Իվան Սեմյոնի Ֆրանգուլյան (1887, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1971, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ (1905)։

Իվան Ֆրանգուլյան
Ծնվել է1887
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1971
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իվան Ֆրանգուլյանը ծնվել է 1887 թվականին Թիֆլիսում։ 1905 թվականից զբաղվել է տնտեսական, սոցիալական և քաղաքական աշխատանքներով։ Անդրկովկասում 1905-1907 թվականների հեղափոխության մասնակից, Փետրվարյան հեղափոխության ժամանակ մասնակցել է զինվորական և սպայական կոմիտեների ստեղծմանը, Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Մոսկվայում կազմակերպել է ապստամբած բանվորների և զինվորների բժշկական օգնությունը, մասնակցել Քաղաքացիական պատերազմին, եղել է Մոսկվայի բժշկական համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող, օրդինատոր, Վրացական ԽՍՀ Առողջապահության Ժողկոմի բաժնի վարիչ, Վրացական ԽՍՀ  Առողջապահության Ժողկոմի տեղակալ, Վրացական ԽՍՀ գլխավոր պետական սանիտարական տեսուչ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անդրկովկասյան ռազմաճակատում և Սևծովյան ռազմածովային նավատորմում կազմակերպել է բժշկական օգնություն, Վրացական ԽՍՀ առողջապահության նախարարության սանիտարիայի և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Ընտրվել է Վրացական ԽՍՀ  Գերագույն խորհրդի երկրորդ գումարման պատգամավոր[1]։

Մահացել է 1971 թվականին Թբիլիսիում։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (2)
  • Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Պատվո նշան շքանշան
  • «Առողջապահության ոլորտի գերազանցիկ» կրծքանշան

Մատենագիտություն խմբագրել

  • Ткачёв П.Г., Льгова И.П. Отечественная гигиена и организация здравоохранения в именах. Профессионально - биографический справочник. Том 2. Гигиена питания, гигиена детей и подростков, социальная медицина, организация здравоохранения. Рязань 1992. С. 222

Ծանոթագրություններ խմբագրել