Իգնացի Շադբեյ Գժեգոժ (լեհ.՝ Ignacy Grzegorz, 1796, Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն - անհայտ, Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն), լեհահայ նշանավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր։

Իգնացի Գժեգոժ
Ծնվել է1796
ԾննդավայրԼվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն
Մահացել էանհայտ
Մահվան վայրԼվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան

Կենսագրություն խմբագրել

Իգնացի Գժեգոժը ծնվել է 1796 թվականին Լվով քաղաքում։ Սկզբնական կրթությունը և իրավաբանական բարձրագույն կրթությունը ստացել է ծննդավայր Լվովում։ Ինչպես երիտասարդության, այնպես էլ ողջ կյանքի ընթացքում ակտիվ մասնակցել է Լվովի և հայ համայնքի գործունեությանը։ Նա՝ որպես ճանաչված իրավաբան, օգնել է համայնքի կրթական և հոգևոր գործերի կազմակերպմանը, ազգային ոգու, սովորույթների պահպանմանը։ Իր հեղինակության, իրավաբանական բարձր գիտելիքների և լայն շրջապատի շնորհիվ, նա կարողացել է բազում խնդիրների լուծում տալ՝ հօգուտ հայկական համայնքի, հնուն հայապահպանման գործի։ Գժեգոժ Շադբեյը անկեղծ հարգանք ուներ ոչ միայն հայ եկեղեցականների, մեծահարուստների և համայնքի բոլոր անդամների, այլ նաև լեհական բարձրաստիճան այրերի և Լվովի լեհ ու այլազգի բնակիչների մոտ։ Նա հանդես է եկել իրավաբանական մի շարք հրապարակումներով, զբաղվել մանկավարժությամբ, գրել նաև բանաստեղծություններ, ակտիվորեն մասնակցել Լվովի քաղաքային, պետական, իրավաբանական օրենքների մշակմանն ու ստեղծմանը։ Հրապարակել է քերթվածներ, կատարել թարգմանություններ հունարենից։ Շադբեյը հավանաբար իր մահկանացուն կնքել է ծննդավայր Լվովում, սակայն նրա մահվան տարեթիվը ստույգ հայտնի չէ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել