Լաուրա Հովհաննիսյան
Լաուրա Սարիբեկի Հովհաննիսյան (մարտի 3, 1924[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2010[2]), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։
Ծնվել է | մարտի 3, 1924[1] |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2010 |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947) |
Մասնագիտություն | սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կենսագրություն խմբագրել
Լաուրա Հովհաննիսյանը ծնվել է 1924 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972-1999 թվականներին եղել է Սրտաբանության ԳՀԻ կլինիկալաբորատոր բաժնի վարիչ, 1997 թվականից դասավանդել է «Ուրարտու» համալսարանում։ 1952-1979 թվականներին եղել է ՀՀ սրտաբանների ընկերակցության անդամ։
Սրտամկանի և փականների վնասվածքների կլինիկաֆունկցիոնալ և կլինիկամորֆոլոգիական հետազոտման հիման վրա զարգացրել է նոր ֆունկցիոնալ ուղղություն և առաջարկել բեռնվածության թեստերի նոր գնահատում` սրտի փականների վնասվածքների ժամանակ ներսրտային հեմոդինամիկայի փոփոխման հայտնաբերման նպատակով[3]։ Առաջարկել և կիրառել է կենսամաթեմատիկական բանաձև՝ վիրահատության և հետվիրահատական շրջաններում սրտի ախտահարման բնույթը և հիվանդի վիճակը ճշտելու համար[4]։
Հեղինակ է 180 գիտական աշխատանքների և 3 մենագրության[5]։
Պարգևներ խմբագրել
- Աշխարհի կին մտավորականների «Ոսկե ռեկորդ» մրցանակ, 1987
Երկեր խմբագրել
- Սիրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հետազոտության ժամանակակից մեթոդները / Կ. Գ. Ադամյան, Լ.Ս. Հովհաննիսյան, Երևան։ Հայաստան, 1990։
- Нагрузочные тесты и ишемическая болезнь сердца / К. Г. Адамян, Л.С. Оганесян. Ереван: Айастан, 1984.
- Սրտամկանի ինֆարկտը և հիվանդների ֆիզիկական ակտիվացումը / Լ. Հովհաննիսյան. Օ. Մկրտումյան, Երևան։ Հայաստան, 1980։
- Սրտամկանի ինֆարկտով հիվանդի ֆիզիկական ակտիվացումը / Լ. Հովհաննիսյան, Օ. Մկրտումյան, Երևան։ Հայաստան, 1977։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12365
- ↑ «The memorial of Hovhannisyan Laura (Լաուրա Հովհաննիսյան Սարիբեկի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ %20%D4%BC%D5%A1%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%20%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%A2%D5%A5%D5%AF%D5%AB, %22 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հոբելյանական տարեթվեր». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.