Իվան Ստրինիչ (խորվ.՝ Ivan Strinić, հուլիսի 17, 1987(1987-07-17)[1][2][3], Սպլիտ, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս ազատ գործակալ է։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Իվան Ստրինիչ
Ivan Strinić
Ստրինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1987(1987-07-17)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, ՀՍՖՀ
Հասակ 186 սմ
Քաշ 77 կգ
Դիրք ձախ պաշտպան
Պատանեկան կարիերա
ԽորվաթիաՀայդուկ Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2007 Ֆրանսիա Լե Ման B 11 (0)
2007-2008 Խորվաթիա Հրվատսկի Դրագովոլյաց 22 (1)
2008-2011 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ 51 (4)
2011-2014 Ուկրաինա Դնեպր 85 (4)
2015-2017 Իտալիա Նապոլի 26 (0)
2017-2018 Իտալիա Սամպդորիա 17 (0)
2018-2019 Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2002 Խորվաթիա Խորվաթիա Մ15 1 (0)
2002-2003 Խորվաթիա Խորվաթիա Մ16 9 (0)
2003 Խորվաթիա Խորվաթիա Մ17 8 (0)
2004 Խորվաթիա Խորվաթիա Մ18 2 (1)
2005-2006 Խորվաթիա Խորվաթիա Մ19 10 (0)
2008 Խորվաթիա Խորվաթիա Մ21 2 (0)
2010-ներկա Խորվաթիա Խորվաթիա 49 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ստրինիչը սկսել է Հայդուկ Սպլիտում։ 2006 թվականին նա միացավ ֆրանսիական Լե Մանին, որի երկրորդ թիմի կազմում 1 տարի անցկացնելուց հետո Ստրինիչը տեղափոխվեց Խորվաթիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Հրվատսկի Դրագովոլյաց։

Հայդուկ Սպլիտ խմբագրել

Թեև Ստրինիչը մոտ էր Դինամո Զագրեբ տեղափոխվելուն, 2008 թվականի ամռանը նա միացավ Հայդուկ Սպլիտին։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց հուլիսի 17-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլի Բիրկիրկարայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Խորվաթիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 27-ին՝ Զադարի դեմ խաղում[6]։ Հուլիսի 31-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Բիրկիրկարայի դեմ պատասխան խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով Հայդուկին հաղթել 3-0 հաշվով[7]։

2009-10 մրցաշրջանում Ստրինիչը դարձավ Հայդուկի հիմնական թիմի խաղացող՝ հրավիրվելով Խորվաթիայի ազգային հավաքական։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում խփեց 2009 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Դինամո Զագրեբի դեմ խաղում[8]։ 2010-11 մրցաշրջանում Ստրինիչը մասնացկեց Հայդուկի՝ Եվրոպայի Լիգայի բոլոր 6 խաղերին ընդդեմ Անդերլեխտի, ԱԵԿ-ի և Զենիտի, սակայն Հայդուկը դուրս մնաց խմբային փուլից։ Բացի այդ նա դարձավ Խորվաթիայի հավաքականի հիմնական ձախ պաշտպանը՝ մասնակցելով Եվրո 2012-ի որակավորման փուլի 9 հանդիպումներից 8-ին։ Հայդուկի առաջին թիմի կազմում Ստրինիչը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

 
Ստրինիչը Դնեպրի կազմում 2011 թվականին

Դնեպր Դնեպրոպետրովսկ խմբագրել

2011 թվականի հունվարի 27-ին Ստրինիչը տեղափոխվեց Դնեպր Դնեպրոպետրովսկ 4 միլիոն եվրոյի դիմաց[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 6-ին՝ Տավրիայի դեմ խաղում[10]։ Մարտի 20-ին՝ Դինամո Կիևի դեմ խաղում Ստրինիչը խփեց հանդիպման միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դնեպրին[11]։ Դնեպրի կազմում Ստրինիչը անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի խմբագրել

2015 թվականի հունվարին Ստրինիչը տեղափոխվեց Նապոլի[12][13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հունվարի 18-ին՝ Լացիոյի դեմ խաղում[14]։ Փետրվարի 1-ին՝ Կիևոյի դեմ խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15]։ Նապոլիի կազմում Ստրինիչը անցկացրեց 2․5 մրցաշրջան՝ մասնակցելով 39 հանդիպման և դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա խմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ին Ստրինիչը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամպդորիա[16][17]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 17-ին՝ Տորինոյի դեմ խաղում[18]։ Հոկտեմբերի 15-ին՝ Ատալանտայի դեմ խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-1 հաշվով[19]։ Այս մրցաշրջանում Ստրինիչը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Միլան խմբագրել

2018 թվականի հուլիսի 2-ին Ստրինիչը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Միլանին[21][22]՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[23][24]։ Օգոստոսի 18-ին խորվաթի մոտ հայտնաբերեցին սրտի խնդիր[25][26], ինչի պատճառով նա ժամանակավորապես կանգնեցրեց ֆուտբոլիստի կարիերան[27][28]։ Միլանի կազմում Ստրինիչը չանցկացրեց ոչ մի հանդիպում, և 2019 թվականի օգոստոսի 26-ին ակումբը խզեց նրա հետ պայմանագիրը[29][30][31]։

 
Ստրինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2013 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Ստրինիչը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2010 թվականի մայիսի 19-ին՝ Ավստրիայի դեմ ընկերական խաղում[32]։ Դրանից հետո նա դարձավ ազգային հավաքականի հիմնական թիմի խաղացող։ Ստրինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2012-ին[33]՝ խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի բոլոր 3 խաղերում[34] և գոլային փոխանցում տալով Մարիո Մանջուկիչին Իտալիայի դեմ խաղում[35], սակայն Խորվաթիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը[36][37]։

