Իտան Ամպադու (անգլ.՝ Ethan Ampadu, սեպտեմբերի 14, 2000(2000-09-14)[1], Էքսետեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Իտան Ամպադու
Ethan Ampadu
Ամպադուն Չելսի Մ23-ի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ethan Kwame Colm Raymond Ampadu
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 2000(2000-09-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Էքսետեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան, կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
(վարձավճարով Չելսիից)
Համար 26
Պատանեկան կարիերա
2008-2016 Անգլիա Էքսետեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Անգլիա Էքսետեր Սիթի 8 (0)
2017-ներկա Անգլիա Չելսի 1 (0)
2019-ներկա   Գերմանիա ՌԲ Լայպցիգ 0 (0)
Ազգային հավաքական
2015 Անգլիա Անգլիա Մ16 1 (0)
2016 Ուելս Ուելս Մ17 5 (0)
2016 Ուելս Ուելս Մ19 3 (0)
2017-ներկա Ուելս Ուելս 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 6-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Էքսետեր Սիթի խմբագրել

Ամպադուն Էքսետեր Սիթիի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ 15 տարեկան 10 ամսական և 26 օրական հասակում ուելսցին նշեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրենտֆորդի դեմ խաղում[4][5]։ Նա դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողը[6][7]՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ[8][9]։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում նշեց անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 16-ին՝ Լիգա Երկուսի Քրոուլի Թաունի դեմ խաղում[10][11]։

Չելսի խմբագրել

2017 թվականի հուլիսի 1-ին Ամպադուն միացավ Չելսիին[12][13][14][15]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում՝ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինելով Սեսկ Ֆաբրեգասին[16][17] և դառնալով առաջին 2000-ական թվականների ծնված ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Չելսիի առաջին թիմի կազմում։ 17 տարեկան և 6 օրական հասակում նա դարձավ ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը վերջին 10 տարիների ընթացքում[18]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 2017 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[19][20]։ 2018 թվականի մարտի 14-ին՝ ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթի Ռեալ Մադրիդ Մ19-ի դեմ խաղում[21] Ամպադուն ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[22][23][24]։

2018 թվականի սեպտեմբերի 19-ին Ամպադուն երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ մինչև 2023 թվականը[25][26][27][28]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 29-ին՝ փոխարինելով Դավիդե Ձապակոստային Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ՊԱՕԿ-ի դեմ խաղում[29][30]։ 2018-19 մրցաշրջանում Ամպադուն անցկացրեց 5 հանդիպում[31]՝ Չելսիի հետ հաղթելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան[32][33]։

2019 թվականի հուլիսի 22-ին Ամպադուն 1 տարվա վարձավճարով միացավ ՌԲ Լայպցիգին[34][35][36][37]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ամպադուն իրավասու էր ներկայացնել Անգլիան, Ուելսը, Իռլանդիան և Գանան, սակայն նա ընտրեց Ուելսը[38][39]։ 2017 թվականի մայիսի 26-ին՝ 16 տարեկան հասակում Ամպադուն առաջին անգամ հրավիրվեց Ուելսի ազգային հավաքական՝ Սերբիայի դեմ խաղի համար[40][41], սակայն մի քանի օր անց դուրս մնաց կազմից[42]։ Առաջին անգամ ազգային հավաքական պաշտոնապես հրավիրվեց 2017 թվականի օգոստոսին՝ Մոլդովայի և Ավստրիայի դեմ խաղերի համար[43][44], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 10-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[45][46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էքսետեր Սիթի 2016–17 Լիգա Երկու 8 0 1 0 4 0 13 0
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 1 0 3 0 0 0 3 0 7 0
2018–19 0 0 2 0 3 0 0 0 5 0
Ընդհանուր 1 0 5 0 3 0 3 0 12 0
ՌԲ Լայպցիգ (վարձավճար) 2019–20 Բունդեսլիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 9 0 6 0 3 0 7 0 25 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ[47]

Ուելս
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 4 0
2019 3 0
Ընդհանուր 9 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Չելսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wales - E. Ampadu - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Ethan Ampadu impressing at Chelsea after rapid rise from Exeter». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Exeter City - Brentford FC, Aug 9, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Exeter City 1-0 Brentford (AET)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  6. «Exeter City vs Brentford: Ethan Ampadu to become Exeter City's youngest ever player | Exeter Express and Echo». 2016 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  7. Abbandonato, Paul (2016 թ․ օգոստոսի 10). «The 15-year-old wonderkid England want to poach has just become big news». walesonline. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  8. «15-year-old Ethan Ampadu wins the man-of-the-match award on his full debut for the club. Well done, Ethan!». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  9. «Ethan Ampadu is Chelsea & Wales star in waiting.. who could yet play for England». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  10. «Exeter City - Crawley Town, Aug 16, 2016 - League Two - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Exeter City 0-1 Crawley Town». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  12. «Chelsea sign 16-year-old Ethan Ampadu, Exeter due compensation». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  13. Fisher, Ben (2017 թ․ հուլիսի 1). «Chelsea agree deal to sign 16-year-old Exeter City defender Ethan Ampadu». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  14. talkSPORT (2017 թ․ հուլիսի 1). «Chelsea complete signing of Exeter City's record-breaking teenage defender Ethan Ampadu». talkSPORT (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Chelsea win race to sign Exeter wonderkid Ampadu». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  16. «Chelsea FC - Nottingham Forest, Sep 20, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  17. «Chelsea 5-1 Nottingham Forest». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Chelsea news: Ethan Ampadu becomes youngest Chelsea player in over a decade in Carabao Cup tie against Nottingham Forest | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  19. «Huddersfield Town - Chelsea FC, Dec 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  20. «Huddersfield Town 1-3 Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  21. «Real Madrid UEFA U19 - Chelsea FC UEFA U19, Mar 14, 2018 - UEFA Youth League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  22. «Ampadu to miss rest of season after fracturing ankle». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  23. «Antonio Conte confirms Chelsea star ruled out for rest of season with injury». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  24. «Chelsea rising star Ampadu fractures ankle, out for season». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  25. «Ethan extends | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. «Ethan Ampadu: Chelsea youngster signs new five-year contract» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  27. «Ethan Ampadu signs five-year Chelsea contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  28. «Chelsea hand Ethan Ampadu new five-year contract». The Independent (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  29. «Chelsea FC - PAOK Thessaloniki, Nov 29, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  30. «Giroud doubles up as Chelsea top UEL group after thrashing PAOK». The World Game (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  31. «Ethan Ampadu | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  32. 32,0 32,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  33. Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  34. «RasenBallsport Leipzig - Ampadu joins on loan». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  35. «Ethan Ampadu moves on loan to the Bundesliga | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  36. «Chelsea defender Ethan Ampadu joins RB Leipzig on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  37. «Ethan Ampadu leaves Chelsea for RB Leipzig loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  38. Rogers, Gareth (2016 թ․ ապրիլի 7). «Why Man Utd target Ethan Ampadu chose Wales over England». walesonline. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  39. «Ethan Ampadu: Chelsea defender is committed to Wales». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  40. «Ethan Ampadu: Exeter City youngster included in Wales squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  41. «Ethan Ampadu called up to Wales squad for World Cup qualifying match against Serbia - News - Exeter City FC» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  42. James, Ben (2018 թ․ մարտի 17). «Ethan Ampadu one of four Wales players to pull out of China Cup». walesonline. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  43. «Wales name Gareth Bale and 16-year-old Ethan Ampadu for Austria and Moldova games». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  44. «Wales call up Chelsea youngster who is Ireland-qualified». The Irish Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  45. «France - Wales, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  46. «France 2-0 Wales». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  47. 47,0 47,1 «Ethan Ampadu». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտան Ամպադու» հոդվածին։