Իվա (Այվա) Իկուկո Տոգուրի Դ՚Ակինո (ճապ.՝ 戸栗郁子 アイバ, հուլիսի 4, 1916(1916-07-04)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 2006(2006-09-26)[2][1], Չիկագո) ճապոնական ծագմամբ ամերիկացի ռադիոհաղորդավար, որն աշխատել է Տոկիոյի ռադիոյի անգլալեզու բաժնում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վարել է «The Zero Hour»  անգլալեզու հաղորդումը։ Իվան իրեն անվանել է «Որբ Էննի», բայց ճապոնացիների և ամերիկացիների շրջանում նա ստացել է «Տոկիոյի վարդ » մականունը, որն օգտագործվել է Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ ճապոնական եթերում հակաամերիկյան և ճապոնամետ պրոպագանդա իրականացնող ռադիոհաղորդավարներին նկարագրելու համար։

Իվա Տոգուրի
ճապ.՝ 戸栗郁子
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1916(1916-07-04)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 26, 2006(2006-09-26)[2][1] (90 տարեկան)
Մահվան վայրՉիկագո
ԳերեզմանMontrose Cemetery[3]
Քաղաքացիություն Ճապոնիա և  ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Քոմփթոնի ավագ դպրոց և Քոմփթոնի քոլեջ
Մասնագիտությունռադիոհաղորդավար
ԱշխատատուNHK
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Iva Ikuko Toguri D'Aquino Վիքիպահեստում

Ճապոնիայի պարտությունից հետո Տոգուրին ձերբակալվել է ամերիկյան զինվորականների կողմից և մոտ մեկ տարի մնացել բանտում, հետո ազատ է արձակվել։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրա ռադիոհաղորդումներում ոչ մի անօրինական կամ վտանգավոր բան չի գտել, սակայն, երբ վերջինս փորձել է վերադառնալ ԱՄՆ՝ ՀԴԲ-ն վերսկսել է իր հետաքննությունը և քրեական գործ է հարուցել դավաճանության մեղադրանքով։ ԱՄՆ դատախազությունը նրան մեղավոր է ճանաչել պետական դավաճանության ութ կետով (Իվան ինքն իրեն մեղավոր չի ճանաչել), իսկ դատարանը նրան դատապարտել է 10 տարվա ազատազրկման, որից Իվան կրել է վեցը։ Ավելի ուշ լրագրողների և պետական պաշտոնյաների հետաքննությունը պարզել է, որ մեղադրող կողմի հիմնական վկաները կեղծել են իրենց ցուցմունքները։ 1977 թվականին ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդը նրան ներում է շնորհել[4]։

Վաղ կենսագրություն

խմբագրել

Իվա Իկուկո Տոգուրին ծնվել է 1916 թվականի հուլիսի 4-ին Լոս Անջելեսում՝ ճապոնացի ներգաղթյալների ընտանիքում[5][6]։ Նրա հայրը՝ Ջուն Տոգուրին մեկնել է Միացյալ Նահանգներ 1899 թվականին, իսկ մայրը՝ Ֆումին 1913 թվականին[7]։ Իվան աղջիկ սկաուտ է եղել[7] և մեծացել է որպես քրիստոնյա[7]։ Սովորել է Մեխիկոյի և Սան Դիեգոյի դպրոցներում, իսկ ավելի ուշ վերադարձել է Լոս Անջելես, որտեղ սովորել է միջնակարգ դպրոցում[7]։ 1940 թվականին ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի կենդանաբանություն բաժինը[8][9]։ 1940 թվականին նախագահական ընտրություններում աջակցել է հանրապետական թեկնածուին[7]։

1941 թվականի հուլիսի 5-ին Տոգուրին Սան Պեդրոյից մեկնել է Ճապոնիա՝ իր հիվանդ մորաքրոջը այցելելու համար[4][8][7]։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան տրամադրել է նույնականացման վկայական (անգլ.՝ Certificate of Identification), քանի որ Տոգուրին անձնագիր չի ունեցել[10]։ Օգոստոսին Տոգուրին դիմել է ԱՄՆ փոխհյուպատոսին՝ անձնագիր ստանալու խնդրանքով։ Հարցումն ուղարկվել է Պետդեպարտամենտին, սակայն 1942 թվականին Փերլ Հարբորի վրա հարձակումից և Ճապոնիայի դեմ ԱՄՆ-ի պատերազմի սկսվելուց հետո հարցումը մերժվել է։

The Zero Hour

խմբագրել
 
Տոգուրին 1944 թվականի դեկտեմբերին Տոկիոյի ռադիոյում

Շատ ամերիկացիներ, որոնք հայտնվել են Ճապոնական կայսրության տարածքում ստիպված են եղել հրաժարվել իրենց քաղաքացիությունից, սակայն Տոգուրին չի համաձայնվել դրան։ Նա ճանաչվել է որպես թշնամի պետության քաղաքացիական անձ և մերժվել է սննդի կտրոններում սպասարկում ստանալուց[8][11]։ Սովից խուսափելու համար աշխատանքի է ընդունվել որպես ստենոգրաֆիստ ճապոնական լրատվական գործակալությունում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Տոկիոյի ռադիո։

1943 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի և հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների գերեվարված քաղաքացիները ուղարկվել են հարկադիր աշխատանքի, իսկ Իվան ստիպված իրականացրել է ճապոնամետ և հակաամերիկյան քարոզչություն «Զրոյական ժամ» ռադիոհաղորդման մեջ, որը եղել է ավստրալական բանակի գերեվարված մայոր Չարլզ Կուզենսի հսկողության ներքո, որը նախկինում աշխատել է ռադիոյում և գերեվարվել է Սինգապուրի մոտ գտնվող շրջանում։ Կուզենսի հետ միասին[11][12] աշխատել է ԱՄՆ բանակի կապիտան Ուոլաս Ինսի և Ֆիլիպինների բանակի լեյտենանտ Նորմանդո Իլդեֆոնսոյի (Նորման) Ռեյեսի հետ։ Տոգուրին գաղտնի կերպով սնունդ է տարել բանտային ճամբարի բանտարկյալներին, որտեղ բանտարկված են եղել նաև Ինսը և Քուզենսը, ինչի արդյունքում նա շահել է նրանց վստահությունը[11]։ Նա հրաժարվել է կարդալ հակաամերիկյան հաղորդագրություններ, բայց Կուզենսը և Ինսը խոստացել են, որ կկազմեն այնպիսի տեքստեր, որոնցում ոչինչ չի հայտարարվի Միացյալ Նահանգների դեմ, իսկ Իվայի կարդացած տեքստերում հակաամերիկյան ոչինչ չի հայտնաբերվել[11]։ 1943 թվականի նոյեմբերին Իվան և Կուզենսը մի քանի փորձ են արել ճապոնական քարոզչությունը ծիծաղի առարկայի վերածելու համար, ինչից հետո Իվան սկսել է անհեթեթություն ասել եթերում («Ես արևի այն շողն եմ, որի կոկորդը հոժարակամ կկտրեն մեր ընկերները, ավելի ճիշտ թշնամիները»)[10], սակայն ոչ ոք ռադիոեթերին այդպես էլ լուրջ չի վերաբերվել[4]։

Վավերագրական ֆիլմ Իվա Տոգուրի Դ'Աքվինոյի և ճապոնամետ քարոզչության մասին

Տոգուրին մասնակցել է կատակերգական սքեթչների և վարել երաժշտական հաղորդումներ, բայց երբեք ելույթ չի ունեցել ծրագրի հիմնական դրվագներում՝ սահմանափակվելով ընդամենը երկու կամ երեք րոպեով։ Նա ամսական վաստակել է մոտ 150 իեն (այն ժամանակ՝ 7 ԱՄՆ դոլար), բայց գումարի մի մասը ծախսել է ռազմագերիների համար սնունդ գնելու վրա[13]։ Իր հաղորդումներում նա բազմիցս դիմել է ամերիկացիներին՝ նվագելով ամերիկյան երաժշտություն և օգտագործելով ամերիկյան ժարգոնային բառեր։ Այնուամենայնիվ 1943 թվականի ամառվանից ամերիկացիների և նրանց դաշնակիցների շրջանում լուրեր են պտտվել մի խումբ ամերիկուհիների մասին, որոնք հակաամերիկյան քարոզչություն են իրականացնում և ռազմաճակատում զինվորների և սպաների «ուղեղների լվացում» են կատարում, այդ ամենը ստացել է «Տոկիոյի վարդ» անվանումը։ Իվա Տոգուրիի կամ որևէ մեկի մասնակցության մասին հստակ ապացույց չի եղել։ Ընդհանուր առմամբ, Իվան վարել է «Զրոյական ժամ» հեռուստառադիայի մոտ 340 թողարկում[11][14], որտեղ նա իր համար վերցրել է «Էնն» մականունը (Ann, որպես անգլերեն «Announcer» (հաղորդավար) բառի կրճատ տարբերակ) կամ «Որբ Էննի» (անգլ.՝ Orphan Annie), կոմիքսների հերոսուհու անունով[8][11]։

Հետպատերազմյան դատավարություն

խմբագրել

Ձերբակալություն

խմբագրել
 
Տոգուրին 1945 թվականի սեպտեմբերին հարցազրույց է տալիս լրագրողներին

Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Cosmopolitan ամսագրի թղթակից Հարրի Բրունդիջը և International News Service-ի լրագրող Քլարկ Լին Իվա Տոգուրիին առաջարկել են 2000 դոլար (ահռելի գումար այն ժամանակվա համար) բացառիկ հարցազրույցի դիմաց[15]։ Տոգուրին համաձայնել է գնալ տուն և վաստակել օրվա հացը, սակայն փոխարենը ձերբակալվել է 1945 թվականի սեպտեմբերի 5-ին Յոկոհամայում[7]։ Բրունդիջը հրաժարվել է վճարել հարցազրույցի համար և փորձել է վաճառել այն Տոգուրիի խոստովանության քողի տակ[7] և միայն մեկ տարի անց նա ազատ է արձակվել։ ՀԴԲ-ն և Դուգլաս Մակարթուրը չեն կարողացել ճապոնացիների և Տոգուրիի համագործակցության ապացույցներ գտնել[13], ինչից հետո ամերիկացի և ավստրալիացի հեղինակները նույնպես հերքել են իրենց գործընկերոջ և ճապոնացիների միջև համագործակցության մասին լուրերը[16]։

Ըստ ՀԴԲ-ի պաշտոնական կայքի՝ հետաքննությունը տևել է հինգ տարի և ԱՄՆ բանակի կազմում գտնվող հարյուրավոր անձինք, որոնք մասնակցել են ճապոնացիների դեմ պատերազմին հետաքննվել են, ստուգվել են ճապոնական բազմաթիվ փաստաթղթեր և լսվել Դ'Աքվինոյի ելույթների ձայնագրությունները[17]։ Հակահետախուզության կորպուսը նույնպես չի կարողացել հաստատել որևէ բան, որը կարող էր Իվային դատապարտել հանցավոր գործունեության համար[18]։ Իվան ԱՄՆ վերադառնալու թույլտվություն է խնդրել՝ իր երեխային ԱՄՆ-ում ծննդաբերելու համար[11], սակայն ռադիոհաղորդավար Ուոլթեր Վինչելը խանգարել է այդ պրոցեսին։ Իվայի երեխան ծնվել է Ճապոնիայում, սակայն մի քանի օր անց մահացել է[11]։ 1948 թվականին Իվան ձերբակալվել է և տեղափոխվել Սան Ֆրանցիսկո, որտեղ դաշնային դատախազները նրան մեղադրել են պատերազմի ժամանակ Կայսերական Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության մեջ։

Դատավարություն

խմբագրել
 
ՀԴԲ-ի հարցաքննության զեկույց

1948 թվականի հուլիսի 5-ին սկսվել են Տոգուրիի գործով լսումները և նրան մեղադրել են դավաճանության մեջ՝ ութ կետով։ Լսումները տեղի են ունեցել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանում[7]։ Այս իրադարձությունը դարձել է ԱՄՆ պատմության մեջ այն ժամանակ ամենաթանկն ու ամենաերկարը[19]։ Իվայի շահերը պաշտպանել է Ուեյն Մորտիմեր Քոլինսը, որը դատարանում բազմիցս պաշտպանել է Ճապոնիայի քաղաքացիներին[20]։ Թեոդոր Տամբան ներգրավվել է այդ գործում՝ դառնալով Տոգուրիի մտերիմ ընկերը[7]։

1949 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանն ի վերջո, մեղավոր է ճանաչել Տոգուրիին միայն մեկ կետով։ 1944 թվականի հոկտեմբերին Տոգուրին եթերում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կորուստների մասին[17]։ Դատավճիռը 10 տարվա ազատազրկում է եղել և 10 հազար դոլար տուգանք։ Քոլինզը հայտարարել է, որ Տոգուրին մեղավոր է ճանաչվել առանց նրա դեմ որևէ ապացույցի[21][22]։ Նա իր պատիժը կրել է Արևմտյան Վիրջինիա նահանգի Ալդերսոն նահանգի կանանց բանտում[23]։ 6 տարի 2 ամիս անց՝ 1956 թվականի հունվարի 28-ին նա պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել[7] և տեղափոխվել է Չիկագո[24]։ ՀԴԲ-ն հաստատել է, որ Հարի Բրունդիջը և Հիրոմու Յագին՝ մեղադրական կողմի վկաները ստել են դատավարության ժամանակ, բայց չեն կարողացել հետապնդել որևէ մեկին սուտ վկայության համար[17]։

Նախագահական ներում

խմբագրել

Տոգուրիի գործը չափազանց բարդ է ստացվել։ Երդվյալ ատենակալները կասկածի տակ են դրել նման որոշումը։ Օրինակ՝ գլխավոր դատախազի հատուկ օգնական Թոմ Դևուլֆը բազմիցս ներգրավված է եղել ռադիոյի քարոզչության հետ կապված գործերում և ի վերջո պահանջել է վերանայել Տոգուրիի գործը, վերջինս անգամ ելույթ է ունեցել այդ կապակցությամբ հուլիսի 4-ին։ Այնուամենայնիվ Դևուլֆը բախվել է մի շարք նոր խնդիրների հետ՝ դատապարտումից հետո Հիրոմու Յագին խոստովանել է, որ դատարանում ստել է[25]։ 1976 թվականին Ռոն Յեյթսի կողմից «Chicago Tribune»-ում անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրող կողմի վկաներ Կենկիչի Օկին և Ջորջ Միցուշիոն, որոնք ներկայացրել են Տոգուրիի դեմ հիմնական մեղադրանքներ՝ դատավարության ժամանակ միտումնավոր ստել են։ ՀԴԲ-ն և ԱՄՆ օկուպացիոն ոստիկանությունը ստիպել են նրանց երկու ամիս անգիր անել իրենց ցուցմունքները։ Սպառնալով նրանց դատի տալ ձախողման դեպքում[26]։ Ճշմարտությունը բացահայտվել է նաև 60 րոպե հաղորդման մեջ՝ Մորլի Սաֆերի զեկույցում[27]։

Հիմնվելով նոր բացահայտված հանգամանքների վրա՝ 1977 թվականին Ջերալդ Ֆորդը հրամանագիր է ստորագրել Իվա Տոգուրիին ընդմիշտ ներում շնորհելու և նրան արդարացնելու վերաբերյալ[28]: 1977 թվականի հունվարի 19-ին՝ Սպիտակ տանը գտնվելու վերջին օրը, այս հրամանագիրը ուժի մեջ է մտել[4][29]։ Օրինաձևը միաձայն պաշտպանել են Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը, Ամերիկայում ճապոնացի քաղաքացիների լիգան, Կալիֆոռնիայի սենատոր Սեմյուել Հայակավան[8]։  Վերականգնվել է նաև Տոգուրիի ԱՄՆ քաղաքացիությունը[10]։

