ԼԳԲՏ շարժում
ԼԳԲՏ շարժում, գեյ շարժում, ԼԳԲՏ ակտիվիզմ[1] (անգլ.՝ LGBT social movements, Gay rights movement), հասարակաքաղաքական շարժում ԼԳԲՏ (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալ, և տրանսգենդեր մարդկանց) անձանց իրավունքների համար։ Դրա նպատակն է ունենալ քաղաքացիական իրավահավասարություն, մարդու իրավունքների համապատասխանություն, արմատախիլ անել խտրականությունը և այլատյացությունները, ունենալ սեռական ազատություն և հանդուրժողականություն։ Սա նաև ԼԳԲՏ ինքնագիտակցության շարժում է, որպես սոցիալական փոքրամասնություն, առանձին համայնք, մշակույթ, իսկ մյուս կողմից էլ՝ ԼԳԲՏ հասարակությանը ինտեգրվելու համար: Բացի այդ, այն առաջ է քաշում հասարակության սոցիալական կազմակերպման և սոցիալ-բարոյական արժեքների որոշակի սկզբունքներ։ ԼԳԲՏ շարժման տարբեր ասպեկտները կարող են զգալիորեն տարբերվել միմյանցից՝ կախված երկրից և պատմական ժամանակաշրջանից[2]։
Ենթակատեգորիա | Սոցիալական շարժում | |
---|---|---|
Գործունեության հմտություններ | սեռական փոքրամասնություն, ԼԳԲՏ |
Պատմություն
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմից առաջ
խմբագրել19-րդ դարի երկրորդ կեսին ձախ գաղափարախոսությունների, ֆեմինիստական շարժման և սեքսոլոգիայի նոր գիտության զարգացման ֆոնին սկսել են հայտնվել առաջին հասարակական ակտիվիստներն ու խմբերը, որոնք պաշտպանել են համասեռականների իրավունքները: Այս գործընթացները հատկապես արտահայտված են եղել Գերմանիայում։
Գերմանացի իրավաբան Կարլ Ուլրիխը 1860-ականներին գրված «Տղամարդկանց միջև սիրո առեղծվածի ուսումնասիրություն» գրքերի շարքում մշակել է մարդու սեռականության տեսությունը և ստեղծել «ուրանիզմ »տերմինը։ 1867 թվականին Մյունխենում կայացած իրավաբանների հանդիպման ժամանակ Ուլրիխն առաջին անգամ առաջարկել է միասեռական հարաբերությունները չդիտարկել իրավախախտումների տեսանկյունից։ Նա նաև ստեղծել է «Ուրանիստների միություն» կազմակերպությունը, որի համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, իսկ ավելի ուշ ստիպված է եղել արտագաղթել։
1869 թվականի հրապարակախոս Կառլ Մարիա Քերթբենի, որը զբաղվել է մարդու իրավունքների հարցերով, անանուն հրապարակել է թռուցիկ, որում նա դեմ է արտահայտվել պրուսական հակասոդոմիական քրեական օրենսդրությանը։ Իր ուսումնասիրություններում Քերթբենին 1868 թվականին առաջին անգամ ստեղծել է «համասեռական» տերմինը։
1897 թվականին Մագնուս Հիրշֆելդ բժշկի ջանքերով հիմնադրվել է Գիտա-հումանիտար կոմիտե (գերմ.՝ Wissenschaftlich-humanitäres Komitee)։ Կոմիտեի նպատակներից մեկը եղել է 175 պարբերության չեղարկումը։ 1901 թվականին Հիրշֆելդը հրապարակել է լայն զանգվածների համար նախատեսված «Ինչ պետք է իմանա ժողովուրդը երրորդ սեռի մասին» հոդվածը (գերմ.՝ Was muss das Volk vom Dritten Geschlecht wissen!)։ 1919 թվականին Հիրշֆելդը հիմնադրել է Սեռական գիտությունների ինստիտուտը (գերմ.՝ Institut für Sexualwissenschaft)։ Ինստիտուտն իր հետազոտություններում ակտիվորեն շփվել է համասեռական և տրանսգենդեր մարդկանց հետ։ Ինստիտուտի ուսումնասիրություններում համասեռականները դիտվել են որպես երրորդ սեռի ներկայացուցիչներ տղամարդկանց և կանանց հետ միասին, ուստի նրանց կյանքը չպետք է լիներ վտանգի տակ՝ որոշակի բնածին որակներ ունենալու պատճառով[3]։ Նույն թվականին ռեժիսոր Ռիխարդ Օսվալդը դոկտոր Հիրշֆելդի հետ համահեղինակությամբ նկարահանել է «Ոչ բոլորի նման» ֆիլմը, որն այսօր համարվում է աշխարհում առաջին ֆիլմը, որն անդրադառնում է համասեռականության թեմային։
