Արցախի Հանրապետության ներքին ջրեր

(Վերահղված է ԼՂՀ ներքին ջրերից)

ԼՂՀ ներքին ջրեր, Ջրագրական ցանցը խիտ է, գետերի սնումը՝ խառը, հոսքը՝ սեզոնային (վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը)։ Գետերը պատկանում են Կուրի (75 %) և Արաքսի (25 %) ավազաններին։ (Խոշոր գետերն են Արաքսը, Հագարին, Որոտանը, Թարթառը, Ողջին, Խաչենը, Կարկառը, Սև ջուրը, Վարանդան, Իշխանը և այլն։ Թարթառի վրա կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ջրատարողությունը՝ մոտ 560 միլիոն մ3) և ջրէկը (հզոր.՝ 50 հազար կՎտ)։ Կան փոքր լճեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։