Տիբեթական բուդդայականություն

(Վերահղված է Լամայականությունից)

Տիբեթական բուդիզմ կամ լամայականություն, բուդդայականության տեսակ է, որը զարգացել է Տիբեթում և Հիմալայների որոշ այլ շրջաններում։ Տարածված է նաև Մոնղոլիայում, Ռուսաստանի որոշ շրջաններում և Հյուսիսարևելյան Չինաստանում։

Ձևավորվել է Տիբեթում, ուր 7 դարում թափանցել է բուդդայականությունը։ Լամայականությունը տարածվել է Մոնղոլիայում (16-17-րդ դարում), Բուրյաթիայում, մասամբ՝ Նեպալում, Հնդկաստանում և այլն։ Լամայական նվիրապետության բարձրագույն տիտղոսն է դալայ-լաման, երկրորդը՝ պանչեն-լաման։ Լամայականությունում դավանաբանության, մարդու և աշխարհի էության ըմբռնման ելակետային հասկացությունները (սանսար և նիրվանա) նույնն են, ինչ բուդդայականությունում, սակայն միանգամայն այլ մեկնաբանմամբ։ Նրա տեսական սկզբունքները շարադրված են կանոնական և մեկնաբանական գրքերում՝ Կանջուրում ու Տանջուրում և առավել հայտնի լամերի երկերում։ Մինչ այժմ լամայականությունն հետևորդներ կան Մոնղոլիայում, Մանջուրիայում, Բուրյաթական, Կալմիկական, Տուվայի ԻՍՍՀ-ներում։ Լամայականությունը խոչընդոտել է ժողովուրդների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Այժմ լամայական հոգևորականությունը հեղինակազրկվել է։

Բաժանումներ խմբագրել

Բուդդայականությունում ընդհանրապես կան չորս բաժանումներ.

Կայքէջեր Տիբեթական բուդդայականության վերաբերյալ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 477