Իվան Տեմնիկով

ռուս ֆուտբոլիստ

Իվան Վիկտորովիչ Տեմնիկով (ռուս.՝ Иван Викторович Темников, հունվարի 28, 1989(1989-01-28)[1], Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդ» ակումբի պաշտպան։

Իվան Տեմնիկով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1989(1989-01-28)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան, եզրային կիսապաշտպան, պաշտպան և կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սիբիրյակ
2005—2006 Ռուսաստան Սատուրն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Ռուսաստան Սատուրն 5 (0)
2010  Ռուսաստան Ուրալ 26 (2)
2011—2012 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 45 (1)
2012—2014 Ռուսաստան Ռուբին 1 (0)
2013—2014  Ռուսաստան Թերեք 11 (0)
2014—2016 Ռուսաստան Տոմ 64 (7)
2016—2019 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 55 (7)
2019—մ.հ. Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 18 (2)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
2012 Ռուսաստան Ռուսաստան-2 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27 նոյեմբերի, 2019:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մերձմոսկովյան «Մաստեր-Սատուրն» (Եգորևսկ) ՕՌՈՒ-ի երիտասարդական դպրոցի սան է։

«Սատուրնի» հիմնական կազմում նորամուտը կատարել է 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ Կրասնոդարի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2007 թվականի հուլիսի 14-ին Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբի դեմ խաղին՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 88-րդ րոպեին[2]։ Ընդհանուր առմամբ 2007 թվականի մրցաշրջանի ընթացքում անցկացրել է երկու խաղ։ 2008 թվականի մրցաշրջանում չի մասնակցել Ռուսաստանի առաջնության ոչ մի խաղի։ 2009 թվականին երեք անգամ դուրս է եկել փոխարինման։ 2009 թվականի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 25 խաղ և խփել 8 գնդակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկու, իսկ ընդհանուր առաջնությունում զբաղեցնելով երրորդ տեղը։ Այդպիսով, երեք մրցաշրջանների ընթացքում Իվան Տեմնիկովը «Սատուրն» ակումբի հիմնական կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 ոչ լրիվ խաղ։

2010 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Ուրալ» ակումբ[3], որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով է 26 խաղ և խփել 2 գոլ։

2011/2012 մրցաշրջանում խաղացել է Բրյանսկի «Դինամո» ակումբում, որի կազմում անցկացրել է 45 խաղ և աչքի է ընկել մեկ գոլով։

2012 թվականի հուլիսին 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ռուբին» ակումբի հետ[4]։ Ակումբի հիմնական կազմում նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ենիսեյ» ակումբի դեմ խաղում (1:2)։ 2013 թվականի ապրիլի 19-ին «Ռուբին» ակումբի կազմում անցկացրել է իր առաջին խաղը Ռուսաստանի առաջնությունում՝ հանդիպման 84-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռյազանցև[5]։

2013 թվականի հունիսի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք» ակումբ[6]։ Գրոզնիի թիմի կազմում Տեմնիկովը հանդես է եկել մեկ մրցաշրջան։ Այդ ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել երկրի առաջնության 11 խաղերում։

2014 թվականի հունիսին պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ[7]։ Տեմնիկովը Տոմսկի ակումբի կազմում նորամուտը կատարել է 2014 թվականի հուլիսի 6-ին Պետերբուրգի «Դինամո» ակումբի դեմ խաղում։ Տոմսկի ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի փետրվարի 12-ին ՖԱԼ գավաթի խաղարկության՝ «Բալթիկա» ակումբի դեմ խաղում։

2016 թվականի հունիսին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ[8]։ Սպիտակաերկնագույնների կազմում դարձել է ՖԱԼ-2016/17 առաջնության հաղթող և «Դինամոյի» հետ վերադարձել է ՌՖՊԼ։ Երեք մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 59 խաղ և խփել 8 գնդակ։

2019 թվականի հուլիսին դարձել է «Նիժնի Նովգորոդ» ակումբի խաղացող[9]։

Հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։

2012 թվականի մայիսին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական[10]։ 2012 թվականի օգոստոսի 15-ին անցկացրել է իր միակ հանդիպումը Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Ռուբին»
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2012
  «Տոմ»
  • ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր – 2015/16
  «Դինամո» (Մոսկվա)
  • ՖԱԼ առաջնության հաղթող – 2016/17

Անձնակն խմբագրել

  • ՖԱԼ առաջնության լավագույն ռմբարկու – 2015/16

Վիճակագրություն խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Սատուրն (Ռամենսկոե) Պրեմիեր Լիգա 2006 0 0 1 0 0 0 0 0 1 0
2007 2 0 1 0 0 0 0 0 3 0
2008 0 0 0 0 0 0 0 0 0 0
2009 3 0 1 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 5 0 3 0 0 0 0 0 8 0
  Ուրալ 1.Դիվիզիոն 2010 26 2 1 1 0 0 0 0 27 3
Ընդհանուր 26 2 1 1 0 0 0 0 27 3
  Դինամո (Բրյանսկ) ՖԱԼ 2011/12 45 1 2 1 0 0 0 0 47 2
Ընդհանուր 45 1 2 1 0 0 0 0 47 2
  Ռուբին Պրեմիեր Լիգա 2012/13 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 1 0 1 0 0 0 0 0 2 0
  Թերեք Պրեմիեր Լիգա 2013/14 11 0 1 0 0 0 0 0 12 0
Ընդհանուր 11 0 1 0 0 0 0 0 12 0
  Տոմ ՖԱԼ 2014/15 29 1 1 0 0 0 1 0 31 1
2015/16 35 3 1 0 0 0 2 0 38 3
Ընդհանուր 64 4 2 0 0 0 3 0 69 4
  Դինամո (Մոսկվա) ՖԱԼ 2016/17 19 6 2 1 0 0 0 0 21 7
Ընդհանուր 19 6 2 1 0 0 0 0 21 7
Ամբողջ կարիերա 171 13 12 3 0 0 3 0 186 16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Луч-Энергия (Владивосток) — Сатурн (Раменское) — 2:1» (ռուսերեն). Чемпионат.com. 2007 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Два футболиста отданы в аренду» (ռուսերեն). Официальный сайт ФК «Сатурн». 2010 թ․ մարտի 24. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. ««Рубин» приобрёл защитника брянского «Динамо»» (ռուսերեն). Sports.ru. 2012 թ․ հուլիսի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Амкар (Пермь) — Рубин (Казань) — 1:1» (ռուսերեն). Чемпионат.com. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Защитник «Рубина» Темников продолжит карьеру в «Тереке»» (ռուսերեն). Sports.ru. 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «Темников и Орехов перейдут из «Рубина» в «Томь»» (ռուսերեն). Sports.ru. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Экс-футболист «Томи» Иван Темников перешел в московское «Динамо»
  9. Темников подписал контракт с «Нижним Новгородом»
  10. «Назван состав второй сборной России» (ռուսերեն). Официальный сайт РФС. 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տեմնիկով» հոդվածին։