Լաուրից Մելխիոր
Լաուրից Մելխիոր (ամբողջական անունը` Լաուրից Լեբրեխթ Հոմել Մելխիոր, դան․՝ Lauritz Lebrecht Hommel Melchior, մարտի 20, 1890[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա - մարտի 18, 1973[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), դանիացի օպերային երգիչ, (տենոր)։ 20-րդ դարի առավել հայտնի Վագներական հերոսական տենորներից («հելդենտենոր» (գերմ.՝ Heldentenor)) մեկը։
Լաուրից Մելխիոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Մահացել է | մարտի 18, 1973[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգիչ և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իբ Մելխիոր |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է դպրոցի տնօրենի ընտանիքում։ Մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում։ Սովորել է Կոպենհագենի թագավորական օպերային դպրոցում։ 1913 թվականին տեղի է ունեցել նրա օպերային դեբյուտը որպես բարիտոն. նա կատարել է Սիլվիոյի դերերգը Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում։ Շարունակելով ուսումը` հետագայում մասնագիտացել է որպես տենոր։ 1918 թ. Մելխիորը կատարել է իր առաջին մեծ վագներական դերերգը` Տանհոյզերը համանուն օպերայում։ Մինչև 1921 թվականը մնացել է Կոպենհագենի թագավորական օպերային թատրոնի թատերախմբի կազմում, հետագայում էլ հաճախ հանդես է եկել թատրոնի բեմի վրա։ 1921-23 թվականներին ուսանել է Լոնդոնում, Բեռլինում և Մյունխենում` Աննա Բառ–Միլդենբուրգի մոտ[5]։ 1926 թվականին տեղի է ունեցել երգչի դեբյուտը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում։
Երգիչը կանոնավոր հանդես է եկել Լոնդոնի «Կովենտ-Գարդեն» թատրոնում (1924-39 թվականներ) և Բայրոյթի փառատոնում։ 1925 թվականին առաջին անգամ հանդես է եկել Վիեննայի օպերային թատրոնում։ 1925—1939 թվականներին մշտապես հրավիրվել է Բեռլինի պետական օպերային թատրոն։ 1926-1950 թվականներին մեծ հաջողությամբ երգել է «Մետրոպոլիտեն օպերայում»։ Բաց դրանից, Մելխիորը հանդես է եկել Փարիզի, Բրյուսելի, Չիկագոյի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս–Այրեսի և այլ քաղաքների օպերային թատրոններում։ Նրա հաճախակի խաղակիցներից էր Կիրսթեն Ֆլագսթադը։ Մելխիորը թողել է բեմը 1950 թվականին։ Հետագայում նկարահանվել է Հլիվուդում, մինչև պատկառելի տարիք հանդես է եկել համերգներում, կատարել ձայնագրություններ։
Հուղարկավորված է Կոպենհագենի Ասիսթենս գերեզմանատանը[6]։
Ստեղծագործություն Խմբագրել
Լաուրից Մելխիորը ուժեղ, բարիտոնալ երանգավորմամբ և ամուր վերին ռեգիստրով ձայնի տեր էր, որը թույլ էր տալիս նրան մեծ հաջողությամբ կատարել վագներական հերոսական տենորային դերերգերը (Լոհենգրին, Տրիստան («Տրիստան և Իզոլդա»), Զիգմունդ («Վալկիրիա»), Զիգֆրիդ («Զիգֆրիդ», «Աստվածների մայրամուտը») և այլն)։ Բացի դրանից` նա կատարել է Օթելոյի դերերգը Վերդիի համանուն օպերայում, Ռադամեսի դերերգը (Վերդի, «Աիդա») և Ֆլորեստանի դերերգը Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118937774 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Hart-Davis Rupert (1985)։ Hugh Walpole։ Hamish Hamilton։ էջեր 197, 207, 218, 232, 264։ ISBN 978-0-241-11406-3
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 31996). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
Գրականություն Խմբագրել
- H. Hansen: «Lauritz Melchior» (Kopenhagen, 1965);
- S. Emmons: «Tristanissimo» (New York, 1990);
- E. Arnosi: «Lauritz Melchior: El Coloso Wagneriano» (Buenos Aires, 1994);
- A. Heckner: «Lauritz Melchior» (Bayreuth, 1995).
Արտաքին հղումներ Խմբագրել
- Լաուրից Մելխիորին նվիրված կայք
- Lauritz Melchior Web
- Երգչին նվիրված տեղեկատվություն անգլերեն լեզվով
- Լուսանկարներ
- Լաուրից Մելխիորի լիակատար սկավառակագրությունը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լաուրից Մելխիոր կատեգորիայում։ |