Իրաքի ազգային շարժում (կոալիցիա)

Իրաքի ազգային շարժում (արաբերեն՝ الحركة الوطنية العراقية al-Ḥaraka al-Waṭaniya al-Iraqiyya), հայտնի է նաև որպես Իրաքի ցուցակ, Իրաքի քաղաքական կոալիցիա, որը ստեղծվել է 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այն կազմված էր մի շարք կուսակցություններից՝ Վերականգնման ցուցակ՝ ստեղծված Իրաքի փոխնախագահ Տարիք ալ-Հաշիմիի կողմից, Իրաքի ազգային համաձայնություն, որը ղեկավարում էր վարչապետ Իյադ Ալավին, և Իրաքի ազգային երկխոսության ճակատ, որը ղեկավարում էր Սալեհ ալ-Մութլաքը։ Կուսակցությունում եղել են ինչպես շիա, այնպես էլ սուննի առաջնորդներ, ովքեր հայտարարել են, որ աշխարհիկ են և որևէ կրոնական խմբի չեն պատկանում[1]։

Իրաքի ազգային շարժում
Տեսակpolitical coalition? և political alliance?
Երկիր Իրաք
ԱռաջնորդAyad Allawi?
Հիմնադրված2009
Լուծարվածդեկտեմբեր 2012
ԳաղափարախոսությունIraqi nationalism?
 Iraqiya Coalition Վիքիպահեստում

2010 թվականի փետրվարին՝ այն բանից հետո, երբ Իրաքի ազգային երկխոսության ճակատի առաջնորդ Սալեհ ալ-Մութլաքի նկատմամբ արգելքի դիմումները մերժվել են, Իրաքի ազգային երկխոսության ճակատը որոշել է բոյկոտել ընտրությունները՝ պայմանավորված արդյունքներով, և ստիպել է, որ այլ կուսակցություններ ևս բոյկոտեն[2]։ Ավելի ուշ՝ 2010 թվականի փետրվարի 25-ին, ալ-Մութլաքը հայտարարել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին և համոզել է իր հետևորդներին համախմբվել խարդախությունից խուսափելու նպատակով[3]։

2,849,612 ձայներով (24.7%) և 91 մանդատ ստանալով՝ Իրաքի ցուցակը ընտրություններում հաղթանակ է տարել՝ ստանալով Նուրի ալ-Մալիքիի Իրավական պետության կոալիցիայից 2 ձայն ավելի, որը ընտրությունների արդյունքում ստացել էր 89 մանդատ և 2,792,083 ձայն (24.2%)[4]:

2010 թվականի խորհրդարանական ընտրություններ խմբագրել

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում կոալիցիան կազմված էր հետևյալ կուսակցություններից[5]՝

  • Իրաքի ազգային համաձայնություն, ղեկավարը՝ նախկին վարչապետ Իյադ Ալավի,
  • Իրաքի ազգային երկխոսության ճակատ, ղեկավարը՝ Սալեհ ալ-Մութլաք, սակայն արգելքի պատճառով ընտրությունների ժամանակ այն ղեկավարում էր նրա եղբայր Իբրահիմ ալ-Մութլաքը,
  • Վերականգնման ցուցակ, ղեկավարը՝ փոխնախագահ Տարիք ալ-Հաշիմի,
  • Իրաքի թուրքմենական ճակատ, ղեկավարը՝ Սաադեդին Արքեջ, ով ընտրությունների ընթացքում չի առաջադրվել,
  • ալ-Հադբա, ղեկավարը՝ Նինավայի կառավարիչ Աթել ան-Նուջայֆի, սակայն ընտրությունների համար ղեկավարել է նրա եղբայրը՝ Ուսամա ան-Նուջայֆի,
  • Զարգացման և բարեփոխման համար ազգային շարժում, ղեկավարը՝ Ջամալ ալ-Քարբոլի,
  • Իրաքցիներ, ղեկավարը՝ նախկին նախագահ Ղազի ալ-Յավեր,
  • Ազգային ապագայի հավաք, ղեկավարը՝ փոխվարչապետ Ռաֆի ալ-Իսավի,
  • Իրաքյան արաբական հավաք, ղեկավարը՝ Աբդուլ Քարիմ ԱԲթան ալ-Ջուբորի,
  • Անկախ ժողովրդավարների ասամբլեա, ղեկավարը՝ Ադնան Փաչաչի,
  • Բազմաթիվ անկախ քաղաքական գործիչներ։

