Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, գեղասահքի դպրոց Երևանում։

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1971
Անվանված էԻրինա Ռոդնինա
ՏնօրենԳարիկ Գրիգորյան
Աշակերտներ180
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ծովակալ Իսակովի պողոտաի 27/8

2015-2019 թվականներին կոչվել է գեղասահքի ռուս չեմպիոնուհի Իրինա Ռոդնինայի անունով[1]։

Պատմություն խմբագրել

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։

Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։

2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։

Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի սահադաշտի շինարարությունն սկսվել է 2014 թվականի հոկտեմբերին[2]։ Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը[3], ունի խորեոգրաֆիայի դահլիճ, մեթոդական լսարան, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքեր, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից արտադրության սարքավորումներ, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույք, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններ[4]։

Կառույցի անվան փոփոխություն խմբագրել

2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ի։ Անվանափոխության նախագիծը ներկայացրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը՝ նշելով, որ խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն Իրինա Ռոդնինան 2019 թվականին փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել է Խոջալուի իրադարձությունների հետ կապված երթին[1]։

  Ռուս ժողովրդի 99 տոկոսը տեղյակ չէ Խոջալուի ողբերգության մասին։ Անհրաժեշտ է ֆիլմեր նկարահանել, գրքեր հրատարակել Խոջալուի մասին, որպեսզի արդարությունը հաղթանակի, հարկավոր է որքան հնարավոր է տեղեկացնել փետրվարի 25-26-ի գիշերը Խաջալուում ազգայնամոլների կողմից կատարված հանցագործությունների մասին[5]։
- Իրինա Ռոդնինա
 

Դպրոցի անվանափոխության մասին նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո այդ մտադրությանն Իրինա Ռոդնինան արձագանքել է.

  Դա իրենց իրավունքն է, ես արել եմ՝ ինչ արել եմ։ Անվանակոչեք դպրոցը ինչպես կցանկանաք։ Ինչպես նավը անվանես, այնպես էլ նա կնավարկի։  

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

  • Գեղասահքի կենտրոնական մարզադահլիճը կարող է տեղավորել 538 հանդիսական։
  • Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը։
  • Մարզահամալիրի կառուցման արժեքը կազմել է 7.55 միլիոն ԱՄՆ դոլար։
  • Կառուցման ֆինանսավորումը կատարվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով։
  • Կառույցի սեփականատերն է Երևանի քաղաքապետարանը։
  • Մարզադպրոցը 2015 թվականին կոչվել է ռուս գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով։
  • 2019 թվականին դպրոցն անվանվել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։
  • Կառուցման սկիզբը տրվել է 2014 թվականի հունիսին։
  • Պաշտոնական բացումը կատարվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  2. Երևանում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը
  3. Երևանն արդեն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց
  4. «Երևանն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը անվանափոխվեց․ պատճառը Բաքվում արած հայտարարություններն են». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել