Իվան Շուվալովի հուշարձան (Մոսկվա)
Իվան Շուվալովի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Шувалову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Մոսկվայի համալսարանի հիմնադիրներից մեկին և նրա առաջին հոգաբարձու Իվան Շուվալովին։ Տեղադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում Ռամենկի շրջանում, Լոմոնոսովի պողոտայում։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրել2001 թվականին քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստեղծում է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի ֆավորիտ Իվան Շուվալովի հուշարձանը և առաջարկում այն տեղադրել Սանկտ Պետերբուրգում։ Սակայն այս գաղափարը հավանության չի արժանանում, և Ծերեթելիին առաջարկում են քանդակը տեղադրել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի բակում (մինչև 1918 թվականը՝ Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որի հիմնադիրը Իվան Շուվալովն էր), սակայն նա հասնում է նրան, որ քանդակի համար տեղ է հատկացվում Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանի դիմաց՝ Վորոբյովի գորիում գտնվող Մոսկվայի պետական համալսարանի գիտական գրադարանի առջև։
Շուվալովի հուշարձանը բացվել է 2005 թվականին և հարմարեցվել է Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման 250-ամյակին։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանը պատրաստված է բրոնզից։ Նրա բարձրությունը պատվանդանի հետ 4 մետր է, տրամագիծը՝ 10 մետր, քաշը՝ 20 տոննա։ Այն պատրաստելու համար պահանջվել է ավելի քան մեկ տարի։
Իվան Շուվալովը պատկերված է նստած, ձեռքին՝ Ելիզավետա Պետրովնայի՝ Մոսկվայի համալսարանը ստեղծելու մասին հրամանը.
Հրաման
...ազնվականների և տարատոհմիկների համար Մոսկվայի համալսարան հիմնելու մասին..., որտեղ ամեն կոչման մարդիկ օգտվում են ազատ գիտությունից։ Ելիզավետա |
Արտաքին հղումներ
խմբագրել- Пресс-служба МГУ. «Памятник И.И.Шувалову». Московский государственный университет имени М. В. Ломоносова. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- «Памятник Ивану Шувалову в Москве». Москва+. Сеть городских порталов. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- «Памятник Шувалову». Большой Город. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- «Памятник графу Ивану Шувалову». IntoMoscow. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.