Իվան Տոչկո
Իվան Տոչկո (մակեդ.՝ Иван Точко, հունվարի 9, 1914, Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա - նոյեմբերի 12, 1973, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող:
Իվան Տոչկո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1914 |
Ծննդավայր | Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 1973 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | գրող |
Ծնվել է Օխրիդում: Սովորել է Բելգրադի համալսարանում: Առաջին պատմվածքը՝ «Բոյանա», հրատարակվել է 1936 թվականին (սերբախորվաթերեն): Հետագայում լույս են տեսել «Պատմվածքներ» (1954), «Ակորդներ» (1957), «Օղակ» (1959), երկրորդ հրատարակությունը՝ 1967 թվականին, պատմվածքների ժողովածուները, «Գինի հոգու համար» լիրիկական արձակ գործը (1968), «Պրեմիերա» արձակ մանրապատումները (1970), «Մեղանչում» լիրիկական մանրապատումը (1971) և «Օխրիդյան եռերգություն» պիեսների ժողովածուն (1974)[1]:
Իվան Տոչկոն հայերենԽմբագրել
- Մատանին: Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 27-39: Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 27: