Լ'Աքվիլա (իտալ.՝ Provincia dell'Aquila), գավառ Իտալիայի Աբրուցո մարզում։ Գավառի մայրաքաղաքը Լ'Աքվիլան է։ Ամենալեռնային և ամենաքիչ խտություն ունեցող գավառն է և զբաղեցնում է Աբրուցո մարզի տարածքի մոտ կեսը։ Հյուսիսից սահմանակից է Տերամո գավառին, արևելքից՝ Պեսկարա և Կիետի գավառներին, հարավից՝ Իզերնիա գավառին և արևմուտքից՝ Ֆրոզինոնե, Ռիետի և Հռոմ գավառներին։

Գավառ
Լ'Աքվիլա
Provincia dell'Aquila
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԵնթարկումԻտալիա
ՇրջանԱբրուցո
Ներքին բաժանումԱչիանո, Աիելլի, Ալֆեդենա, Անվերսա դելի Աբրուցի, Ատելետա, Ավեցանո, Բալսորանո, Բարետե, Բարիշանո, Բարեա, Բիզենյա, Բունիարա, Կանյանո Ամիտերնո, Կալաշո, Կամպո դի Ջիովե, Կամպոտոստո, Կանիստրո, Կանսանո, Կապեստրանո, Կապիստրելո, Կապիտինյանո, Կապորչանո, Կապադոկիա, Կարապելե Կալվիզիո, Կարսոլի, Կաստել դել Մոնտե, Կաստել դի Իերի, Կաստել դի Սանգրո, Կաստելաֆիումե, Կաստելվեքիո Կալվիզիո, Կաստելվեքիո Սուբեկուո, Չելանո, Չերկիո, Չիվիտա դ’Անտինո, Չիվիտելա Ալֆեդենա, Չիվիտելա Ռովետո, Կոկուլո, Կոլարմելե, Կոլելոնգո, Կոլեպիետրո, Կորֆինիո, Ֆանյանո Ալտո, Ֆոնտեկիո, Ֆոսսա, Գալիանո Ատերնո, Ջիոիա դեի Մարսի, Գորիանո Սիկոլի, Ինտրոդաքուա, Լ'Աքվիլա, Լեչե նեի Մարսի, Լուկո դեյ Մարսի, Լուկոլի, Մալիանո դե Մարսի, Մասա դ’Ալբե, Մոլինա Ատերնո, Մոնտերեալե, Մորինո, Նավելի, Օկրե, Օֆենա, Օպի, Օրիկոլա, Օրտոնա դեի Մարսի, Օրտուկիո, Օվինդոլի, Պաչենտրո, Պերետո, Պեսկասերոլի, Պեշինա, Պեսկոկոստանցո, Պետորանո սուլ Ջիցիո, Պիցոլի, Պոջո Պիչենցե, Պրատա դ’Անսիդոնիա, Պրատոլա Պելինյա, Պրեձա, Ռաիանո, Ռիվիզոնդոլի, Ռոքա Պիա, Ռոքա դի Բոտե, Ռոքա դի Կամբիո, Ռոքա դի Մեձո, Ռոկակազալ, Ռոքարազո, Սան Բենեդետո դեյ Մարսի, Սան Բենեդետո ին Պերիլիս, Սան Դեմետրիո նե Վեստինի, Սան Պիո դելե Կամերե, Սան Վինչենցո Վալե Ռովետո, Սանտ Էուզանիո Ֆորկոնեզե, Սանտե Մարիա, Սանտո Ստեֆանո դի Սեսանիո, Սկաննո, Սկոնտրոնե, Սկոփիտո, Սկուրկոլա Մարսիկանա, Սեչինարո, Սուլմոնա, Տալիակոցո, Տիոնե դելի Աբրուցի, Տորնիմպարտե, Տրազաքո, Վիլա Սանտ Անջելո, Վիլա Սանտա Լուչիա դելի Աբրուցի, Վիլալագո, Վիլավալելոնգա, Վիլետա Բարեա և Վիտորիտո
ՆախագահAntonio Del Corvo
Մակերես5034 կմ²
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն310․067 մարդ (20012)
Խտություն62 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0862, 0863, 0864
Փոստային ինդեքս67100, 67010, 67012, 67013, 67014, 67015, 67017, 67019, 67020, 67021, 67022, 67023, 67024, 67025, 67026, 67027, 67028, 67029, 67030, 67031, 67032, 67033, 67034, 67035, 67036, 67037, 67038, 67039, 67040, 67041, 67043, 67044, 67045, 67046, 67047, 67048, 67049, 67050, 67051, 67052, 67053, 67054, 67055, 67056, 67057, 67058, 67059, 67060, 67061, 67062, 67063, 67064, 67066, 67067, 67068, 67069
Փոստային դասիչ67100, 67010, 67012–67015, 67017, 67019–67041 և 67066–67069
Ավտոմոբիլային կոդAQ
Պաշտոնական կայքprovincia.laquila.it
Լ'Աքվիլա (գավառ) (Իտալիա)##
Լ'Աքվիլա (գավառ) (Իտալիա)

