Լադու (անգլ.՝ Laddu կամ Laddoo, հինդի՝ लड्डू), աղանդեր սիսեռի ալյուրից, բուսայուղից, ընկույզով, կոեկոսի փաթիլներով և քաղցր համեմունքներով՝ դարչին, հիլ և մշկընկույզ, որոնք շատ տարածված են հարավային Ասիայում, ինչպիսիք են Հնդկաստանը, Պակիստանը, Նեպալը, Բանգլադեշը։

Լադու
բենգալական խոհանոց և Հնդկական խոհանոց
Ենթատեսակmithai? և աղանդեր
Առաջացման երկիր Հնդկաստան
 Laddu Վիքիպահեստում

Ստուգաբանություն խմբագրել

«Լադու» անվանումը ծագում սանսկրիտերեն լադդուկա (կամ լատիկա) բառից, որը նշանակում է «փոքրիկ գնդիկ»։ Այն իրենից ներկայացնում է քաղցր ծիրանի չափի քաղցր գնդիկներ։ Այն պատրաստում են սպիտակաձավաից, սիսեռի կամ ցորենի ալյուրից. կան պատրաստման բազում ձևեր և բաղադրատոմսեր։ Լադուն հաճախակի պատրաստում են տոնակատարությունների և ֆեստիվալների համար։

Բաղադրատոմսը խմբագրել

Հիմնական բաղադրատարերը.

  • Բուսայուղ
  • Կոկոսի փաթիլներ
  • Աղացած մշկընկույզ
  • Պնդուկ
  • Աղացած դարչին
  • Շաքարի փոշի

Պատրաստման ժամանակահատվածը. 20-30 րոպե[1]։

Օգտագործումը խմբագրել

Լադուն հաճախ պատրաստում են ֆեստիվալների կամ ընտանեկան միջոցառումների համար, ինչպիսիք են հարսանիքները, ծնունդները, կամ մատուցվում է պռասադի տեսքով (prasad) հնդկական տաճարներում, հատկապես Անդհա-Պրադեշի Տիրումալի Վենկատեշվարի տաճարում։ ԼԱդուն համարվում է ավանդական աղանդեր Ուրազ-բայրամ տոնակատարությանը որոշ մուսուլմանական համայնքներում։

Տեսակները խմբագրել

Այուրվեդան առաջարկում է այս աղանդերի մի քանի տեսակներ, օրինակ շամբալայով լադու, որը հանդիսանում է այուրվեդական միջոց ստամոքսի հետ կապված խնդիրների ժամանակ:

Կամ չամիչով պատրաստված լադուն, որը այուրվեդան խորհուրդ է տալիս հղիներին և կերակրող մայրերին։ Որպեսզի հաղորդվի հատուկ համ այս աղանդերին, դրա տարբեր տեսակներում օգտագործում են ընկույզ, հնդկական ընկույզ, չրեր, կոկոսի փաթիլներ։

Ռավա լադուն հայտնի հնդկական աղանդեր է, որը քաղցր գնդիկներ են պատրաստված սպիտակաձավարից, շաքարից, բուսայուղից։ Բաղադրատոմսի տարբեր տեսակներում ավելացնում են չամիչ, հիլ, հնդկական ընկույզ, կոկոսի փաթիլներ, կակաչասերմ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ладду (индийская сладость)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Индийская кухня». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.