Իվան Ցարևիչն ու գորշ գայլը

«Իվան Ցարևիչը և գորշ գայլը» (ռուս.՝ Иван Царевич и Серый волк), ռուսական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Վարձույթի է դուրս եկել 2011 թվականի դեկտեմբերի 29-ին[1][2], 2012 թվականի ռուսական կինովարձույթի առաջատար։ Ըստ Forbes-ի` մուլտֆիլմը Ռուսաստանում հավաքել է $29 միլիոն (մուլտֆիլմի բյուջեն կազմել է $7,5 միլիոն դոլար)։ Ստուդիայի շահույթը կազմել է 4.5 միլիոն $[3], 1 տարի անց թողարկվել է նույնանուն խաղը 1C ընկերության կողմից։ Իսկ 2013 թվականի վերջին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Իվան Ցարևիչը և գորշ գայլը-2»։ 2016 թվականի սկզբին թողարկվել է մուլտֆիլմի 3-րդ մասը[3][4]։

Իվան Ցարևիչը և գորշ գայլը
Иван Царевич и Серый волк
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Շարքի մասն էԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՌեժիսորՎլադիմիր Տորոպչին
ՍցենարիստՌոստիսլավ Խայիթ և Լեոնիդ Բարաց
ՀնչյունավորումԻվան Օխլոբիստին, Նիկիտա Եֆրեմով, Արթուր Սմոլյանինով և Միխայիլ Բոյարսկի
ՊրոդյուսերԱլեքսանդր Բոյարսկի և Սերգեյ Սելյանով
ԵրաժշտությունՎալենտին Վասենկով և Իգոր Ռաստերյաև
ԽմբագիրՍերգեյ Գլեզին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄելնիցա և CTB կինոընկերություն
ԴիստրիբյուտորМистерия звука
Տևողություն86 րոպե
ՇարքԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՍիկվելԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2
Թվական2011
Բյուջե7 500 000 $
Շահույթ29 000 000 $

Սյուժե խմբագրել

Երիտասարդ արքայադուստր Վասիլիսան չափազանց տարված էր իր կրթությամբ և երազում էր սիրելով ամուսնանալու մասին։ Նրա հայրը` ծեր թագավորը, հուսահատվում է աղջկան «խելքի բերելու» հնարավորության ձախողումից։ Իսկ նրա դաժան և ճարպիկ, բայց ոչ այդքան հասկացող նախարարը, չար ոգու ազդեցությամբ որոշում է գողանալ գաղտնի գանձարանի հայտնի արքայական բանալին։ Չար ոգու կարծիքով` այդ ծրագրի լավագույն իրագործումը Վասիլիսայի հետ ամուսնությունն է։ Միայն թե մինչև նախարարին հաջողվում է բացատրել թագավորին, թե ինչ էր ինքն ուզում էր, վերջինս հայտարարում է իր աղջկան, որ նա կանուսնանա առաջին պատահածի հետ։ Իսկ առաջին հանդիպածը լինում է մի ինչ-որ Իվան հարևան թագավորությունից։ Նա մի հասարակ տղա էր, աշխատող և բարեսիրտ, և երազում էր դառնալ հրշեջ։ Պատահականորեն «ակամա հարսն ու փեսան» սիրահարվում են։ Սակայն երջանիկ լինելու համար նրանք ստիպված են շատ փորձությունների միջով անցնել։ԳԱՐՈՒՆ

Հեղինակներ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր-Վլադիմիր Տորոպչին
  • Սցենարի հեղինակ-Ալեքսանդր Բոյարսկի
  • Բեմադրող նկարիչ-Մարինա Կուդրյավցևա
  • Կոմպոզիտոր-Վալենտին Վասենկով

Թողարկում խմբագրել

2011 թվականի մայիսին «Мистерия звука» («Ձայնի առեղծված») ընկերության կողմից թողարկվել է տեսաերիզի տեսքով։ Ավելի ուշ մուլտֆիլմն ուրիշ մուլտֆիլմերի հետ ընդգրկվել է հավաքածուների մեջ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Иван Царевич и Серый Волк (2011)». Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  2. «Иван Царевич и Серый волк» лидер российского проката.28.12.2012
  3. 3,0 3,1 Анастасия Жохова (2013 թ․ հունվարի 17). «В чем секрет «Трех богатырей», одолевших «Хоббита» в кинопрокате» (ռուսերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  4. II церемония вручения Национальной анимационной премии «Икар»

Արտաքին հղումներ խմբագրել