Իվան Դոկուկինի հուշարձան

հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զվերևո քաղաքում

Իվան Դոկուկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Докукину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զվերևո քաղաքում։ Տեղադրված է Խորհրդային Միության հերոս, օդաչու Իվան Դոկուկինի պատվին։

Իվան Դոկուկինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2010
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրZverevo? և Ռոստովի մարզ
Ներկա վիճակկանգուն
 Yakovlev Yak-52 in Zverevo Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Հուշարձանը պատվանդանի վրա տեղադրված ռազմական ինքնաթիռ է, որը պատրաստված է սպորտային «Յակ-52»-ի մակետով[1]։ Ինքնաթիռը պատրաստվել է Շախտիի ինքնաթիռանորոգման գործարանում[2]։ Հուշարձանի ստեղծման մոնտաժային աշխատանքներն ավարտվել են 2010 թվականի ապրիլին` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախօրեին։

Հուշարձանը ստեղծելու գաղափարը պատկանել է Զվերևոյի քաղաքապետ Ալեքսանդր Չումակովին[3]։ Օդաչուի թաղման վայրում կառուցվելիք հուշահամալիրի ստեղծման աշխատանքները (ըստ տեղացի նկարչուհի Ելենա Զուբկովայի էսքիզների[4]) սկսվել են 2009 թվականին։ Հուշահամալիրը նվիրված է այդ վայրում թաղված Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին։ Հուշահամալիրում ասֆալտե մայթուղիներ են, մուտքը դեպի տարածք կատարվել է գրանիտե սալիկներով դարպասի տեսքով, որոնց վրա գրված են այստեղ թաղված պատերազմի հերոսների անունները[1]։

  Արտաքին պատկերներ
  Ինքնաթիռի մոնտաժումը պատվանդանի վրա

Հուշարձանը գտնվում է Խորհրդային, 1 հասցեում[5]։ Նրա հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 6-ին։

Պատմական ակնարկ խմբագրել

Սերպուխովի օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Իվան Դոկուկինը 1941 թվականի հունիսին զորակոչվել է Կարմիր բանակ։ Կատարելով մարտական թռիչքներ Իլ-2 ինքնաթիռով` Դոկուկինը մարտական ընկերների հետ հաջողությամբ գրոհել և ոչնչացրել է թշնամու հետևակի գումարտակներ, տանկեր և հրետանային զենք, կրակակետեր, ռազմական տրանսպորտ, Վերմախտի զորքերի բլինդաժներ, ինքնաթիռներ և Լյուֆտվաֆեի գրաված օդանավակայանները։ Դոկուկինն իր ստորաբաժանումում կատարել է ամենաշատ մարտական թռիչքները, հաճախ նրան հաջողվել է հաջողությամբ կատարել է մարտական առաջադրանքները բարդ եղանակային պայմաններում` վատ տեսանելիության ժամանակ, երբ թշնամին ամենից քիչ էր սպասում օդային հարվածի։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1943 թվականի փետրվարի 8-ի հրամանագրով ռազմաճակատում մարտական առաջադրանքներն օրինակելի կատարելու և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար Իվան Դոկուկինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում` Լենինի շքանշանի և «Ոսկե աստղի» շնորհումով։ 

1943 թվականի ամռանը Միուս գետի վրա օդային մարտում Դոկուկինը զոհվեց։ Հուշարձանը տեղադրվել է եղբայրական գերեզմանի վրա, որտեղ թաղված է օդաչուն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Памятник летчику И.А. Докукину». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  2. «Донской туризм. г. Зверево». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  3. «Действующий мэр Зверево на выборы не пойдет». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  4. «В память о героях». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  5. Памятник лётчику И. А. Докукину (Зверево)
  6. «Докукин Иван Архипович» (ռուսերեն). Герои страны. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել