Իվո Լապեննա (5 նոյեմբերի, 1909, Սպլիտ15 դեկտեմբերի, 1987, Կոպենհագեն), հարավսլավացի պրոֆեսոր։ Էսպերանտո լեզվի ժողովրդականացնող, 1964-1974 թվականներին աշխատել է Էսպերանտոյի համաշխարհային միությունում։ Հայտնի է որպես հռետոր (էսպերանտոյով), մի շարք գրքերի հեղինակ ու 1954 թվականի Մոնտեվիդեոյի բանաձևի համահեղինակ[2], որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է էսպերանտոն՝ որպես լեզու։

Իվո Լապեննա
Ծնվել էնոյեմբերի 5, 1909(1909-11-05)[1]
Սպլիտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 15, 1987(1987-12-15)[1] (78 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա
բնական մահով
ԳերեզմանRødovre cemetery
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  Ցիսլեյտանիա,  Հարավսլավիայի Թագավորություն,  Democratic Federal Yugoslavia և  ՀՍՖՀ
Մասնագիտությունիրավաբան, հռետոր, էսպերանտիստ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ
Պաշտոն(ներ)UEA կոմիտեի անդամ, Համաշխարհային էսպերանտո ասոցիացիայի նախագահ և board member of UEA?
ԱնդամակցությունՍան Մարինոյի միջազգային գիտությունների ակադեմիա, Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա և Neutral Esperanto Movement?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինէսպերանտո և խորվաթերեն
Ամուսին(ներ)Էմիլիա Լապեննա, Լյուբա Լապեննա և Բիրթ Լապեննա
Ստորագրություն
Изображение автографа
 Ivo Lapenna Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվո Լապեննան ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 5-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում։ 1933 թվականին Զագրեբում նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1947 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր։ 1949 թվականին հեռանալով Հարավսլավիայից՝ նա ապրել է Փարիզում, իսկ 1951 թվականից՝ Մեծ Բրիտանիայում։ 1962 թվականին ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։

Իվո Լապեննան ամուսնացած է եղել երեք անգամ. առաջին կինը եղել է Եմիլիա Լապեննան (Emilija Lapenna), երկրորդը՝ Լյուբա Լապեննան (Ljuba Lapenna), երրորդը՝ Բիրտե Լապեննան (Birthe Lapenna, 1986 թվականից)։ Այդ ամուսնությունների ընթացքում Իվո Լապեննան երեխաներ չի ունեցել։

Էսպերանտոյի համաշխարհային միության նախագահի պաշտոնը վարելու տարիներին Իվո Լապեննային մեղադրել են անհատի պաշտամունքի, բռնակալության և այլնի համար։ Այդ կոնֆլիկտների ընթացքում Լապեննան հաղթող է դուրս եկել։ Սակայն 1974 թվականին Համբուրգում անցկացված կոնգրեսում նա հայտարարել է, որ հրաժարվում է Էսպերանտոյի համաշխարհային միության նախագահի պաշտոնից։ Հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել Խամֆրի Ռ. Տոնկինին։ Լապեննան հրաժարվել է UEA և TEJO բոլոր պատվավոր կոչումներից։ Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանվել են որպես «կոմունիստական հեղաշրջում»։

1983 թվականին Իվո Լապեննան եղել է Սան Մարինոյի Գիտությունների միջազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը։ Նա նաև եղել է էսպերանտիստ իրավաբանների մասնագիտական միության հիմնադիրներից մեկը։

Իվո Լապեննան մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 15-ին Կոպենհագենում, որտեղ էլ թաղվել է։

Մատենագրություն խմբագրել

  • Retoriko (Ճարտասանություն), 1950
  • Փաստեր միջազգային լեզվի մասին (1952)
  • Principaro de Frostavallen, gvidlinioj pri informado (1956)
  • Elektitaj paroladoj kaj prelegoj (Ընտրյալ ելույթներ ու դասախոսություններ). (ճարտասանության հավելված) (1966)
  • Esperanto en perspektivo (Էսպերանտոն ապագայում) (1974), համահեղինակներ՝ Ulrich Lins (պատմաբան) և Tazio Carlevaro (գրականագետ)
  • Hamburgo en retrospektivo (Հետադարձ հայացք Համբուրգին) (1975/1977)
  • Դիվանագիտության պատմություն, խորվաթերեն, 1949
  • Պետություն և իրավունք. խորհրդային և հարավսլավական տեսություն, Լոնդոն, 1964
  • Խորհրդային քրեական իրավունք, Լոնդոն, Սիդնեյ, Տորոնտո, 1968

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • John Wells. Personaj rememoroj pri Ivo Lapenna, p. 308 en: Carlo Minnaja (red.). Eseoj memore al Ivo Lapenna. Danlando. 2001.
  • Fonto laŭ Laine: Ulrich Lins, Utila Estas Aliĝo, p. 97.
  • The Esperanto Movement. Hull. 1977. p. 248.
  • Perspektivo. Studgrupo pri internacia lingvo (red.): Universala Esperanto-Asocio en la periodo 1970—1980.
  • Tekstoj de la konkurso de la Premio Miyoshi 2001, sen loko 2002.
  • Marcus Sikosek (Ziko van Dijk): Die neutrale Sprache. Eine politische Geschichte des Esperanto-Weltbundes. Bydgoszcz: Skonpres, 2006. ISBN 978-83-89962-03-4.
  • Ulrich Lins: Ivo Lapenna kaj la komunistoj. En: la sama: Utila Estas Aliĝo. Tra la unua jarcento de UEA, UEA: Roterdamo 2008, p. 75-112.
  • Ulrich Lins: La du flankoj de Ivo Lapenna, Beletra Almanako, nº 19, februaro 2014, Novjorko, Mondial. ISBN 9781595692771, ISSN 1937-3325.

Արտաքին հղումներ խմբագրել