Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբ

Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբ (անգլ.՝ All England Lawn Tennis and Croquet Club (AELTC)[1], հայտնի է նաև որպես Համաանգլիական ակումբ (անգլ.՝ All England Club) կամ Ուիմբլդոնյան ակումբ[2]), մասնավոր մարզական ակումբ, գտնվում է Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում։ Առավել հայտնի է նրանով, որ ակումբի կորտերում անցկացվում է Ուիմբլդոնի մրցաշարը։ Վերջինս Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից ամենահինն է և միակը, որն անցկացվում է խոտածածկով կորտում։

Ուիմբլդոնի ակումբի կենտրոնական կորտ

Ակումբում անցկացվել են նաև 1908 թվականի ամառային օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը և երկրորդ անգամ՝ շուրջ 100 տարի անց՝ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը[3][4]։

Պատմություն խմբագրել

 
Կորտ № 1

Ակումբը հիմնադրվել է 1868 թվականին՝ որպես կրոկետի ակումբ՝ «Կրոկետի համաանգլիական ակումբ» անվանումով[5]։ Կրոկետի առաջին մրցաշարն անցկացվել է 1870 թվականին։ 1875 թվականին կրոկետային դաշտերից մեկը հատկացվեց թենիսի խաղի համար[6][7], իսկ 1877 թվականին անցկացվեց առանձին կարգով Ուիմբլդոնյան առաջին մրցաշարը։ Նույն տարում ակումբը վերանվանվեց «Կրոկետի և լաուն թենիսի համաանգլիական ակումբ»։

1882 թվականին թենիսը դարձավ ակումբի գլխավոր մասնագիտացումը, և կրոկետի հիշատակումը հանվեց ակումբի անվանումից։ 1889 թվականին, ավանդույթի համաձայն, անվանումը վերականգնվեց, և ձեռք բերեց ժամանակակից տեսքը՝ «Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբ»։

2016 թվականից ակումբի հովանավորը Քեմբրիջի դքսուհի Քեթրինն է՝ բրիտանական թագաժառանգ Արքայազն Ուիլյամի կինը։ Այդ լիազորությունները նրան շնորհել է նախկին հովանավորը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը։ Ակումբի նախագահը Քենթի դուքս Էդվարդն է[8][9]։

Անդամներ խմբագրել

Ակումբն ունի 375 մշտական լիիրավ անդամ (300 տղամարդ և 75 կին)։ Նոր մշտական անդամ ընդունվում է միայն գործող անդամներից մեկի մահվան դեպքում։ Սպասողների ցուցակում կա շուրջ 800 թեկնածու[10]։ Բացի այդ, ակումբն ունի 100 ժամանակավոր անդամ՝ իր կորտերում խաղալու իրավունքով, ինչպես նաև մի շարք պատվավոր անդամներ։ Մշտական անդամները, ի լրումն կորտերի ու ակումբի այլ ծառայությունների օգտագործման իրավունքի, արտոնություն ունեն նաև ձեռք բերել Ուիմբլդոնյան մրցաշարի յուրաքանչյուր օրվա երկու տոմս։ Պատվավոր անդամակցությունը հասանելի է ակումբի խորհրդի սահմանափակ շրջանակի անձանց, մասնավորապես՝ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողներին։

Ակումբ ընդունվելու համար անհրաժեշտ է չորս մշտական անդամի հանձնարարականը, ընդ որում, նրանցից երկուսը հայցորդին պետք է անձամբ ճանաչի ոչ պակաս, քան երեք տարի։ Բոլոր պահանջներին բավարարելուց հետո հայցորդն ընդգրկվում է թեկնածուների ցուցակում և սպասում այնքան, մինչև որ առաջանա ակումբի անդամի թափուր տեղ[11]։

Ներկայումս ակումբն անցկացնում է 19 մրցաշար և ունի խոտածածկով 16 մրցաշարային կորտ, ինչպես նաև հողածածկով մի քանի կորտ։ Կենտրոնական կորտը 15000 նստատեղ ունեցող մարզադաշտ է։ 2009 թվականին կառուցվել է շարժական տանիք, որը թույլ է տալիս կենտրոնական կորտում մրցաշարեր անցկացնել ցանկացած եղանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About the AELTC». www.wimbledon.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  2. Andreff, Wladimire, and Szymański, Stefan, "Handbook on the economics of sport", Edward Elgar Publishing (2006), 1-84376-608-6, 978-1-84376-608-7
  3. «Olympics», About, Wimbledon, Արխիվացված է օրիգինալից 19 December 2008-ին.
  4. Wimbledon, London2012, Արխիվացված է օրիգինալից 16 September 2010-ին, Վերցված է 29 September 2010-ին.
  5. "Anyone for a game of sphairistiké?" Արխիվացված 5 Հուլիս 2015 Wayback Machine 41, The Northern Echo, 27 June 2009, accessed 8 July 2009
  6. "A Brief History of Wimbledon"(չաշխատող հղում), The Times of India, 19 June 2008, accessed 8 July 2009
  7. Albert, Jim; Ruud, H Koning (2007), Statistical Thinking in Sports, CRC Press, էջ 217, ISBN 978-1-58488-868-0.
  8. "The All England Lawn Tennis Club" Wimbledon.org, accessed 15 July 2009 Արխիվացված 12 Հունիս 2009(Date mismatch) Wayback Machine
  9. Rayner, Gordon (2016 թ․ դեկտեմբերի 27). «Duke and Duchess of Cambridge set to move back to London as they eye new schools and Prince considers giving up career as helicopter pilot». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին – via www.telegraph.co.uk.
  10. John Feinstein. Hard Courts: Real Life on the Professional Tennis Tours. — New York: Villard Books, 1992. — P. 311. — ISBN 978-0-307-80096-1
  11. "The All England Lawn Tennis Club," Wimbledon.org, accessed 29 June 2009 Արխիվացված 12 Հունիս 2009(Date mismatch) Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբ» հոդվածին։