Արցախի Հանրապետության պետական օրհներգ

ԼՂՀ օրհներգ
(Վերահղված է ԼՂՀ օրհներգից)

«Ազատ ու անկախ Արցախ», Արցախի Հանրապետության պետական օրհներգ, որը հաստատվել է Արցախի Հանրապետության Գլխավոր խորհրդի 1994 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ։ Հիմնի բառերի հեղինակը Վարդան Հակոբյանն է, իսկ երաժշտությանը՝ Արմեն Նասիբյանը[1][2]։

Ազատ ու անկախ Արցախն
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակՎարդան Հակոբյան
ԵրգահանԱրմեն Նասիբյան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԺանրՀիմն

Օրհներգի խոսքը և երաժշտությունը խմբագրել

խոսք՝ Վ.Հակոբյանի երաժշտ.՝ Ա.Նասիբյանի[3]


Հայերեն

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում։

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անհաղթելի մի բուռ աշխարհ։


Անգլերեն

We are building free and independent
Artsakh like a fortress,
The history of my state is written by
Sacred blood of heroes

You are sacred shrine for ages
Stands as an invincible stronghold
God protected Artsakh
You make eternity real

Our Fatherland is our light
A temple of love in supplications and hearts
Following precepts of forefathers
Let peace always be in Karabakh!

We are brave descendants of Haik
Like Mrav, Kirs and everlasting
Tartar With our temples in high mountains
Keep our country invincible.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tourism Signs & Symbols (English version). World Tourism Organization (UNWTO). 2002 թ․ հունվարի 1. ISBN 978-92-844-0378-3.
  2. Krüger, Heiko (2010). The Nagorno-Karabakh Conflict. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջեր 1–92. ISBN 978-3-642-11787-9.
  3. Guy, Nancy (2002). «"Republic of China National Anthem" on Taiwan: One Anthem, One Performance, Multiple Realities». Ethnomusicology. 46 (1): 96. doi:10.2307/852809. ISSN 0014-1836.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։