Իրինա Ռայմս (ռումիներեն՝ Irina Rimes, օգոստոսի 22, 1991(1991-08-22), Izvoare, Florești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև Իրինա Ռեմեշ կամ Իրրա անուններով, մոլդովացի-ռումինացի երգիչ և երգահան, որն այժմ աշխատում և ապրում է Բուխարեստում, Ռումինիա[1]։

Իրինա Ռայմս
Ի ծնե անունռումիներեն՝ Irina Rimes
Ծնվել էօգոստոսի 22, 1991(1991-08-22) (32 տարեկան)
Izvoare, Florești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռումինիա և  Մոլդովա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլGlobal Records
ԿրթությունՄոլդովայի երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա
Կայքirinarimes.ro
 Irina Rimes Վիքիպահեստում

Իրինա Ռեյմսը ճանաչում է ձեռք բերել 2012 թվականին Մոլդովայում Fabrica de staruri տաղանդների մրցույթին մասնակցելուց հետո, որտեղ հասել է եզրափակիչ[2]։ 2018 թվականին նա դարձել է Vocea României-ի չորս մարզիչներից մեկը[3]։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

1991–2015, մանկություն և առաջին քայլերը երաժշտության մեջ խմբագրել

Իրինան ծնվել է 1991 թվականի օգոստոսի 22-ին, Ֆլորեշտի շրջանում։ Նա Վալենտինա և Թուդոր Ռայմսերի առաջին երեխան է[4], ունի կրտսեր եղբայր` Վիտալին[5]։ Իրինան իր հարցազրույցներում նշել է, որ իր ընտանիքը քաջալերել է իր սերը երաժշտության հանդեպ, հատկապես` հայրն ու հորական տատը. վերջինս շատ լավ ձայն ուներ և ըստ Իրինայի` «նա եկեղեցական երգչախմբի մաս էր և ես հիշում եմ, թե ինչպես էր նա նստում սալօջախին ու եկեղեցական երգեր երգում մեզ համար»[6]։ Ռայմսը գրելու հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել վաղ տարիքից։ «Ես սկսել եմ բանաստեղծություններ գրել, երբ նախապատրաստական դասարանում էի։ Ես հիշում եմ, որ երգել, գրել ու կարդալ սովորել եմ տանը»[7]։ Արվեստագետը տեղափոխվել է Սորոկա` սովորելու Constantin Stere ավագ դպրոցում։ Հետագայում ավարտել է Քիշնևի Երաժշտության, թատրոնի և տարածական արվեստների ակադեմիան[8]։ 2012 թվականին Իրինա Ռեյմսը մասնակցել է Fabrica de staruri տաղանդների մրցույթում, որտեղ հաղթող է ճանաչվել[2]։

2016–ից մինև այժմ. "Visele" և Despre el խմբագրել

Ռայմսի առաջին սինգլը, "Visele" (Երազներ), բարձր հորիզոնականներ է զբաղեցրել 2016 թվականի Romania Airplay 100 վարկանիշային աղուսյակում[9] և մրցանակ է ստացել 2017 թվականի Radio România Music Awards մրցանակաբաշխությանը` տարվա լավագույն դեբյուտ անվանակարգում[10]։ Ռայմսը նաև երգեր է գրել տարբեր ռումինացի երգիչների համար, որոնցից են Իննան, Ռալուկան, Անդրան, Ալինա Էրեմիան, Նիկոլետա Նուցակն և Անտոնիա Յակոբեսկուն[10][11]։ Cosmopolitanի ռումինական մասնաճյուղը նրան անվանել է «2016 թվականի բացահայտում»[12]։ 2017 թվականին Ռայմսը պայմանագիր է ստորագրել Universal Music France-ի հետ և թողարկել է իր առաջին` Despre el (Նրա մասին) ալբոմը[10]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Despre el (2017)
  • Cosmos (2018)

Սինգլներ խմբագրել

Որպես առաջատար կատարող խմբագրել

Վերնագիր Սինգլ Ռադիոկայան[13] Ալբոմ
"Visele" 2016 1 Despre el
"Iubirea noastră mută" 84
"Da' ce tu"
"Haina ta"
"Ce s-a întâmplat cu noi" 2017 11
"My Favourite Man" non-album
"Bandana" (feat. Killa Fonic) Despre el
"Bolnavi amândoi"
"Cosmos"
"Octombrie Roșu"
"Eroii pieselor noastre"
"Beau" 2018 TBA
"În locul meu"
"Cel mai bun prieten"
"Cel mai bun DJ (feat. The Motans)"

Երգահան` այլ երգիչների համար խմբագրել

Տարի Երգ Երգիչ Համահեղինակներ Ալբոմ
2016 „Ieri erai” Ռալուկա Ռալուկս Նիստոր
ԹԵա Միկուլեսկու
Ալեքսանդրու Անտոնեսկու
Մարիուս Իվանցեա
„Zbor” Ռալուկա Ռալուկա Նեստոր
Կատալին Թամազլիկարու
Անդրեյ Իոնիտա
„Cum ar fi?” Իննա Ալեքսանդրա Ապոստոլեանու
2017 „Dor de tine” Անտոնիա Յակոբեսկու Ալեքս Կոտոի
„Poartă-mă” Ալինա Երեմիա
„Sunt puternică” Անդրա Iubirea schimbă tot
„Minte-mă” Կարմեն Աչի Պետրե
Վլադ Լուկան
„Du-mă spre noi” Ռալուկա
„Ai uitat cine ești” Նիկոլետա Նուկա
2018 „Nu acum” Իլինցա
„CSF, n-ai CSF” Անա Բանիցիու
„Undone” Ռալուկա Նիկոլետա Գավրիլիտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «#Exclusiv – "Am tăcut vreo câteva luni, aproape un an, ca să am vocea asta", Irina Rimes». Music Channel. 2016 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 Mihaela Costache (2016 թ․ մայիսի 23). «Irina Rimes un nou artist în România!». București FM.
  3. «Irina Rimes va fi antrenor la "Vocea României". Ce schimbări mai urmează». Știrile Pro TV. 2018 թ․ հունիսի 2.
  4. «Irina Rimes' profile on Ok.ru». 2017 թ․ նոյեմբերի 22.
  5. «Irina Rimes' brother's profile on Ok.ru». 2017 թ․ նոյեմբերի 22.
  6. «Irina Rimes, primul interviu alături de mama ei». 2017 թ․ նոյեմբերի 22.
  7. «Irina Rimes, cu mama de mâna la avanpremiera filmului despre albumul ei! Seamănă?». 2017 թ․ նոյեմբերի 22.
  8. «Irina Rimes' Facebook profile». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «api.kissfm.ro/api/podcasturi/download/4319». api.kissfm.ro. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 10,2 Alexandra Constanda (2017 թ․ ապրիլի 10). «Irina Rimes a semnat cu una dintre cele mai importante case de discuri din Franța: ce presupune noul proiect și primele declarații». Adevărul.
  11. «TOP 4 piese compuse de Irina Rimes pentru alți artiști». ZU TV.
  12. Alina Neamțu (2016 թ․ դեկտեմբերի 28). «Irina Rimes, revelația anului 2016». Cosmopolitan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  13. https://www.kissfm.ro/emisiuni/54/Airplay-100-Cristi-Nitzu
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Ռայմս» հոդվածին։