Իսահակ Իսահակյան

հայ բանկիր, տնտեսագետ
(Վերահղված է Ի. Իսահակյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)

Իսահակ Աբասի Իսահակյան (օգոստոսի 10, 1933(1933-08-10), Կուրգան, Կետովսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 16, 2017(2017-02-16)[2], Երևան, Հայաստան)[3], հայ տնտեսագետ։ ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ։

Իսահակ Աբասի Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1933(1933-08-10)
ԾննդավայրԿուրգան, Կետովսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էփետրվարի 16, 2017(2017-02-16)[2] (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՏաշքենդի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատանքՀՀ կենտրոնական բանկ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Անանիա Շիրակացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Ղազախստանի ԽՍՀ Կանտագե բանվորական ավանի միջնակարգ դպրոցը։ 1957 թ. ավարտել է Տաշքենդի ֆինանսատնտեսական ինստիտուտի Ֆինանսական ֆակուլտետի վարկային բաժինը, և գործուղվել ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակ։

Աշխատել է որպես առևտրի վարկավորման բաժնի վարկային տեսուչ, հետո գյուղատնտեսության վարկավորման վարչությունում որպես տնտեսագետ, այնուհետև դրամաշրջանառության վարչությունում որպես ավագ տնտեսագետ։

1967-1969 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարչի օգնական, 1969-1970 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի Մյասնիկյանի շրջանի բանկի բաժանմունքի կառավարիչ, 1970-1976 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի գյուղատնտեսության վարկավորման վարչության պետ, 1976-1978 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի քաղաքային վարչության պետ, 1978-1988 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարչի տեղակալ, 1988-1991 թթ.՝ ԽՍՀՄ Պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ, 1991-1993 թթ.՝ ՀՀ ազգային բանկի նախագահ, 1993-1994 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, 1994 թվականից՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական[4]։ 1997 թվականից եղել է ՀՀ բանկերի Ճյուղային Արհմիության հոգաբարձուների խորհրդի նախագահ[5]։

Պարգևներ խմբագրել

  • 2010 Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ[6]
  • 2013 Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել
  2. 2,0 2,1 2,2 https://historygreatest.com/isahak-isahakyan-armenian-banker-died-at-83
  3. «84 տարեկանում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը». armenpress.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Իսահակ Իսահակյան - ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ
  6. Հուշամեդալ` Իսահակյանին