Իվան Վիշնեգրադսկի
Իվան Ալեքսեևիչ Վիշնեգրադսկի (ռուս.՝ Иван Алексеевич Вышнеградский, դեկտեմբերի 20 1831 (հունվարի 1 1832), Վիշնի Վոլոչեկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 25 (ապրիլի 6), 1895, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գիտնական և պետական գործիչ, ավտոմատ կարգավորման տեսության հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1888)։ 1887-1892 թվականներին եղել է Ռուսաստանի ֆինանսների նախարար։
Իվան Վիշնեգրադսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 20 1831 (հունվարի 1 1832) Վիշնի Վոլոչեկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 25 (ապրիլի 6), 1895 (63 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Մեխանիկա |
Պաշտոն(ներ) | finance minister of Imperial Russia? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Ալմա մատեր | Գլխավոր մանկավարժական ինստիտուտ |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Q4130038?, Վարվառա Վիշնեգրադսկայա և Natalia Vishnegradskaya? |
![]() |
1843-1845 թվականներին սովորել է Տվերի հոգևոր սեմինարիայում։ Ավարտել է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը (1851)։ 1862 թվականից Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի մեխանիկայի, 1865 թվականից Միխայլովյան հրետանային ակադեմիայի գործնական մեխանիկայի պրոֆեսոր։ 1875 թվականից Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն։ Վիշնեգրադսկին նախագծել է պրիզմայաձև վառոդ պատրաստելու ավտոմատ մամլիչ, ամբարձիչ մեքենաներ, նյութեր փորձարկելու մամլիչ, բեռների մեխանիկական փոխաբեռնիչ (ծովային նավահանգիստների համար), տվել ուղղակի Ի․ Ա․ Վիշնեգրադսկի Ա․ Ա․ Վիշնևսկի գործողության կարգավորիչների հաշվարկի մեթոդը։ Ձևակերպել է կարգավորման համակարգի կայունության պայմանը (Վիշնեգրադսկիի հայտանիշ)։ Վիշնեգրադսկին առաջինն է գործնականում ներդրել կարգավորման համակարգի պարամետրերի հարթության՝ կայունության տիրույթների գրաֆիկական բաժանման և անցումային պրոցեսի որակի հետազոտման մեթոդները, որոնք ընկած են կարգավորման ժամանակակից տեսության հիմքում։ 70-ական թվականների 2-րդ կեսից Վիշնեգրադսկին հեռացել է գիտական ու մանկավարժական գործունեությունից և ակտիվ մասնակցություն ունեցել մասնավոր կապիտալիստական ընկերությունների աշխատանքներին։ 1888-1892 թվականներին Վիշնեգրադսկի եղել է ֆինանսների մինիստր։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вышнеградский Иван Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 459)։ |