ԼՂԻՄ Ազգային խորհուրդ, մարզային ինքնակառավարման ներկայացուցչական մարմին։ Ընտրվել է 1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում՝ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի և կուսակցության մարզկոմի վերականգնումը մարզը ղեկավարելու նպատակով։ Ազգային խորհուրդը ունեցել է 80 անդամ, ընտրել նախագահություն։ Նախագահության նախագահ՝ Վաչագան Գրիգորյան, տեղակալներ՝ Վալերի Աթաջանյան և Վլադիմիր Թովմասյան, անդամներ՝ Ն. Ավագիմյան, Ռ. Աղաջանյան, Ս. Բաբայան, Կ. Բաբուրյան, Գ. Բադյան, Ս. Դավթյան, Վ. Գաբփելյան, է. Ղուկասյան, 0. Եսայան, Վ. -Քոչարյան, Ռ. Քոչարյան, Ռ. Մանգասարյան, Մ. Մխզոյան, Ա. Մկրտչյան, Յու. Նեոփսյան, Ռ. Պետրոսյան, Շ. Պետուսյան։ Համագումարում ընդունվել են որոշում, հռչակագիր և դիմումներ՝ ուղղված հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին։

ԼՂԻՄ Ազգային Խորհուրդ
խորհուրդ, տեղական ինքնակառավարման մարմին Խմբագրել Wikidata
Ստեղծում16 օգոստոսի 1989 Խմբագրել Wikidata
ԵրկիրԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ2 սեպտեմբերի 1991 Խմբագրել Wikidata

Ազգային խորհրդի առաջնահերթ խնդիրներն էին՝ ազգամիջյան ընդհարումների կասեցումը, իրավիճակի կայունացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգային խորհուրդը և ՀԽՍՀ ԳԽ համատեղ նիստում որոշում է ընդունվել ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին։ Ազգային խորհուրդը գործել է մինչև ԼՂՀ անկախության հռչակումը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։