Լաուրա Ասատրյան

հայ մանկավարժ

Լաուրա Թոռնիկի Ասատրյան (ապրիլի 3, 1947(1947-04-03)), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Լաուրա Ասատրյան
Ծնվել էապրիլի 3, 1947(1947-04-03) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1970)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմանկավարժ

Կենսագրություն խմբագրել

1964-1970 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1982-1987 թվականներին եղել է Ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ։ 1987 թվականին պաշտպանել է «Դպրոցականների ստեղծագործական տեխնիկական ընդունակությունների զարգացումը պատանի տեխնիկների կայանների խմբակներում» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, «Էկոլոգիական կրթության համակարգի կառավարման հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դոկտորական թեզի պաշտպանությունից հետո ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի աստիճան։ Պրոֆեսոր է[1][2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1970-1979 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Օրջոնիկիձեի շրջանի թիվ 120, 167 դպրոցներում, 1979-1988 թվականներին եղել է Օրջոնիկիձեի շրջանի Պատանի տեխնիկների կայանի տնօրեն, 1988 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, 2007 թվականից՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ։

2003 թվականից եղել է Հանրապետական կուսակցության անդամ, 2006 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, 2008 թվականից՝ մանկավարժության 020 մասնագիտական խորհրդի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2003
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2007
  • ՀՀ ԿԳՆ պատվոգիր

Հրապարակումներ խմբագրել

  • Դպրոցականների էկոլոգիական դաստիարակության բովանդակությունը միջին դասարաններում։ Ուսումնական ձեռնարկ։ Զանգակ-97, 2000 - 96 էջ[3]։
  • Դաստիարակության գործընթացի կառավարումը բուհական և հետբուհական կրթության համակարգում, «Հետբուհական և շարունակական կրթության հիմնախնդիրները» միջազգային գիտական կոնֆերանսի հոդվածների ժողովածու, Երևան, 2010 թ., էջ 138-148։
  • Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն։ Ուս. Ձեռնարկ ( Լ. Թ. Ասատրյան, Գ. Հ. Հակոբյան. -Եր.: «Արտագերս», 2011. -179 էջ։
  • 21-րդ դարի կրթության ոլորտի մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար (2012 թ., դեկտեմբերի 14) «Մանկավարժ» հրատ.:
  • Սովորողների առողջարարական խնդիրները գիտելիքների գնահատման համատեքստում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար (2012 թ., դեկտեմբերի 14) «Մանկավարժ» հրատ.:
  • Ուսուցչի մանկավարժական իմիջի ձևավորման վրա ազդող գործոնները, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր, 2012, 5 էջ։
  • Մասնագիտական կոմպետենցիների ձևավորումը որպես մանկավարժական կրթության վերջնարդյունքի կարևոր պայման, Ս. Խուդոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հայ մանկավարժական պատմությունը և դպրոցի արդի հիմնախնդիրները» միջբուհական գիտաժողովի նյութեր, 2013 թ., 80 էջ։
  • Управление модернизацией образованем в контексте современных педагогических парадигм, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցերի համատեքստում» (Модернизациа образования в контексте современных педагогических парадигм) խորագրով միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածու - Ер.:Изд. АГП, Артагерс 2014. -288 с.
  • Особенности семейного воспитания в Армении, Материалы международного сборника «Социокультурные и филологические аспекты в образовательном и научном контексте», 25-29 сентября 2014, Япония, Киото Сангё университет.
  • Կրթական հաստատության կառավարման ժամանակակից հիմնախնդիրները, «Մանկավարժության արդի խնդիրները. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու-Եր.: Մանկավարժ, 2015, 336 էջ։
  • Ուսուցչի առն մշակույթի ձևավորման ուղիներն ու միջոցները, «Աղետների ռիսկերի նվազեցման գործողությունների կայունության ապահովման» ծրագրի շրջանակներում, 2015 թ., 40 էջ։
  • «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված դասընթացի դասավանդման մեթոդիկա, Երևան, Արտագերս, 2016, 226 էջ։
  • Հինդլեանի մանկավարժական հայացքների արժեւորումը ժամանակակից կրթական յարացոյցերի համաբնագրում, Յովհաննէս Հինդլեան 150, Միջազգային երկօրեայ գիտաժողովի նիւթեր, 26-27 մայիս, Երևան, 2016, 55-62 էջ։
  • Մանկավարժություն, Երևան, Արտագերս, 2017, 360 էջ։
  • Urgent problems of the of scientific research activities of students, Oxford University Press, "European Sociological Review Issue 6 (2), December 2017 VOLUME 33 ", Scopus and Web of Science, 2017, 8 էջ.
  • Առաքել Սյունեցու մանկավարժական հայացքները, Գորիսի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Գորիս, 2017, 7 էջ։
  • Особенности и принципы управления образованием взрослых в Республике Армения, Непрерывное образование взрослых-характерная черта современного общества, Сборник трудов II Международного форума 24-27 октября 2017г., Санкт-Петербург,-Ереван, Москва, 2017, С. 69-72.
  • Առաքել Սյունեցու կրթության փիլիսոփայությունը, Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում (գիտաժողովի զեկուցումների և հոդվածների ժողովածու), Երևան, 2018, 4-7 էջ։
  • Հասարակական գործիչների քաղաքական մշակոյթի ձեւաւորման նախադրեալները Առաջին Հանրապետութեան տարիներին, Առաջին Հանրապետութեան 100 ամեակին նուիրուած հանրապետական գիտաժողով, Երևան, 2018, 14-22 էջ։
  • Դպրոցի կառավարման հիմունքներ, Երևան, Արտագերս, 2018, 244 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լաուրա Թոռնիկի Ասատրյան
  2. Асатрян Лаура Торниковна
  3. Ասատրյան, Լաուրա Թոռնիկի (2000). Դպրոցականների էկոլոգիական դաստիարակության բովանդակությունը միջին դասարաններում։ Ուսումնական ձեռնարկ. Զանգակ-97. ISBN 978-99930-2-115-5.