Սուրբ Գևորգ եկեղեցի (Իրինդ)

(Վերահղված է Իրինդի եկեղեցիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի, միջնադարյան եկեղեցի Հայաստանում։ Գտնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Եկեղեցու այժմյան տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունգյուղ Իրինդ
Հայաստան Արագածոտնի մարզ
ԹեմԱրագածոտնի
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական ոճՀայկական
Առաջին հիշատակում7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Եկեղեցին 2013 թվականին

Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը բնորոշ է 7-րդ դարի երկրորդ կեսի հայկական արվեստին։ Պահպանվել էր եկեղեցու հյուսիսային մասը։

2005-2017 թվականներին ընթացել են եկեղեցու վերակառուցման աշխատանքները[1]։ Ֆինանսավորվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ, որը ծագմամբ այդ գյուղից էր[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Բազմաբսիդ կենտրոնակազմ եկեղեցի է, հորինվածքով նման է Եղվարդ քաղաքի Զորավար եկեղեցուն, սակայն, այստեղ ավագ խորանի երկու կողմերում կան քառակուսի ավանդատներ, իսկ արևմուտքից աբսիդը փոխարինված է հատակագծում ուղղանկյուն խորշով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։