Իրանն ունի զարգացած մայրուղիների ցանց, որը միավորում է երկրի համարյա բոլոր քաղաքները։ 2002 թվականին Իրանում կառուցվել է 178 հազար կիլոմետր երկարությամբ մայրուղի, որից 117 կիլոմետրը ասֆալտապատ է։ Գործում է 7256 կիլոմետր երկարությամբ երկաթուղի։ Իրանը տարածվում է երկու ծովերի ափերին՝ Կասպից և Արաբական ։ Խոշոր նավահանգիստներն են Բանդար Աբբաս, Խորեմշահր, Բանդարե Անզալի։ Աշխատում է 321 օդանավակայան։ Խոշոր քաղաքներում գործում է զարգացած հասարակական տրանսպորտային ցանց[1]։ Վեց քաղաքներում կառուցվում է մետրոպոլիտեն։

Իրանի հիմնական ճանապարհային ու երկաթուղային ճանապարհները

Երկաթուղի խմբագրել

Իրանում տարածվում է 8300 կմ երկարությամբ երկաթուղի։ Ստանդարտ ուղին 1435 մմ։ 94 կիլոմետրը ճանապարհի ընկած է երկրի արևելքում, Սիստան և ԲելուջիստաՆ նահանգներում և ունի մոտ 1676 միլիմետր՝ համաձայն Պակիստանում[2] ընդունված չափանիշների։ Էլեկտրաֆիկացված է 148 կիլոմետրը՝ Թեհրանում և արվարձաններում, ինչպես նաև Հարավային Ադրբեջանում։

Երկաթուղային կապ ունի հետևյալ պետությունների հետ.

Ադրբեջան Ադրբեջան

Պակիստան Պակիստան

Թուրքմենստան Թուրքմենստան

Թուրքիա Թուրքիա

Ընթանում են դեպի Աֆղանստան (ՄաշհադՀերաթ) տանող երկաթուղու շինարարական աշխատանքները։ Ծրագրվում է ճանապարհի շինարարություն դեպի Իրաք։

Ավտոմոբիլային ճանապարհներ խմբագրել

  • Ընդհանուր տարածվածությունը 178152 կիլոմետր։
  • Կոշտ մակերեսով 118115 կիլոմետր։

Օդային տրանսպորտ խմբագրել

Իրանի տարածքում գործում է 321 քաղաքացիական օդանավակայան (2006)։

  • Թռիչքուղիները՝ 129:
  • Գրունտային թռիչքուղիներ՝ 192

Ազգային ավիաընկերություն- Iran Air

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иран - Валовой внутренний продукт // Knoema - самый полный источник глобальных данных
  2. Объем ВВП в Иране в 2019 году