Իրինա Դմիտրիևնա Վիլդե (ուկրաիներեն՝ Іри́на Ві́льде, իսկական անուն-ազգանունը՝ Դարիա Դմիտրիևնա Մակոհոն (ուկրաիներեն՝ Дарина Дмитрівна Макогон), ամուսնու կողմից՝ Պոլոտնյուկ, մայիսի 5, 1907(1907-05-05), Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 30, 1982(1982-10-30), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, որն ընդգրկվել է 20-րդ դարի հայտնի մարդկանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։

Իրինա Վիլդե
ուկրաիներեն՝ Дарина Дмитрівна Полотнюк
Ծննդյան անունուկրաիներեն՝ Дарина Дмитрівна Макогон
Ծնվել էմայիսի 5, 1907(1907-05-05)
ԾննդավայրՉեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1982(1982-10-30) (75 տարեկան)
Վախճանի վայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
Մասնագիտությունգրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] և  ԽՍՀՄ
ԿրթությունԼվովի համալսարան
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱմուսինԵվգենի Պոլոտնյուկ
Իրինա Վիլդե Վիքիքաղվածքում
 Iryna Vilde Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իրինա Վիլդեն ծնվել է 1907 թվականին Չեռնովցիում, ուսուցիչ և գրող Դմիտրի Մակոհոնի ընտանիքում։ Ավարտել է Իվանո-Ֆրանկովսկի գիմնազիան։ 1928-1933 թվականներին սովորել է Լվովի համալսարանում, ուսուցչություն է արել Կոլոմիա քաղաքում, 1933-1939 թվականներին եղել է «Կանանց ճակատագիր» (ուկրաիներեն` «Жіноча доля») թերթի խմբագիրը։

1930 թվականին տպագրվել է երիտասարդ գրողի «Կյանքի պատմություն» նովելը։ 1930-1939 թվականներին Վիլդեն հրատարակել է մի շարք պատմվածքներ ու պատմություններ Արևմտյան Ուկրաինայի մտավորականության, մանր բուրժուազիայի կյանքից։ 1935 թվականին ստորագրել է Իրինա Վիլդե կեղծանունով։ 1940 թվականին համալրել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։

1945-1949 թվականներին եղել է «Պրավդա Ուկրաինի» թերթի հատուկ թղթակից։ 1947 թվականին ընտրվել է ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգամավոր։ Երկար տարիներ ղեկավարել է Լվովի գրողների միության կազմակերպությունը[3]։

Մահը խմբագրել

Մահացել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին։ Թաղված է Լվովի Լիչակով գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ՝ «Ռեչինսկի քույրեր» (1958-1964) վեպի համար, 1965
  • Ի. Ֆրանկոյի անվան մրցանակ, 1935
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան, 1977
  • «Պատվո նշան» շքանշան

Ստեղծագործություններ խմբագրել

Գրական գործունեությունն սկսել է 1927 թվականից։ Տպագրվել սկսել է ուսանողական տարիներից։ Առանձին հրատարակություններով լույս են տեսել Վիլդեի ակնարկները, պատմվածքներն ու վեպերը։ 1967-1968 թվականներին լույս է տեսել Վիլդեի երկերի ժողովածուների հինգհատորյակը։

  • «Տարօրինակ սիրտ», 1936
  • «Չափահաս երեխաներ», 1939
  • «Մի կյանքի պատմություն», 1946
  • «Կյանքի ուղի», 1949
  • «Խնձորենին կրկին ծաղկում է», 1949
  • «Վեպեր ու վիպակներ», 1949
  • «Պատմություններ», 1954
  • «Ռեչինսկի քույրեր» 1958-1964
  • «Դուք չեք սիրում», 1958
  • «Ես եմ մեղավորը», 1959
  • «Կյանքն սկսվում է», 1961
  • «Վարդեր և փշեր», 1961

Հիշատակ խմբագրել

  • Գրողի անունով են անվանակոչվել փողոցներ Լվովում և Չերնովիցայում
  • Լվովի այն տանը, որտեղ ապրել է գրողը, կա փակցված հուշատախտակ
  • Լվովում բացվել է Իրինա Վիլդեի անվան գրական թանգարան
  • 2007 թվականին Ուկրաինայի գրողների միության Լվովի կազմակերպությունում սահմանվել է Իրինա Վիլդեի անվան համաուկրաինական գրական մրցանակ
  • 2006 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի Գերագույն խորհուրդը (Ռադա) որոշում է կայացրել «Իրինա Վիլդեի ծննդյան 100- ամյակի միջոցառումների մասին»

Գրականություն խմբագրել

  • Куторга 3. Накануне.- «Литературная газета», 1959, 10 дек.;
  • Пустовойт П. Иллюзии гибнут, надежды остаются. — «Дружба народов», 1958, № 12;
  • Вальо М. А. Ipина Вiльде. Лiт.-критич. нарис, К., 1962.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 327. — ISBN 978-966-8955-00-5
  2. Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
  3. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իրինա Վիլդե հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Վիլդե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Վիլդե» հոդվածին։