Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լազար Կառլենի Եսայան (հուլիսի 13, 1969, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։ ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ (2011)։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան[2], թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ։

Լազար Եսայան
Ծնվել էհուլիսի 13, 1969 (54 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն

ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Լազար Եսայանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 13-ին Երևանում։ 1976-1986 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոցում։ 1987 թվականին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1992 թվականին։

1986-1987 թթ.- ք. Երևան, 8-րդ բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի սանիտար,

1992-1993 թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բժիշկ-ինտերն,

1993-1999 թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ,

1998-2004 թթ.- ք. Երևան, թիվ 14 պոլիկլինիկա, բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ,

1999-2003 թթ.- ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ,

2004-2006 թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա, բժիշկ- ստոմատոլոգ,

2004-2006 թթ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա` ղեկավար և գլխավոր բժիշկ,

2006-2007 թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ,

2006-2007 թթ.- ք. Երևան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,

2006 թ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար,

2007-2010 թթ.  ԵՊԲՀ-ի ընտանեկան ստոմատոլոգիայի  ամբիոնի վարիչ,

2010 թ. մարտ-օգոստոս ք. Երևան, «Արզ-ստոմ կենտրոն», փոխտնօրեն,

2011 թ. մայիս-օգոստոս  Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար,

2010 թ. - առ այսօր ք. Երևան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն` հիմնադիր և տնօրեն[3],

2010 թ.-ից առ այսօր - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ,

2011 թ. - առ այսօր  ԵՊԲՀ գլխավոր ստոմատոլոգ,

2011 թ. - առ այսօր  ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողովի նախագահ,

2011 թ.-ի օգոստոսի 25-ից ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան։

Գիտական գործունեություն խմբագրել

1995 թ.-ից - ակտիվորեն զբաղվում է երիտասարդ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերով, գիտական գործունեությամբ, բազմաթիվ նորարարական առաջարկների և պատենտների համահեղինակ և հեղինակ է, ավելի քան 60 գիտական հոդվածների և 9 մեթոդական հանձնարարականների հեղինակ[4],

1996 թ.-ից - «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի» առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար

1998 թ.-ից - զանազան բարեգործական ակցիաների համահեղինակ և մասնակից

1998 թ.-ից - մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից,

2009 թ. մայիսի 21-23- կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի առաջին միջազգային վեհաժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասընթացներ,

2009 թ.-ից - ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ,

2008-2010 թթ. - «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա»` նախագահ,

2001 թ.-ից - բազմաթիվ անգամ ավարտական քննությունների պետական հանձնաժողովների անդամ և նախագահ,

2006 թ.-ից - մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ,

2000 թ.-ից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»` վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար,

2001 թ. - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն,

2003 թ. - ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ,

2004 թ. - դոկտորական ատենախոսության պլան-անոտացիայի հաստատում[5]։

Պարգևներ խմբագրել

2005 թ.-ին պարգևատրվել է «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալ»-ով

2008 թ.-ին` ՀՀ առողջապահության նախարարի «Շնորհակալական պատվոգրով»

2010 թ.-ին` «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով

2015 թ.-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «KLANSE Dental Medical Center». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Եսայան Լազար Կառլենի». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  5. LLC, Helix Consulting. «Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությունն ավարտվեց.կողմ է քվեարկել ճնշող մեծամասնությունը». www.pastinfo.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.