Լանիակեա (նաև Լանիակեյա[1], անգլ.՝ Laniakea[2], հավայերեն՝ «անհուն երկինք»[3])՝ գալակտիկաների գերկուտակում, որը իր հերթին կազմված է Կույսի գերկուտակումից (նրա բաղադրիչներից է Տեղական խումբը, որի մեջ է մտնում Ծիր Կաթինը Արեգակնային համակարգի հետ միասին) և Մեծ ատրակտորից, որի մեջ է գտնվում Լանիակեայի ծանրության կենտրոնը[4][5] ։

Լանիակեան (դեղինով նշված) և հարևան գերկուտակումները

Բնութագրեր խմբագրել

Լանիակեայի տրամագիծը կազմում է մոտավորապես 520 միլիոն լուսատարի[5] ։ Այն կազմված է Տիեզերքի որոշակի հատվածում շարժվող մոտավորապես 100 հազար գալակտիկաներից[6], իսկ զանգվածը հավասար է մոտ 1017 Արեգակի զանգվածին՝ մոտ 100 անգամ գերազանցելով Կույսի գերկուտակման զանգվածը։ Լանիակեայի հարևանությամբ է գտնվում Պերսեոս-Պեգասի շղթայի Պերսեոս-Ձկան գերկուտակումը․ վերջինս մտնում է Ձուկ-Կետ գերկուտակումների համակարգի մեջ։ Լանիակեան բացահայտվել է գալակտիկաների համաձայնեցված հետագծերի շնորհիվ[1][5]։

Լանիակեայի առաջին եռաչափ քարտեզը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերին՝ Գրին-Բենք ռադիոաստղադիտակի և այլ աստղադիտակների տվյալների հիման վրա[7] ։ Քարտեզը կազմելու համար օգտագործվել է Cosmicflows-2[8] (գալակտիկաների շարժման կատալոգ)[9]։

Կառուցվածք խմբագրել

 

Լանիակեայի մեջ մտնում են․

  • Գալակտիկաների տեղական գերկուտակումը, որի մեջ մտնում է մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը։
  • Հիդրա-Կենտավրոսի գերկուտակումը, որի կազմի մեջ է մտնում․
    • Մեծ ատրակտորը[5],
  • Սիրամարգ-Հնդկացու գերկուտակումը[5],
  • Հարավային գերկուտակումը։

Լանիակեայի առաջին հետազոտողը համարվում է Հավայան կղզիներում գտնվող Մանոայի Հավայան համալսարանի մասնաճյուղ համարվող Աստագիտական համալսարանի աստղագետ Ռ․ Բրենթ Թալլին[10]։

Անվան ծագում խմբագրել

Լանիակեա անվանումը առաջարկվել է Հոնոլուլուի քոլեջներից մեկի դասախոս Նավա՛ա Նապոլեոնի կողմից՝ ի պատիվ պոլինեզիական ծովայինների, որոնք Խաղաղ օվկիանոսում կողմնորոշվելու համար օգտագործում էին աստղային երկնքի մասին իրենց գիտելիքները[11][12]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Межзвездный 2014 Обзор-альбом самых ярких астрономических событий года
  2. Учёные обнаружили, что наша галактика является частью галактического сверхскопления
  3. Ланиакея: Сверхскопление галактик, в котором мы живём
  4. «Ланиакея: наш галактическиий район». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ноам Либескинд, Брент Талли Наше место во Вселенной // В мире науки. — 2017. — № 3. — С. 46 — 55.
  6. http://www.astronet.ru/db/msg/1321322
  7. Новая карта сверхскопления галактик показывает «небесный» дом Млечного Пути
  8. Cosmicflows-2: The Data
  9. Домом для нашей галактики стало гигантское сверхскопление «Неизмеримые небеса»
  10. Астрономы определили границы небесного дома Млечного Пути
  11. Quenqua, Douglas (2014 թ․ սեպտեմբերի 3). «Astronomers Give Name to Network of Galaxies». New York Times (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. Ланиакея. Наш родной суперкластер

Արտաքին հղումներ խմբագրել

Պորտալ:Աստղագիտություն