Իվան Դավիթի Դելյանով (դեկտեմբերի 12, 1818(1818-12-12), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 10, 1898(1898-01-10), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայազգի պետական գործիչ Ռուսական կայսրությունում, կոմս (1888 թվականից)։ Դելյանովների ազնվական տոհմից, Դավիթ Դելյանովի որդին։

Իվան Դելյանով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1818(1818-12-12)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 10, 1898(1898-01-10) (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Դավիթ Դելյանով
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
Ivan Delyanov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (18381857-1897 թվականներին զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ։ 1874 թվականից պետական խորհրդի անդամ էր։ 1861-1882 թվականներին եղել է Պետերբուրգի Կայսերական հանրային գրադարանի (այժմ՝ Սալտիկով-Շչեդրինի անվան) տնօրեն, 1882-1897 թվականներին՝ ժողովրդի լուսավորության մինիստր։ Դելյանովի օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարաններին զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները։ 1887 թվականի հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատությունները։ Սահմանվեց տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար։ Նրա օրոք փակվեցին (1885) հայկական բազմաթիվ դպրոցներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Делянов Иван Давыдович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327