Իրինա Ազիզյան
Իրինա Հատիկի Ազիզյան (ապրիլի 9, 1935, Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 22, 2009, Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ հայ ռուս արվեստագետ, ճարտարապետ, գեղանկարիչ։ Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի նկարիչների միության և Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ, ՌԴ պատվավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի խորհրդատու, Կ. Ս. Մալևիչի հիմնադրամի փորձագետ, Արվեստի քննադատների ասոցիացիայի խորհրդի անդամ։
Իրինա Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1935 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 22, 2009 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | նկարչուհի, ճարտարապետ, արվեստագետ, արվեստի քննադատ, պրոֆեսոր և ոչ գեղարվեստական գրող |
Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Հատիկ Ազիզյան |
Անդամություն | Ռուսաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի ճարտարապետների միություն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1960 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետի որակավորում, ավարտել է նաև նույն ինստիտուտի գեղանկարչության ասպիրանտուրայի բաժինը։ 1968 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պլաստիկ արվեստի կոմպոզիցիոն միասնության խնդիրները ժամանակակից ճարտարապետական անսամբլում», 1988 թվականին դոկտորական թեզ` «Ճարտարապետության փոխազդեցությունն արվեստի այլ ձևերի հետ» թեմայով։
1968-1989 թվականներին աշխատել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, դասավանդել է «Ճարտարապետական նախագծման ներածություն» (1968-1970) և նկարչություն՝ նկարչության ամբիոնում (1974-1989)։ 1988 թվականին ղեկավարել է Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ճարտարապետության տեսության ամբիոն[1]։
Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ռուսական ավանգարդը, ճարտարապետության և կերպարվեստի փոխգործակցությունը մշակույթում։ 500-ից ավելի գիտական հրատարակությունների հեղինակ է։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է քանդակագործ և նկարիչ Ալեքսանդր Արխիպենկոյի մասին մենագրության վրա, որը հրատարակվել է հետմահու։
1967, 1975, 1985, 1988, 1995, 2005 թվականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում։ Ազիզյանի ստեղծագործությունները գտնվում են Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Շուսևի անվան ճարտարապետության պետական թանգարանում, Վորոնցովյան թանգարանում, Ռուսաստանի (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ), Հայաստանի (Երևան), Ռումինիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։ 2015 թվականին Արևելքի թանգարանում «Աշխարհի տաճարը» ցուցահանդեսում Ազիզյանը ներկայացվել է 20-րդ դարի 9 հայ նկարիչների շարքում[2]։
Գեղանկարների մեծ մասը նվիրված է Հայաստանին և Ղրիմին։
ԸնտանիքԽմբագրել
- Հայրը՝ Հատիկ Ազիզյան (իսկական անունը՝ Հրահատ Գեղամի) (1899-1977), խորհրդային կուսակցական գործիչ, լրագրող, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, «Պրավդա» թերթի խմբագրության «Նաուկա» բաժնի վարիչ[3]։
- Քույր՝ Ելենա Ազիզյան (1931-1984), բանասեր, բանաստեղծ[4][5]։
- Ամուսին՝ Յուրի Կարզանով (1932-2010), ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետների միության ադնամ (1963), 1967-1999 թվականներին եղել է Ռուսական «Գիպրոգոր» քաղաքաշինության և ներդրումների ինստիտուտի գլխավոր մասնագետ (Մոսկվա)։
Ընտրված գիտական աշխատանքներԽմբագրել
- Азизян И. А. в соавт. с И. В. Ивановой. Памятники вечной славы: Концепции и композиция. - М.: Стройиздат, 1976. - 208с.
- Азизян И. А. Памятные ансамбли. Тенденции формирования // Архитектурная композиция жилых и общественных комплексов. - М.: Стройиздат, 1976. - 159с. С. 99-155.
- Азизян И. А. Многоаспектность взаимных влияний искусств в культуре // Теория архитектуры / Сборник научных трудов под ред. И. А. Азизян. - М.: ЦНИИПградостроительства, 1988.
- Азизян И. А. Поэтика света в городе // Городская среда. Дизайн. Архитектура / Сборник научных трудов под ред. И. А. Азизян. В двух частях. Ч.2. - М.: ВНИИТАГ, 1990.
- Азизян И. А. Взаимодействие искусств как явление культуры // Архитектура и культура: Сборник материалов Всесоюзной научной конференции. Сост. сб. И. А. Азизян, Г. С. Лебедева, Е. Л. Беляева. - Ч.I. - М.: ВНИИТАГ, 1990. - C.14-19.
- Азизян И. А. Метаморфозы взаимодействия искусств в отечественной культуре 1930-х годов // Архитектура и культура / Сборник научных трудов под ред. И. А. Азизян, Н. Л. Адаскиной. - М.: ВНИИТАГ, 1991.
- Азизян И. А. Андрей Белый о взаимодействии искусств // Вопросы искусствознания. - 1994. - № 4.
- Азизян И. А. «Образ мира» и картина мира» как методологическая категория // Вопросы теории архитектуры: Образ мира в архитектуре / Сборник научных трудов под ред. И. А. Азизян. - М.: НИИТАГ РААСН, 1995. - 225с.
- Азизян И. А. «Серебряный век» русской культуры как Возрождение // Вопросы теории архитектуры: Образ мира в архитектуре / Сборник научных трудов под ред. И. А. Азизян. - М.: НИИТАГ РААСН, 1995. - 225с.
- Азизян И. А. Сложение национальной цветовой картины мира в архитектуре // Вопросы теории архитектуры: Образ мира в архитектуре / Сборник научных трудов под ред. И. А. Азизян. - М.: НИИТАГ РААСН, 1995. - 225с.
- Азизян И. А. Парадоксы 1930-х гг.: идеи синтеза, бытие супрематизма // Вопросы искусствознания. - 1995. - № 1. - С.142-170.
- Азизян И. А. Архитектура в художественной культуре: Теоретические проблемы взаимодействия искусств. - М.: РААСН, 1996. - 160с. - ISBN 5-88817-007-0
- Азизян И. А. Архитектура в отечественной художес
- Ирина Атыковна Азизян: Каталог живописи и графики. 1958—2005. — М., 2005. — 500 экз. — 192с. Тексты Н.Степанян, Г.Ревзина, К.Миронова, Ю.Лидерман, И.Азизян.
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Хайт, Владимир Львович, Бондаренко, Игорь Андреевич Научно-исследовательский институт теории архитектуры и градостроительства (НИИТАГ) // Российская Академия архитектуры и строительных наук. Дела и люди. - Т. 1: 1992-2002.- М.: Издательская группа URSS, 2002. - С. 120.
- ↑ Выставка «Храм мира» // Государственный музей Востока Archived 2015-12-22 at the Wayback Machine..
- ↑ Мирзоян М., Мирзоян Г. Армяне Дома на набережной // Ноев ковчег. - № 9 (296). - 2017.
- ↑ Speaking In Tongues/Лавка Языков. Елена Азизян.
- ↑ Фарай К. С. Излучающая свет // Плавучий мост: Журнал поэзии. - 2014. - № 3..
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրինա Ազիզյան կատեգորիայում։ |