Իվան Իվանովիչ Շոպեն (ռուս.՝ Иван Иванович Шопен, ֆր.՝ Chopin, 1798[1][2] կամ 1787[3], Ֆրանսիա[2] - օգոստոսի 3 (15), 1870[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ֆրանսիական ծագմամբ ազգագրագետ, պատմաբան և պետական գործիչ

Իվան Շոպեն
Иван Шопен
Ծնվել է1798[1][2] կամ 1787[3]
Ֆրանսիա[2]
Մահացել էօգոստոսի 3 (15), 1870[2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան
Գործունեության ոլորտպատմություն և ազգագրություն
«Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում» (1852)

1825 թվականին Ֆրանսիայից տեղափոխվել է Ռուսաստան, երկար տարիներ ծառայել Անդրկովկասում (Հայկական մարզի վարչության խորհրդական, եկամուտների և պետական տուրքի վարչության պետ)։ Ռուսաստանի ցարական կառավարության հանձնարարությամբ կատարել է վիճակագրական հետազոտություններ («Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտնող Արաքսի հովտամասի տնտեսական ուրվագծեր», 1843, «Ոռոգման ցանցի և դաշտերի արհեստական ոռոգումը Ռուսաստանում լայնորեն տարածելու օգտակարության մասին», 1845

Շոպենի արժեքավոր աշխատություններից է համարվում «Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում» (1852) գործը, որը վիճակագրական հարուստ տվյալներ է պարունակում Արևելյան Հայաստանի վարչատնտեսական համակարգի, մշակույթի, բնակավայրերի, բնակչության (թիվը, ազգային և սոցիալական կազմը, կենցաղը), դպրոցների, ճանապարհների, արհեստների, առևտրի, հարկերի, բնական հարստությունների վերաբերյալ[փա՞ստ]։

Հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծությունները տրված են Ռուսաստանի ցարական կառավարության գաղութային քաղաքականության դիրքերից, իսկ Հայաստանի հին պատմությանն ու աշխարհագրությանը վերաբերող հատվածները գիտական արժեք չունեն։ Գիրքը 1840 թվականին (ձեռագիր վիճակում) արժանացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի դեմիդովյան մրցանակի։ Այն Արևելյան Հայաստանի XIX դարի 1-ին կեսի պատմության կարևոր աղբյուր է։ 1840 թվականից Շոպենը ծառայել է Պետական գույքերի նախարարությունում (Պետերբուրգ[փա՞ստ]

Մատենագրություն

խմբագրել
  • Իվան Շոպեն. ««Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской Империи», И. Шопен - антикварное издание (1852 г.) в кожаном переплете». www.libourge.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին. («Պատմական հուշարձան Հայկական մարզի կացության մասին՝ այն Ռուսական կայսրությանը միացնելու ժամանակաշրջանում») Կարդալ առցանց (ռուս.)
  • Իվան Շոպեն (2014 թ․ օգոստոսի 7). «Azerbaijan — History and Ethnography: И. Шопен — Татары Армянской Области (1829-1832)». Azerbaijan — History and Ethnography. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 542