Իրավաբանական պրոֆիլակտիկա

Պրոֆիլակտիկա հասկացությունը ընդհանրապեսԽմբագրել

Պրոֆիլակտիկա (հուն. Πρόφύλακτικός՝ prophylaktikos նախապահպանական, նախազգուշացված[1] տերմինը հայերեն այլ կերպ անվանում են ախտականխություն [2] կամ կանխարգելում՝(հիվանդության առաջն առնելը)[3]։

Այն իրենից ներկայացնում է «միջոցառումների ամբողջություն, որոնք ուղղված են առողջության պահպանմանը, մարդու հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը, բնակչության ֆիզիկական զարգացման բարելավմանը, աշխատունակության պահպանմանը և երկարակեցության ապահովմանը, ինչպես նաև տարբեր սարքերի վիճակի բարելավմանը»[4]։

Այս հասկացությունը օգտագործում են հասարակական կյանքի տարատեսակ ոլորտներում, սակայն հայտնի է, որ հիմնականում այն առաջնահերթ կիրառվում է բժշկության, ապա նաև սանիտարական-տեխնիկական, սոցիալ-տնտեսական ոլորտներում։

Հասկացության պատմությունըԽմբագրել

Դեռևս հին աշխարհում արդեն կար պատկերացում պրոֆիլակտիկա հասկացության մասին հետևյալ իմաստով. անձնական հիգիենայի և ճիշտ սննդակարգի պահպանում հիվանդությունների կանխարգելման համար։ Սակայն գիտականորեն հասկացությունը հստակ ու վերջնական ձևավորում և տարածում ստացավ արդեն 19-րդ դարում։ Ժամանակաշրջանի առաջադեմ բժիշկները համարում էին, որ բժշկության ապագան պրոֆիլակտիկայի զարգացման և բուժող ու կանխարգելող բժշկության սերտ փոխգործակցության մեջ է։ Հանրահայտ վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովն ասում էր. «Ապագան կանխարգելող բժշկությանն է»[5]։

Իրավաբանական պրոֆիլակտիկաԽմբագրել

Այս հասկացությունը գլխավորապես հասկացվում է հետևյալ իմաստով՝ պետության կողմից տարատեսակ մեխանիզմների՝ օրենսդրական միջոցառումների, նյութական զգալի ներդրումների և պետական, մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեության[6] կիրառում երկրում հասարակական կարգի,օրենքների պահպանման/հանցավորության դեպ պայքարի, իրավախախտումների նվազեցման.../ համար։ Սա իրենից ներկայանցում է այսպես կոչված հասարակական պրոֆիլակտիկան։ Իրավական պրոֆիլակտիկա հասկացությունը գործնականում ունի նաև իր երկրորդ տարատեսակը՝ անհատական պրոֆիլակտիկա[7]։ Այսինքն՝ քայլեր, որոք ձեռնարկում է ինքը՝ անհատը, իրավական դաշտում «հիվանդություններից» խուսափելու համար։ Եթե նախորդ գլխում /բժշկության ոլորտում/ այդ քայլերը իրենցից ենթադրում էին ճիշտ սննդակարգի, հիգիենայի պահպանում, բժշկի հետ նախնական խորհրդակցության իրականացում, ապա իրավական դաշտում անհատական պրոֆիլակտիկան ենթադրում է[8]՝ 1․Սեփական իրավունքների ճանաչում, 2․Պարտականությունների անշեղ, հստակ կատարում, 3․Երկրի Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի իմացություն, 4․Ոլորտի մասնագետների՝ իրավաբանների հետ նախնական խորհրդակցություն մինչև խնդրի բարդացումները /կամ նույնիսկ՝ անլուծելի դառնալը/[9]:


ԾանոթագրություններԽմբագրել