Լի Մին Հո (կորեերեն՝ 이민호, հունիսի 22, 1987(1987-06-22), Սեուլ, Հարավային Կորեա[3]), հարավկորեացի դերասան, մոդել և երգիչ[4]։ Դարձել է այսպես հայտնի շնորհիվ այնպիսի դրամաների ինչպիսին են՝ «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» (կորեերեն՝ 꽃보다 남자, 2009), «Քաղաքային որսորդ» (կորեերեն՝ 시티헌터, 2011) և «Ժառանգները» (2013)։ Լի Մին Հոն ստացել է գլխավոր դեր «Կանամ բլյուզ» ֆիլմում, որը նրա առաջին կարճամետրաժ ֆիլմն էր[5][6][7][8]։

Լի Մին Հո
կորեերեն՝ coreano (ko)
Ծնվել էհունիսի 22, 1987(1987-06-22) (36 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԿոնկուկ Համալսարան, Danggok High School?, Banpo Middle School? և Seoul Namsung Elementary School?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԱզգությունԿորեացիներ
Մասնագիտությունմոդել, կինոդերասան, երգիչ, դերասան, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
Համատեղ ապրող(ներ)Բե Սու Ջի[1] և Park Min-young?[2]
leeminho.kr
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սեուլում։ Տարրական կրթություն ստացել է Նամսուն դպրոցում, միջնակարգ դպրոց՝ Պանբոյում և ավագ դպրոց՝ Դանգգոկում։ Բարձրագույն կրթություն ստացել է Կոնկուկ համալսարանում։ Մասնագիտական ոլորտը կինոարվեստն է։ Մանուկ հասակում երազում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, դրա համար էլ ընդունվել է Հարավային Կորեայի երիտասարդական ֆուտբոլի ակումբ։ Լի Մին Հոն բազմիցս ասել է, որ իր ամենասիրելի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Քիչ ուշ հինգերորդ դասարանում թողել է ֆուտբոլը և արդեն սկսել է հետաքրքրվել մոդելավորումով և դերասանությամբ։

Գործունեություն խմբագրել

Իր կարիերան սկսել է 2006 թվականից ոչ մեծ դերերով, իսկ հայտնի դարձել է 2009 թվականին «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» հեռուստասերիալում գլխավոր դեր մարմնավորելուց հետո։ 2013 թվականին սկսեց զբաղվել երաժշտությամբ։ Դասընթացներն ավարտելուն պես սկսեց մի շարք փոքր դերեր խաղալ հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ Nonstop 5-ը և Love Hymn-ը։ Նրա պաշտոնական դեբյուտը գրանցվել է Secret Campus հեռուստասերիալում։ 2006 թվականին նրա դերասանական կարիերան ընդհատվեց դժբախտ պատահարի՝ ավտովթարի արդյունքում նա գրեթե մեկ տարի բուժվում էր։ Նա մեծ քայլերով առաջ գնալ սկսեց «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» հեռուստասերիալից հետոՙ, որտեղ տանում էր Շինհվայի ժառանգորդ՝ Կու Ջուն Փհյոնի դերը։ Դերը շատ լարված էր, արդյունքում նրա անունը Հարավային Կորեայում դարձավ հայտնի և լավ պահանջված ամբողջ Ասիայում։ Ֆիլմերում, հեռուստասերիալներում, զանազան գովազդներում նկարահանվելուց և աշխարհահռչակ ճանաչվելուց հետո 2013 թվականին Մադամ Տյուսոյի թանգարանում կանգնեցվեց նրա մոմե արձանիկը։

Տիտղոսներ խմբագրել

2012 թվականին Լի Մին Հոն ճանաչվեց ամենահրապուրիչ արական սեռի ներկայացուցիչը կոսմետիկ գովազդային ոլորտում։ Ընտրության համար լրացվել էր հարցաթերթիկ, որում առկա էր մեկ հարց. «Ամենահրապուրիչ արական սեռի ներկայացուցիչը կոսմետիկ գովազդային ոլորտում, ով ստիպում է կանանց բացել իրենց դրամապանակները»։ Արդյունքում նա ստացավ 17,532 ձայն (38.9%) 45,049 մասնակիցներից։ 2012 թվականի փետրվարին Լին նկարահանվեց կարճամետրաժ ֆիլմում, որում ասվում էր՝ « Ինչ-որ մեկը կարող է դառնալ Լի Մին Հոյի առաջին սերը»։ Ֆիլմի ներկայացումից անմիջապես հետո, հոսթինգի սերվերը անընդհատ խախտվում էր, պատճառը՝ շատ թվով դիտումներն էին։

2014 թվականին օնլայն հասարակության կողմից ստեղծվեց հարցում՝ թագ, որը տրվելու էր Ասիական Տղամարդ-Աստծուն։ Լի Մին Հոն հաղթեց և գրավեց առաջին հորիզոնականը։

Ֆիլմերի ցանկ խմբագրել

 
Լի Մին Հոն

Ֆիլմեր խմբագրել

  • 2008 ― Public Enemy Returns / Հասարակության թշնամի - Վերադարձ
  • 2008 ― Our School E.T. / Մեր անգլերենի ուսուցիչը
  • 2015 ― Gangnam Blues / Կաննամյան բլյուզ
  • 2016 ― Bounty Hunters

Դրամատիկական հեռուստասերիալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://news.kbs.co.kr/news/view.do?ncd=3571958
  2. https://news.jtbc.joins.com/article/article.aspx?news_id=NB10060717
  3. «Lee Min-ho (이민호, Korean actor) @ HanCinema :: The Korean Movie & Drama Database». HanCinema. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «[10LINE] Lee Min-ho». 10Asia. 2009 թ․ հոկտեմբերի 21.
  5. https://www.ibtimes.sg/park-shin-hye-suzy-check-out-top-hallyu-godesses-lee-min-ho-has-dated-24126
  6. https://www.koreatimes.co.kr/www/news/culture/2015/08/386_185596.html
  7. https://www.cosmo.ph/entertainment/lee-min-ho-facts-movies-shows-a2520-20180911-lfrm
  8. https://channels.vlive.tv/C7A6F1/vtoday/0.11956032(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Մին Հո» հոդվածին։