Ղազարավան

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
(Վերահղված է Լազվանից)

Ղազարավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։

Գյուղ
Ղազարավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԼազվան, Լազրևան, Նազրվան, Նազըրվան, Նազիրվան, Նազորվան, Նազրավան, Նոզրվան
ԲԾՄ1200 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն450 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ղազարավան (Հայաստան)##
Ղազարավան (Հայաստան)
Ղազարավան (Արագածոտնի մարզ)##
Ղազարավան (Արագածոտնի մարզ)

Ղազարավան գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ֊արևելյան ստորոտին։

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։

Ղազար Փարպեցին թաղված է գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը[4]։

Անվանում խմբագրել

Նազրվանից Ղազարավան է վերանվանվել 1991 թվականին։

Բնակչություն խմբագրել

Ղազարավանի բնակիչների նախնիները գաղթել են Մուշի, Խլաթի, Բուլանըխի գյուղերից։ Ղազարավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի Բնակչություն
1831 194 մարդ [6]
1873 331 մարդ [6]
1897 467 մարդ [6]
1926 299 մարդ [6]
1939 294 մարդ [6]
1959 346 մարդ [6]
1970 339 մարդ [6]
1979 367 մարդ [6]
1989 456 մարդ [7]
2001 477 մարդ [6]
2011 450 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ղազարավանի մոտակայքում են գտնվում մի շարք բրոնզի դարի ամրոցներ[8]։ Այստեղ է պահպանվել «Լազարևանի» եկեղեցին (XIX-րդ դ.)։ Գյուղից դեպի հյուսիս, Շաղվարդ գետի ափին գտնվում է «Լազրևվան» քաղաքատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.)։ Ղազարավանում գործում է Սուրբ Նարեկ կուսական վանքը։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 947, Նազրվան գյուղ
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 762.
  8. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 44. ISBN 9994101218.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարավան» հոդվածին։