Իրապատում հեքիաթ, ձևավորվել էին ֆեոդալական հարաբերությունների իրական պատմվածքների հիմքի վրա, արտացոլում էին այդ հասարակարգին բնորոշ տնտեսական, սոցիալական, իրավական ու տնտեսակա-կենցաղային կյանքի տարբեր կողմերն ու երևույթները։

Մեծ մասամբ հագեցած էին աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ, գործող անձինք միմյանցից տարբերվում էին աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, աշխատանքը նրանց փոխհարաբերությունների հիմնական շարժիչ ուժն էր։

Իրապատում հեքիաթներում ևս դրսևորվում էին հրաշապատում մոտիվներ ու միջադեպեր, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա էին նրա ընդհանուր իրապատում տրամաբանությանը։

Հայկական հեքիաթների մեծագույն մասը, ունենալով իր միջազգային զուգահեռներն ու տարբերակները, միաժամանակ հատկանշվում էր տեղական ազգային երանգով ու յուրահատկություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։