Արցախի Հանրապետության ոստիկանություն

(Վերահղված է ԼՂՀ ոստիկանությունից)

Արցախի Հանրապետության ոստիկանություն (կամ Լեռնային Ղարաբաղի ոստիկանություն, նաև Արցախի ոստիկանություն), Արցախի Հանրապետության պետական մարմին, որի գործունեությունը կարգավորվում է «Ոստիկանության մասին» Արցախի Հանրապետության օրենքով և որի համաձայն պետք է առաջնորդվի օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքներով։ Այն փաստացի պետք է իրականացնի երկրում ոստիկանական գործառույթներ[6]։

Արցախի Հանրապետության ոստիկանություն
Արցախի Հանրապետության ոստիկանության զինանշան
Տեսակներքին գործերի նախարարություն
Երկիր Արցախ
Կարգախոս«Ամեն ինչ հանուն քաղաքացու անվտանգության»[1]
ՆախորդողԱրցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն[1]
Գլխադասային գրասենյակՍտեփանակերտ, Ազատամարտիկների փող., 38 շենք[2]
ՏարածաշրջանԱրցախ
Պաշտ. լեզու(ներ)Հայերեն[3]
Ոստիկանության պետԱշոտ Մելսիկի Հակոբջանյան[4]
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի 1-ին տեղակալԱնդրանիկ Սուրենի Հակոբյան[5]
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալԳագիկ Գուրգենի Ղահրամանյան[5]
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետԲորիս Աշոտի Ենգիբարյան[5]
Կայքpolice.nk.am(հայ.)

Օրենսդրություն խմբագրել

Արցախի Հանրապետության ոստիկանությունն իր գործունեությունը պետք է իրականացնի 2001 թվականի նոյեմբերի 30-ին երկրի ազգային ժողովի կողմից ընդունվված և 2002 թվականի հունվարի 12-ին երկրի նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրված «Ոստիկանության մասին» Արցախի Հանրապետության օրենքով[6]։

«Ոստիկանության մասին» օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության ոստիկանության հասկացությունը, խնդիրները, իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականություններն ու իրավունքները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության վերահսկողության սկզբունքները[7]։

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության խնդիրներ են նշված օրենքով նախատեսված դեպքերում մարդու անվտանգությունը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, նշված օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը։ Ոստիկանությանն այլ խնդիրներ կարող են հանձնարարվել միայն «Ոստիկանության մասին» օրենքով[8]։

Պատմական ակնարկ խմբագրել

2001 թվականի նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ոստիկանության մասին» և 2003 թվականի նոյեմբերի 26-ին «Ոստիկանությունում ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքները, համաձայն որոնց Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը վերակազմավորվել է Արցախի Հանրապետության ոստիկանության, իսկ ներքին գործերի նախարարության միլիցիայի աշխատակիցը դարձել ոստիկանության ծառայող[1]։

Արցախի Հանրապետության կառավարությունը 2003 թվականի մարտի 11-ին թիվ 67 որոշումով ապրիլի 16-ին, իսկ 2014 թվականի մարտի 4-ին թիվ 124-Ն որոշումով արդեն նոյեմբերի 30-ին նշվում է Արցախի Հանրապետությունում ոստիկանության մասնագիտական օր[1]։

Հանրային հնչեղություն ստացած գործողություններ խմբագրել

Ռեյդային ստուգումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Բերձորյան իրադարձությունները նկարագրող տեսանյութ:

2015 թվականի հունվարի 31-ին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում իրականացվեց զինված հարձակում «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժման շուրջ 150 անզեն անդամների և համակիրների վրա, ովքեր Երևանից Ստեփանակերտ էին մեկնում բնակչության հետ հանդիպումներ ունենալու համար։ Բռնությունների ենթարկվեցին Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի բացահայտված անդամ Ալեք Ենիգոմշյանը, մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ կոմպոզիտոր Վարդան Հակոբյանը, նրանց ընտանիքի անդամներ, այդ թվում՝ կանայք և անչափահաս երեխաներ, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ, հայկական սփյուռքից եկած երիտասարդներ։ Հարձակման ենթարկվածներին հասցվեց ֆիզիկական և նյութական զգալի վնաս, այդ թվում՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, ավտոմեքենաների և անձնական այլ գույքի ոչնչացում։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև Ստեփանակերտ մեկնող խմբին ուղեկցող լրագրողներ[9][10][11]։