Լ'Աքվիլա գավառը ընդգրկում Ապենինների ամենաբարձր լեռները (Գրան Սասսո, Մայելլա և Վերինո-Սիրենտե ), ամենաբարձր լեռնագագաթը՝ Կորնո Գրանդեն, Կամպո Իմպերատորե լեռան բարձրավանդակը և Եվրոպայի ամենահարավային սառցադաշտ Կալդերոնը։

Տնտեսություն և բնակչություն խմբագրել

Գավառը հայտնի է իր բերդերով, ամրոցներով և միջնադարյան բերդաքաղաքներով։ 20-րդ դարավերջից սկսած գավառի երկու ամենամեծ քաղաքներ Լ'Աքվիլան և Ավեցանոն մեծ տնտեսական աճ են ունեցել կապված փոխադրամիջոցների արտադրության, հեռահաղորդակցության և համակարգչային արտադրության հետ։

20-րդ դարում գյուղական շրջաններում բնակչության թիվը խիստ անկում է ապրել, քանի որ տեղի բնակչությունը աշխատանք գտնելու համար տեղափոխվել է մոտակա քաղաքներ։ Սակայն Գրան Սասսո և Մոնտի Դելլա Լագա, Մայելլա ազգային այգիների և Սիրենտե-Վելինո տարածաշրջանային այգու բացումից հետո, շրջանում զարգացել է լեռնային տուրիզմը։ Տուրիզմը և դրան ասոցացվող ծառայությունները զարգացրել են գավառի տնտեսուոյունը և բնակչության թիվը վերականգնվել է տարիների ընթացքում։

Գավառի մակերեսը 5034 կմ² է, բնակչության թիվը՝ 310, 067 (2012)։

Երկրաշարժեր խմբագրել

Լ'Աքվիլա քաղաքը դիմակայել է բազում երկրաշարժերի 14–րդ, 15–րդ, 16–րդ դարերում, ինչպես նաև՝ 2009 թվականի Ապրիլի 6ին։ Վերջինս ունեցել է 6.3 մագնիտուդ ուժգնություն և մեծ վնաս է հասցրել ոչ միայն քաղաքին, այլև գավառի այլ շրջաններին։

Գավառի քաղաքներ և կոմունաներ խմբագրել

 
Գավառի քարտեզը

Գավառն ունի 108 կոմունա, որոնցից ամենամեծերն են՝

Կոմունա Բնակչություն
Լ'Աքվիլա 71, 761
Ավեցանո 39, 670
Սուլմոնա 25, 363
Չելանո 11, 012
Պրատոլա Պելինյա 7, 890
Տալիակոցո 6, 820
Տրազաքո 6, 115
Կաստել դի Սանգրո 6, 109
Լուկո դեյ Մարսի 5, 776
Կապիստրելո 5, 473
Կարսոլի 5, 238

Տես նաև խմբագրել

Լ'Աքվիլա գավառի կոմունաները

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լ'Աքվիլա (գավառ)» հոդվածին։