Թեև Ստրինիչը մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին, նա չկարողացավ մասնակցել մրցաշարին վնասվածքի պատճառով[38][39][40]։ Փոխարենը նա մասնակցեց Եվրո 2016-ին[41]՝ անցկացնելով 3 հանդիպում[42]։ Խորվաթիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման ավելացված ժամանակում պարտվելով Պորտուգալիային[43]։

2018 թվականի մայիսին Ստրինիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[44][45]։ Նա մասնակցեց թիմի 7 հանդիպումներից 6-ին[46], իսկ Խորվաթիան հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ[47][48], որտեղ 4-2 հաշվով պարտվեց Ֆրանսիային[49] և ստացավ արծաթե մեդալ[50][51]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հայդուկ Սպլիտ 2008–09 Պրվա Լիգա 17 0 0 0 3 1 20 1
2009–10 22 4 5 0 1 0 28 4
2010–11 12 0 1 0 9 0 22 0
Ընդհանուր 51 4 6 0 13 1 70 5
Դնեպր 2010–11 Պրեմիեր Լիգա 6 2 0 0 0 0 6 2
2011–12 24 2 2 0 1 0 27 2
2012–13 23 0 3 0 9 0 35 0
2013–14 24 0 0 0 4 0 28 0
2014–15 8 0 2 0 6 0 16 0
Ընդհանուր 85 4 7 0 20 0 112 4
Նապոլի 2014–15 Սերիա A 9 0 2 0 0 0 11 0
2015–16 5 0 2 0 6 0 13 0
2016–17 12 0 3 0 0 0 15 0
Ընդհանուր 26 0 7 0 6 0 39 0
Սամպդորիա 2017–18 Սերիա A 17 0 1 0 0 0 18 0
Միլան 2018–19 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 179 8 21 0 39 1 239 9

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ[52]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2010 7 0
2011 8 0
2012 10 0
2013 7 0
2014 1 0
2015 0 0
2016 6 0
2017 2 0
2018 8 0
Ընդհանուր 49 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Հայդուկ Սպլիտ

Միջազգային խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Croatia - I. Strinić - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  5. «HNK Hajduk Split - Birkirkara FC, Jul 17, 2008 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. «HNK Hajduk Split - NK Zadar, Jul 27, 2008 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  7. «Birkirkara FC - HNK Hajduk Split, Jul 31, 2008 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  8. «HNK Hajduk Split - GNK Dinamo Zagreb, Oct 31, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  9. «Strinić potpisao za Dnipro za 4 milijuna eura» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  10. «Dnipro Dnipropetrovsk - SK Tavriya Simferopol, Mar 6, 2011 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  11. «Dnipro Dnipropetrovsk - Dynamo Kyiv, Mar 20, 2011 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. «Transfer news: Napoli sign Manolo Gabbiadini from Sampdoria and Ivan Strinic from Dnipro». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  13. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Napoli officially sign a deal with Strinic and Gabbiadini». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  14. «SS Lazio - SSC Napoli, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  15. «Chievo Verona - SSC Napoli, Feb 1, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  16. «Official: Zapata and Strinic to Samp | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  17. EFE. «Sampdoria sign Colombian Zapata from Napoli». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  18. «Torino FC - UC Sampdoria, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  19. «UC Sampdoria - Atalanta BC, Oct 15, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  20. «Ivan Strinic | Football Stats | Sampdoria | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  21. «AC Milan sign Reina and Strinic on free transfers». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  22. «Official: Milan sign Reina & Strinic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  23. Milan, AC. «OFFICIAL: REINA AND STRINIC ARE ROSSONERI | AC Milan». AC Milan. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  24. «Ivan Strinić signs with AC Milan - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  25. «Ivan Strinic: AC Milan and Croatia defender diagnosed with heart condition». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  26. «Breaking: AC Milan reveal heart problem for Ivan Strinic». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  27. «World Cup finalist Ivan Strinic puts career on hold after shock heart problem revealed». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  28. «Shock in Milan: Ivan Strinić Forced to Pause Career Due to Heart Problems» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  29. Milan, A. C. «OFFICIAL STATEMENT: IVAN STRINIĆ». AC Milan. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. «Milan and Ivan Strinic Agree to Terminate Defender's Contract at San Siro». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  31. «Strinic quits AC Milan after one season blighted by heart scare». France 24 (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  32. «Austria - Croatia, May 19, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  33. «Euro 2012: Duo miss out on a place in Croatia's Euro squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  34. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  35. uefa.com (2012 թ․ հունիսի 14). «UEFA EURO 2012 - History - Italy-Croatia – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  36. uefa.com (2012 թ․ հունիսի 18). «UEFA EURO 2012 - History - Croatia-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  37. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  38. «Croatia's Strinic ruled out of World Cup». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  39. Editorial, Reuters. «Croatia's Strinic out of World Cup with hamstring injury». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  40. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Croatia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  41. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Croatia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  42. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  43. uefa.com (2016 թ․ հունիսի 25). «UEFA EURO 2016 - History - Croatia-Portugal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  44. «Luka Modric and Ivan Rakitic make Croatia's World Cup preliminary squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  45. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  46. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Ivan STRINIC - Ivan Strinic - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  47. CNN, Aimee Lewis,. «Croatia beats England in extra-time to reach first World Cup final». CNN. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  48. «Croatia reaches World Cup final: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  49. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  50. FIFA.com. «Formidable France secure second title». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  51. 51,0 51,1 McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 15). «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն); Missing |author2= (օգնություն)
  52. 52,0 52,1 «Ivan Strinić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  53. uefa.com. «Hajduk's five-year wait comes to an end – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ստրինիչ» հոդվածին։