Վարսավիրանոցներում սանրվածքների սահմանում խմբագրել

Համաձայն լրատվամիջոցների 2016 թվականի հրապարակումների՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը այցելում է Ստեփանակերտ քաղաքում գտնվող տղամարդկանց վարսավիրանոցներ, որտեղ ոստիկաններն վարսավիրներից պահանջում են դեռահասներին աբստրակտ սանրվածքներ չանել։ Այս խնդիրը ներկայացվել է որպես միասեռականության դեմ պայքարի համատեքստում[12][13][14]։

Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Ասիա Խաչատրյանի հարցազրույցը լրատվամիջոցին:

2018 թվականի մարտի վերջին հասարակական լայն արձագանք ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ասյա Խաչատրյանի հետ կատարված միջադեպը, որին անդրադարձավ նաև մամուլը։ Համաձայն լրատվամիջոցների հրապարակումների՝ Ա.Խաչատրյանը աշխատանքի նպատակով 2018 թվականի սկզբին մեկնել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ ապրում և աշխատում էր որպես մատուցողուհի։ Նույն թվականի փետրվարի 1-ի ուշ երեկոյան Ստեփանակերտում զբոսնելիս Ա.Խաչատրյանին են մոտենում երեք ոստիկաններ, որից հետո նա հայտնվում է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նրա նկատմամբ կատարվում են ֆիզիկական և հոգեբանական ներազդման գործողություններ։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ Ա.Խաչատրյանին առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին, ով նրա հետ բնակվում էր Ստեփանակերտի նույն բնակարանում։ Ա.Խաչատրյանի ներկայացնելով և ըստ մամուլի հրապարակումների՝ ֆիզիկական բռնության ենթարկվելիս Ասիան բացատրություն է պահանջում ոստիկանությունից, ինչին ի պատասխան՝ նրան ասում են, որ «Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի»[15][16][17][13][18][19][20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Արցախի Հանրապետության ոստիկանության պատմություն, police.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  2. «Արցախի Հանրապետության ոստիկանության մասին տեղեկատվությունը Սփյուռ տեղեկատու համակարգում։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  3. Արցախի Հանրապետության սահմանադրություն, գլուխ 1, հոդված 20, կետ 1։
  4. «Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, police.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավարություն, police.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. 6,0 6,1 ««Ոստիկանության մասին» Արցախի Հանրապետության օրենք՝ ընդունված 30.11.2001թ.:» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. ««Ոստիկանության մասին» Արցախի Հանրապետության օրենք՝ ընդունված 30.11.2001թ., ներածություն։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. ««Ոստիկանության մասին» Արցախի Հանրապետության օրենք՝ ընդունված 30.11.2001թ., հոդված 2։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  9. «Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  10. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  11. «Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  12. «ԼՂՀ ոստիկանները վարսավիրանոցներում արգելում են դեռահասներին ջակի-ջուկի սանրվածք անել»:
  13. 13,0 13,1 «Ղարաբաղի ոստիկանությունն իրեն դրել է սուրբ ինկվիզիցիայի տեղը և որոշել, որ իրավունք ունի խառնվելու մարդկանց անձնական կյանքին»:
  14. «Ոչ գալուբոյներին»:
  15. «Իսկ դու ունե՞ս մազերդ կապույտ ներկելու իրավունք»:
  16. «Էս ծակվում ե՞ս, ասացին, թևերս ստուգեցին. ասեղն օձի խայթոցի դեպքում թույնը հանելու համար էր»:
  17. «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես»:
  18. «Ո՞վ է կապույտ մազերով Ասիան, որ Արցախի ոստիկաններին սարսափեցրել է...»:
  19. «Արցախի օմբուդսմենը խոստանում է Ասյա Խաչատրյանի դեպքի առթիվ իր գործողությունները հրապարակել վաղն առավոտյան»:
  20. «Կապույտ մազեր, Արցախ ու շարիաթ»:
  21. Տարբերվելու բեռը(չաշխատող հղում)