ԼԱԴ թելիկ

լուսարձակ դիոդային թելիկ

Թելիկավոր ԼԱԴ (անգլ.՝ LED filament), լուսադիոդային ճրագի լուսարձակ տարրն է, որի արտաքին տեսքը նման է ավանդական Շիկացման թելիկին. ԼԱԴ թելիկներն անմիջապես ամրացվում են հոսանքի էլեկտրոդներին, որոնք շիկացման ճրագի պես զոդված են ապակյա մեկուսչին։ Որպես կանոն, նման ճրագները ունեն ավանդական բնիկ և նախատեսված են սովորական բնակարանային ճրագների փոխարինման համար։

Չորս լուսարձակ դիոդային թելիկներով լուսադիոդային ճրագ

Ստեղծում խմբագրել

Թել ԼԱԴ-ով առաջին ճրագը պատրաստվել է 2008 թվականին Ճապոնական Ushio Lighting[1] ավանդական շիկացման ճրագների նմանակման նպատակով։ Հետագայում դրանց արտադրությունը լայն տարածում գտավ զանազան արտադրողների կողմից, կիրառվելով տարբեր դիրքորոշման, հզորության, ձևավորման և բնիկներով։

ԼԱԴ թելիկի կառուցվածք խմբագրել

ԼԱԴ թելիկները արտադրվում են ապակի-վրան-չիպ ճարտիքով (Chip-on-glass կամ COG). Թափանցիկ ապակյա կամ շափյուղե թելիկի վրա շարքով միակցված ներկառուցվում են լուսադիոդները (որպես կանոն 28 հատ), թելիկը պատվում է լուսափայլով և լուսազտիչներով՝ տեսանելի տիրույթում արևային ճառագայթման սպեկտրը նմանակելու համար[2]։ ԼԱԴ-երի հաջորդաբար միացման հետևանքով, թելիկի սնուցուման լարումը բարձր է և հաջորական երկու թելիկը կարող են միացվել բնակարանային սնուցման ցանցին, ինչը պարզեցնում է սնուցման փոխակերպման պահանջները և ավելացնում սնուցման արդյունավետությունը։

Առավելություններ խմբագրել

Ի տարբերություն շիկացման ճրագի, նույն տեսանելի լուսավորությունն ապահովելու համար ծախսում է մոտ 9-11 անգամ նվազ հոսանք և աշխատանքային ժամանակը ։ Ի տարբերություն սնդիկային լուսափայլ «էկոնոմ» ճրագների 2-3 անգամ նվազ հոսանք և չի աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով։ Ի տարբերություն սովորական մակերևութային տեղադրված ԼԱԴ-երի, թափանցիկ հենքի վրա տեղադրված լինելու շնորհիվ լուսարձակում է նաև ստորին հատվածով, ապահովելով 10-15% ավել լուսատվություն և ավելի բարձր ՕԳԳ, սնուցման աղբյուրն ավելի փոքր է, ավելի քիչ է տաքանում, ջերմափոխանակումը արվում է միջավայրի մեջ և սև մարմնի ճառագայթմամբ՝ նվազեցնելով սնուցման աղբյուրի տաքացումը, ինչի հետևանքով ավելի երակարակյաց է, ունի ավելի լավ գունափոխանցում (CRi>80):

Թերությունները խմբագրել

Ապակյա հիմքի և միջավայրում տեղադրված լինելու պատճառով առավել փխրուն է սովորական ԼԱԴ ճրագների համեմատ։ Արտադրման ճարտիքը ավելի բարդ է և նուրբ, ինչի հետևանքով գինը երկուսից երեք անգամ ավել է սովորական ԼԱԴ ճրագի համեմատ։

Գրականություն խմբագրել

  • Wu, Bor-jen. «LED LIGHT BULB». US Patent office. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  • Feng, Yunglong. «LED LIGHT AND FILAMENT THEREOF». US Patent office. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Патент США «US2009184618».
  2. Lin, Judy (2015 թ․ փետրվարի 5). «The Next Generation of LED Filament Bulbs». www.ledinside.com.