1923 թվականին Ֆրիդրիխ Ռադսցուվայտը հիմնադրել է «Մարդու իրավունքների միությունը» (գերմ.՝ Bund für Menschenrechte), որը հասարակության մեջ շատ կողմնակիցներ է գտել: Բացի այդ՝ Ռադսցուվայթը 1920-1930-ական թվականներին հրատարակել է լեսբիական «Ընկերուհի» ամսագիրը (գերմ.՝ Die Freundin) և «Երրորդ սեռ» ալմանախը (գերմ.՝ Das dritte Geschlecht)։
Նմանատիպ գործընթացներ են տեղի ունեցել նաև այլ երկրներում։ Այսպիսով, գրող Ջորջ Սեսիլը (անգլ.՝ George Cecil Ives) 1897 թվականին ստեղծել է «Քերոնեայի Օրդեն» ընկերությունը։ 1924 թվականին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հիմնադրել է «Մարդու իրավունքների հասարակություն» (անգլ.՝ The Society for Human Rights) գերմանական կազմակերպությունների օրինակով, սակայն մի քանի ամիս անց այն փակվել է ամերիկյան ոստիկանության կողմից, իսկ նրա բոլոր անդամները ձերբակալվել են։
Հետպատերազմյան շրջան։ Հոմոֆիլ շարժում
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմը զգալիորեն փոխել է հասարակության կյանքի ձևը և գաղափարախոսությունը, ինչը հանդիսացել է խթան ԼԳԲՏ շարժման զարգացմանը, որի ամենակարևոր գործընթացները տեղի են ունեցել ԱՄՆ-ում: Պատերազմից հետո մի շարք օբյեկտիվ պատճառների հետևանքով սկսել են ձևավորվել ստորգետնյա գեյ-թաղամասեր և գեյ բարեր։
Խտրական օրենքների վերացում
խմբագրելՔրեական և վարչական հետապնդումը վերացնելը
խմբագրելԺամանակակից երկրների մեծ մասում համասեռականությունը կամ համասեռականության ակտիվիզմը հանցագործություն չեն համարվում։ Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում համասեռական դրսևորումները կամ նույնիսկ դրա ակնարկը համարվում են քրեական հանցագործություններ, որոնք պատժվում են ազատազրկմամբ (ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում) կամ մահապատժով, ինչպես ժամանակակից Իրանում, Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Սոմալիում (Ջամաաթ Ալ-Շաբաաբի տարածք), Սուդանում, Նիգերիայում (Հյուսիսային Նահանգներ) և Մավրիտանիայում[4][5]։ Նման երկրներում սեռական և գենդերային փոքրամասնությունների իրավունքների համար չկա բաց պայքար, քանի որ մասնակցությունը կարող է վտանգ ներկայացնել ազատության և կյանքի համար: Միևնույն ժամանակ, այդ երկրներից շատերում լոբբինգ է իրականացվում համասեռականների նկատմամբ քրեական օրենսդրության մեղմացման համար: Լոբբիստները այդ երկրների ղեկավարության բարեփոխիչ և չափավոր լիբերալ ուժերն են։ Մասնավորապես, նույնասեռականների նկատմամբ օրենսդրության մեղմացման օգտին է արտահայտվել Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին: Բացի այդ, այդ երկրների վրա միջազգային ճնշում է գործադրվում՝ մարդու իրավունքները հարգելու համար,(բայց ոչ առաջինը և ոչ ամենակարևորը) կա նաև համասեռականության դրսևորումների համար քրեական և վարչական պատիժների վերացման հարցը։
Նույնասեռականությունը որպես բժշկական պաթոլոգիա սահմանող հրահանգների և դրույթների վերացում
խմբագրելՀամասեռականների և լեսբուհիների իրավունքների հավասարության գաղափարը այլ քաղաքացիների հետ ենթադրում է համասեռականության պաշտոնական ճանաչում՝ որպես հոգեբանական նորմի տարբերակներից մեկը՝ ժամանակակից գիտական հայացքներին և պաշտոնական փաստաթղթերին համապատասխան ԱՀԿ (1993 թվականից):
Այս կապակցությամբ ԼԳԲՏ կազմակերպությունները, մասնագիտական բժշկական կազմակերպությունները, լիբերալ քաղաքական գործիչները և իրավապաշտպանները պայքարում են համասեռականությունը հոգեկան խանգարում սահմանող հրահանգների և դրույթների վերացման և պաշտոնական փաստաթղթերի ընդունման համար (ազգային պետությունների առողջապահության նախարարության մակարդակով և՛ հոգեբույժների և՛ հոգեբանների ազգային ասոցիացիաների մակարդակով), որոնք միանշանակ սահմանում են համասեռականությունը որպես հոգեբանական նորմի տարբերակ և արգելում են որևէ «բուժում համասեռականությունից» կամ «սեռական կողմնորոշման ուղղում» առողջ մարդկանց նկատմամբ, որոնք ներկայումս բաց են որպես համասեռականներ, քանի որ նման ազդեցություններից հիվանդների համար վնասն արդեն հուսալիորեն ապացուցված է, իսկ «կողմնորոշման շտկման» հավաստի փաստեր դեռ չկան:
Շատ երկրներում, առաջին հերթին ժողովրդավարական, համասեռականությունը որպես բժշկական պաթոլոգիա կամ որպես սեռական շեղում սահմանող հրահանգների և դրույթների չեղարկումն արդեն տեղի է ունեցել:
Հայաստանում համասեռականությունը որպես հանցագործություն հանվել է 2003 թվականին։
Մասնագիտության արգելքների վերացում
խմբագրելԲացի այդ, ԼԳԲՏ կազմակերպությունները պայքարում են նույնասեռականների նկատմամբ մարդու այնպիսի իրավունքների պահպանման համար, ինչպիսիք են խաղաղ հանրային հավաքների իրավունքները (այդ թվում գեյ փրայդը), հասարակական կազմակերպություններ ստեղծելու իրավունքը, մշակութային ինքնաիրացման իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, բժշկական օգնության հավասար հասանելիության իրավունքը և այլն: Հայաստանում այդ իրավունքները պարբերաբար խախտվում են, ԼԳԲՏ կազմակերպությունների գրանցումները մերժվում են, գեյերի և լեսբուհիների մշակութային միջոցառումները հաճախ խափանվում են, գեյերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր չկան:
Այսպիսով, օրինակ, հատուկ սոցիոլոգիական ուսումնասիրություններով, արևմտյան երկրներում անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրություններով, պարզվել է, որ սպայի կամ զինվորի համասեռականությունը չի ազդում զորամասի մարտական կարգապահության կամ ներքին հոգեբանական վիճակի վրա: Հետևաբար, որևէ հիմք չկա համասեռականներին բանակում ծառայելու իրավունքը մերժելու համար: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տվյալներով՝ 2004 թվականին պաշտպանության նախարարության հրամանով փաստացի արգելվել է նույնասեռականներին՝ ծառայել Զինված ուժերում: Գործնականում գեյ տղամարդիկ դիտվում են որպես «հոգեկան հիվանդ» և գնում են հոգեբույժի մոտ[6]։
Հաստատվել է նաև, որ ուսուցչի համասեռականության փաստը չի հանգեցնում ուսանողների հետ հարաբերությունների որևէ բարդության և չի նախատրամադրում ուսուցչին՝ աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու (քանի որ համասեռականությունն ու մանկապղծությունը սկզբունքորեն տարբեր բաներ են): Հետևաբար, որևէ հիմք չկա արգելել բացահայտ համասեռականներին աշխատել որպես ուսուցիչ դպրոցում: Համասեռականների համար ուսուցչի մասնագիտության արգելքը վերացնելու գաղափարը քննադատության է ենթարկվում պահպանողական հայացքների կողմնակիցների կողմից[7], որոնք կարծում են, որ դպրոցում նույնասեռական կողմնորոշում ունեցող ուսուցչի առկայությունը երեխաներին օրինակ է սովորեցնում, և որ այդպիսով դպրոցում «քարոզվում է համասեռականություն»: Միևնույն ժամանակ, նման տեսակետի կողմնակիցները չունեն որևէ գիտական տվյալներ, որոնք ապացուցում են, որ այն դպրոցներից, որտեղ աշխատում են միասեռական ուսուցիչներ, դուրս են գալիս ավելի մեծ թվով համասեռական շրջանավարտներ, կամ որ նույնասեռական ուսուցիչներն ավելի հակված են աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելուն, կամ որ նրանք ավելի վատ են սովորեցնում երեխաներին կամ չեն կարող նորմալ հարաբերություններ հաստատել նրանց հետ «ուսուցիչ-աշակերտ» կապում։
Նվիրատվության արգելքի վերացում
խմբագրելՈրոշ երկրներում արգելվել է սեռական փոքրամասնությունների կողմից արյան և օրգանների նվիրատվությունը։ ԼԳԲՏ կազմակերպությունները փորձում են վիճարկել այս նորմը և հասնել խտրականության վերացման[8][9][10]։ 2023 թվականից սկսած Հայատանում, ըստ օրենքի, ԼԳԲՏ անձինք կարղ են անել արյան դոնորություն[11]։
ԼԳԲՏ անձանց նկատմամբ մարդու իրավունքների պահպանում
խմբագրելՆույնիսկ այն երկրներում, որտեղ միասեռականության դրսևորումների համար քրեական և վարչական պատիժները վերացվել են, տևական ժամանակ պահպանվել է նույնասեռականների նկատմամբ մարդու իրավունքների խախտման պրակտիկան։ ԼԳԲՏ կազմակերպությունները պայքարել և պայքարում են ոչ միայն համասեռականության համար քրեական պատիժը պաշտոնապես վերացնելու, այլև իրական ոստիկանական և վարչական պրակտիկան փոխելու համար: Այդ թվում՝ այն բանի համար, որ «հասարակական կարգի խախտում» հասկացությունը հավասարապես կիրառվի (կամ չկիրառվի) հասարակական վայրերում[12][13][14][15]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ксения Кириченко. «ЛГБТ-активизм. Сокращая путь к переменам» (PDF). Межрегиональный проект «PULSAR», Омск, 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-12-03-ին. Վերցված է 2013-11-30-ին.
- ↑ Կաղապար:Книга:Кон И. С.: Лунный свет на заре
- ↑ «Wissenschaft gegen Homophobie». www.graswurzel.net (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-13-ին. Վերցված է 2019-01-14-ին.
- ↑ «Генеральную Ассамблею ООН призовут отменить уголовное наказание за гомосексуальность». gaynews.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-11-12-ին. Վերցված է 2019-01-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Times: Геев нужно вешать — частное мнение иранского министра Яхьяви». centrasia (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-02-07-ին. Վերցված է 2019-01-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 29 (օգնություն) - ↑ «Armenia: Gays Live with Threats of Violence, Abuse». EurasiaNet.org. Արխիվացված է օրիգինալից 2 September 2013-ին. Վերցված է 23 August 2015-ին.
- ↑ «narochnitskaia.info mobile». www.narochnitskaia.info. Արխիվացված է օրիգինալից 2008-05-10-ին. Վերցված է 2019-01-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «GayRussia.ru :: Нас объединяют не только желания». Արխիվացված է օրիգինալից 2006-07-18-ին. Վերցված է 2006-07-18-ին.
- ↑ «WWW.GAY.RU: Радужные новости. Австралийские геи борются за возможность быть донорами. 4 августа 2005 года». www.gay.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-11-05-ին. Վերցված է 2019-01-14-ին.
- ↑ «Гомосексуалистам запретят становиться донорами спермы / ROL». www.rol.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2019-01-14-ին.
- ↑ https://www.hrw.org/world-report/2024/country-chapters/armenia#:~:text=In%20a%20positive%20move%2C%20Armenian,with%20men%20from%20donating%20blood.
- ↑ «Neighbors being homosexuals: Mentioned». ourworldindata.org. Վերցված է 2024-08-07-ին.
- ↑ «Acceptance of homosexuals as neighbors». equaldex.com. Վերցված է 2024-08-07-ին.
- ↑ «LGBT Rights in Armenia». equaldex.com. Վերցված է 2024-08-07-ին.
- ↑ «Justifiability of homosexuality». equaldex.com. Վերցված է 2024-08-07-ին.