Իվան Խարիտոնով (ռուս.՝ Иван Михайлович Харитонов, հունիսի 2 (14), 1870, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1918(1918-07-17), Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի պալատական խոհարարներից։

Իվան Խարիտոնով
Иван Харитонов
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2 (14), 1870
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1918(1918-07-17) (48 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՊողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունշեֆ խոհարար և խոհարար
Պարգևներ և
մրցանակներ
 Ivan Kharitonov Վիքիպահեստում

Ծնվել է 1870 թվականին և սպանվել կայսրի ընտանիքի հետ միասին Եկատերինբուրգում, 1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը։ Խարիտոնովը Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի տնային կալանքի ժամանակ կամավոր մնացել է նրանց հետ և հոգեբանական օգնություն է ցուցաբերել դժվարին պահերին։ Դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը։

Իվան Խարիտոնովի հայրը՝ Միխայիլ Խարիտոնովը, վաղ մանկությունից որբ լինելով, կարողացել է ստանալ հիանալի կրթություն, ստացել բազմաթիվ կոչումներ և մեդալներ, ստանձնել է պալատական խոհարարի աշխատանքը, այնուհետև դարձել է պալատի գլխավոր խոհարարը։

Իվան Խարիտոնովը մասնագիտությունը սովորել է Փարիզում։ 1888 թվականին ստացել է խոհարարական ամենաբարձր պարգևը։ Ստացել է "պատվավոր քաղաքացու" կոչում։

1917 թվականի հեղափոխության արդյունքում գահընկեց արված Նիկոլայ II-ը իր ընտանիքի հետ հայտնվեց տնային կալանքում։ Սկզբում Ցարսկոյե Սելոյում, այնուհետև Տոբոլսկում և վերջում Եկատերինբուրգում տնային կալանքում ապրող Նիկոլայի հետ կամավոր գտնվում էին նաև Իվան Խարիտոնովը, բժիշկ Եվգենի Բոտկինը, սպասուհի Աննա Դեմիդովան և սպասավոր Ալեքսեյ Տրուպը։ Նրանց բոլորին հնարավորություն էր տրվել հեռանալ, սակայն նրանք իրենց պարտք էին համարում մնալ ընտանիքի հետ։

Խարիտոնովը կայսրի աղջիկներին սովորեցնում էր հաց թխել և ճաշեր պատրաստել, զբաղեցնում էր հիվանդ Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովին և էմոցիոնալ օգնություն էր ցուցաբերում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքին։

Նիկոլայ II-ի ընտանիքը սպանվեց բոլշևիկների կողմից 1918 թվականի հուլիսի 16-17-ի գիշերը։ Նրանց հետ մահացան նաև բոլոր չորս աշխատողները։ 1978 թվականին հայտնաբերված մարմնի մնացորդները հաստատվեցին որպես մահացածներինը և թաղվեցին մեծ շուքով Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում։ Իվան Խարիտոնովը դասվել է ռուս սրբերի շարքը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Խարիտոնով» հոդվածին։