Իվան Ցյուպա (ուկր.՝ Цюпа Іван Антонович, հոկտեմբերի 16 (29), 1911, Բորկի, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 2004(2004-03-19), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, հրապարակախոս։

Իվան Ցյուպա
Ծնվել էհոկտեմբերի 16 (29), 1911
ԾննդավայրԲորկի, Զենկովսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 19, 2004(2004-03-19) (92 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Գրող, լրագրող Յուրի Ցյուպայի հայրը[1]։

ԿենսագրությունԽմբագրել

Իվան Ցյուպան ծնվել է 1911 թվականին Պոլտավայի մարզի Զենկովի շրջանի Բորկի գյուղում, գյուղացու ընտանիքում։ Գյուղատնտեսական արհմիութենական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է կոմերիտական աշխատանքով։ Ավարտել է Խարկովի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է մամուլում։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Տարաս Շևչենկոյի անվան ռադիոկայանում։ Եղել է «Կոլխոզնիկ Ուկրաինի» թերթի պատասխանատու խմբագրի տեղակալ, «Օտչիզնա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ուկրաինա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Եղել է ԽՄԿԿ անդամ[2]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Առանձին հրատարակությամբ լույս են տեսել նովելների, պատմվածքների, վիպակների, վեպերի ժողովածուներ։

  • «Սևաթույր ձիեր», 1961 թ.
  • «Հայրենի երկրի նովելներ», 1964 թ.
  • «Ուկրաինա, երկիր հարազատ», 1965-1972 թթ.
  • «Եղբայրներ», 1950 թ.
  • «Ճակատագրին ընդառաջ», 1956 թ.
  • «Հավերժական կրակ», 1960 թ.
  • «Ամպրոպներ և ծիածաններ», 1961 թ.
  • «Խիզախ հեծյալը», 1974 թ.

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Юрій Цюпа любив свободу вибору…
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  3. 16 жовтня 1911 року народився український письменник Іван Цюпа

Արտաքին հղումներԽմբագրել