Արդյունքներ խմբագրել

Նահանգ Քվե Տոկոս Մանդատներ Ընդհանուր մանդատներ
Անբար 294,420 62.3% 11 14
Բաբիլ 104,746 17.9% 3 16
Բաղդադ 841,755 33.1% 24 68
Բասրա 75,387 9.3% 3 24
Զի Կար 43,706 7.6% 1 18
Դիյալա 245,025 48.7% 8 13
Քերբելա 36,061 10.8% 1 10
Քիրքուք 211,675 38.0% 6 12
Մայսան 15,913 5.8% 0 10
Մութանա 17,712 7.7% 0 7
Նաջաֆ 29,652 7.2% 0 12
Նինավա 593,936 56.3% 20 31
Քադիսիյահ 55,030 14.7% 2 11
Սալահ ադ-Դին 233,591 47.8% 8 12
Վասիթ 51,003 13.5% 2 11
Փոխհատուցվող տեղեր 2 7
Ընդամենը՝ 2,849,612 24.8% 91 325
Կուսակցություն Մանդատներ
Իրաքի ազգային համաձայնություն 28
Իրաքի ազգային երկխոսության ճակատ 16
ալ-Հալ 13
ալ-Հադբա 9
Ազգային ապագայի հավաք 8
Վերականգնման ցուցակ 7
Իրաքցիներ 6
Իրաքի թուրքմենական ճակատ 3
Իրաքյի արաբների հավաք 1

Հետընտրական շրջան խմբագրել

Ընտրությունից հետո կուսակցությունը հետընտրական շրջանում ներքաշվել է կռիվների մեջ , որի արդյունքում 2011 թվականի մարտի սկզբին 8 պատգամավորներ հեռացել են և ստեղծել Սպիտակ Իրաքի խմբակցությունը[6]։ Հետևելով Սպիտակ խմբակցության ձևավորմանը՝ Իրաքի ազգային շարժման ևս 20 անդամներ հայտարարել են, որ ստեղծում են նոր կուսակցություն Իրաքի երիտասարդություն անունով, որը ղեկավարն էր Թալալ Զոբայեն[7]։

2011 թվականի ապրիլին ևս 5 պատգամավոր հեռացել է կոալիցիայից և ստեղծել Ազատ Իրաք կուսակցությունը։

Ցուցակի այս մասնատման պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնական պատճառներից մեկն այն էր, որ մի խումբ անդամներ կենտրոնացրել էին իշխանությունը իրենց ձեռքում և արհամարհում էին կուսակցության հազարավոր անդամներին. այս խնդիրն ավելի է սրվել, երբ կուսակցության անդամները սկսել են հայտարարել, որ այն չունի հստակ գաղափարախոսություն և քաղաքականություն։ Այս մասնատման արդյունքում բանակցություններ են սկսել Իրավական պետության առաջնորդ վարչապետ Նուրի ալ-Մալիքին, Սալեհ ալ-Մութլաքը և Ուսամա ան-Նուջայֆին՝ կազմելու ընտրական դաշինք Իրաքի 2013 թվականի ՏԻՄ ընտրությունների համար՝ չնայած Իրաքի ազգային շարժման որոշ անդամներ բանավիճում էին, թե այս կեղծ լուրերը այն նպատակով են, որ առաջացնեն ներքին խնդիրներ և թուլացնեն ընդհանուր կառույցը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Iraq VP forms coalition with Mutlak, Allawi Արխիվացված 2011-10-01 Wayback Machine, Al Sumaria, 2009-10-29
  2. «Major Iraqi party pulls out of March elections». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  3. «No party to boycott Iraq elections». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Last minute law in Iraq». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Eight MPs withdraw from Iraqiya, form new party». Al Sumaria. 2011 թ․ մարտի 8.
  7. «MPs defect from Ayad Allawi's Iraqiya List». Al Sumaria. 2011 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Opposition? What opposition? The incredible shrinking Iraqiya party». Niqash. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.