2006 թվականի հունվարի 15-ին Տոգուրին արժանացել է Էդվարդ Հերլիհիի մրցանակի՝ իր «աննկուն ոգու, հայրենիքի հանդեպ սիրո և ամերիկացիներին ծառայելու քաջության օրինակի համար[30]»։ Կենսագիրներից մեկը Տոգուրիի կյանքում այս օրն անվանել է ամենահիշարժանը նրա կյանքում[26]։ Մահացել է սեպտեմբերի 26-ին՝ Չիկագոյում[31][32]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2006/09/27/world/asia/28rose.html
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Токийская роза ушла прощенной Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ռուսերեն)
  5. Duus, 1979, էջ 40
  6. Goldstein, Richard (2006 թ․ սեպտեմբերի 27). «D'Aquino, Convicted as Tokyo Rose, Dies at 90». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Duus, 1979
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Goldstein, Richard (2006 թ․ սեպտեմբերի 27). «D'Aquino, Convicted as Tokyo Rose, Dies at 90». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «Edward J. Herlihy 2005 Citizenship Award Recipient Iva Toguri». American Veterans Center. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 Bernstein, Adam (2006 թ․ սեպտեմբերի 28). «Iva Toguri, 90, branded as WWII 'Tokyo Rose'». Boston Globe. Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Haffner, Craig; Lusitana, Donne E.; Paddor, Scott; Coughlin, Brian (1995). Tokyo Rose: Victim of Propaganda. Biography. Hollywood: Greystone Communications, for A&E Home Video. ASIN B000FKP1T0. A&E Cat. No. AAE-14023, TV-14 (duration, 43:20). Արխիվացված է օրիգինալից (streaming and DVD) 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. Close, Frederick P. Tokyo Rose / An American Patriot: A Dual Biography. — Scarecrow Press, 2009. — С. 97. — ISBN 978-0810867772
  13. 13,0 13,1 Siemaszko, Corky. (2006) "Still not Tokyo Rose: Long free, at 90, she’s imprisoned by a myth, " New York Daily News (July 4), see (չաշխատող հղում), accessed 2 November 2015.
  14. Okihiro, Gary Y. Encyclopedia of Japanese American Internment. — Greenwood, 2013. — С. 27. — ISBN 978-0313399152
  15. Clark Lee, One last look around, Duell, Sloan and Pearce, 1947, p. 84 ff.
  16. «Iva Toguri D'Aquino Dies at 90». NPR. 2006 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. 17,0 17,1 17,2 «FBI Famous Cases & Criminals: Iva Toguri d'Aquino and 'Tokyo Rose'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  18. Rex B. Gunn They Called Her Tokyo Rose. — Self-published, 1977. — С. 35—36. — ISBN 978-0979698705
  19. Okihiro, Gary Y. Encyclopedia of Japanese American Internment. — Greenwood, 2013. — С. 28. — ISBN 978-0313399152
  20. «Japanese Americans, the Civil Rights Movement and Beyond» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
  21. Haffner, Craig; Lusitana, Donne E.; Paddor, Scott; Coughlin, Brian (1995). Tokyo Rose: Victim of Propaganda. Biography. Hollywood: Greystone Communications, for A&E Home Video. ASIN B000FKP1T0. A&E Cat. No. AAE-14023, TV-14 (duration, 43:20). Արխիվացված է օրիգինալից (streaming and DVD) 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. Duus, 1979, էջ 219
  23. Duus, 1979, էջ 224
  24. Duus, 1979, էջ 226
  25. Pfau, 2008, էջ 47
  26. 26,0 26,1 «Death ends the myth of Tokyo Rose». BBC. 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  27. Reported by Morley Safer (1976 թ․ հունիսի 24). "Tokyo Rose", 60 Minutes (Television). New York: CBS. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  28. Pfau, 2008, էջ 44, 47
  29. Duus, 1979, էջ 223
  30. «Setting the Record Straight». American Veterans Center. 2006 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  31. «Woman tried as 'Tokyo Rose' dies in Chicago». Reuters. 2006 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  32. «Obituary of Iva Toguri». London: The Times. 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել