Լանա Գոգոբերիձե (վրաց.՝ ლანა ღოღობერიძე, հոկտեմբերի 13, 1928(1928-10-13)[2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), վրացի կինոռեժիսոր, քաղաքական գործիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979

Լանա Ղողոբերիձե
ლანა ღოღობერიძე
Ծնվել էհոկտեմբերի 13, 1928 (94 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1953) և Թբիլիսիի պետական համալսարան (1950)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան[1]
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, դիվանագետ, քաղաքական գործիչ, սցենարիստ և թարգմանչուհի
Պարգևներ
IMDbID 0324683

Կենսագրություն Խմբագրել

1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1953 թվականին՝ Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի արվեստանոց)։

Կինոռեժիսուրա է դասավանդում Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանում։ 1957 թվականից Վրացֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր է։

Գոգոբերիձեի արկածային և վավերագրական ֆիլմերն արժանացել են տարբեր միջազգային մրցանակների։ Նրա «Ցերեկը երկար է քան գիշերը» («Երկար գիշերվա օրը») ֆիլմը 1984 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[4]։ Նույն թվականին Գոգոբերիձեն եղել է Բեռլինի 34-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։

Քաղաքական գործունեություն Խմբագրել

1992-1995 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ 2004 թվականին եղել է Վրաստանի դեսպանը Ֆրանսիայում։

Ֆիլմեր Խմբագրել

Ընտանիք Խմբագրել

1958 թվականին ամուսնացել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլու հետ։
Ունի երկու դուստր[6]։

Գրականություն Խմբագրել

  • Лана Гогоберидзе. К. Д. Церетели. 1987

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Festival de Cannes: Day Is Longer Than Night»։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2009-06-22 
  5. «Berlinale: 1984 Juries»։ berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2005-05-08-ին։ Վերցված է 2010-11-21 
  6. Gwendolyn Audrey Foster (1995), Women Film Directors: An International Bio-Critical Dictionary, pp. 148-9. Greenwood Press, ISBN 0-313-28972-7

Արտաքին հղումներ Խմբագրել