Իվան Ավանեսյան

հայ անասնաբույժ
(Վերահղված է Ի. Ավանեսյանից)

Իվան Խորենի Ավանեսյան (մայիսի 12, 1968(1968-05-12), Բանաձոր, Հադրութի շրջան), հայ ազատամարտիկ։

Իվան Ավանեսյան
Ծնվել էմայիսի 12, 1968(1968-05-12) (55 տարեկան)
ԾննդավայրԲանաձոր, Հադրութի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Արցախ
Մասնագիտությունանասնաբույժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1968 թ. մայիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում։ 1985 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1989 թ. ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական ֆակուլտետի հեռակա բաժինը։ 1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։

1988-1990 թթ. աշխատել է Բանաձորի սովխոզում՝ ֆերմայի վարիչ, գլխավոր անասնաբույժ։ Ղարաբաղյան շարժման և ինքնապաշտպանական մարտերի մասնակից է։ 1992-1994 թթ. Արցախյան պատերազմում եղել է նախ՝ գումարտակի հրամանատար, ապա՝ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

1994-1996 թթ. աշխատել է ԼՂՀ ՆԳ Հադրութի շրջանային բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ։ 1997-1998 թթ. աշխատել է Հադրութի շրջանի կենսաթոշակային ապահովագրության շրջանային կենտրոնի տնօրեն։ 1998 թ. ընտրվել է Հադրութի համայնքի ղեկավար և անընդմեջ ընտրվելով, այդ պաշտոնում աշխատել մինչև 2005 թ.։ 2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից։

Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 8 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.artsakh.tv/am/news/show/578(չաշխատող հղում)