Իվան Գոնչարենկո

ուկրաինացի խորհրդային բանաստեղծ

Իվան Իվանովիչ Գոնչարենկո (ուկրաիներեն՝ Іван Іванович Гончаренко, օգոստոսի 12, 1908(1908-08-12), Յաբլոնևո, Օրոժիցյայի շրջան, Ուկրաինա - հունիսի 5, 1989(1989-06-05), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ (1931

Իվան Գոնչարենկո
Ծնվել էօգոստոսի 12, 1908(1908-08-12)
ԾննդավայրՅաբլոնևո, Օրոժիցյայի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էհունիսի 5, 1989(1989-06-05) (80 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային ագրարային համալսարան և Խարկովի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՈւկրաինայի ԳԱԱ Տ. Գ. Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտ և Ուկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իվան Գոնչարենկոն ծնվել է 1908 թվականին Յաբլոնևո գյուղում (այժմ՝ Օրոժիցյայի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինա), գյուղացու ընտանիքում։ Այստեղ էլ ապրել և աշխատել է մինչև 1928 թվականի աշունը. 1916 թվականից սկսել է սովորել նախ՝ երկդասյա ուսումնարանում, ապա՝ յոթնամյա դպրոցում, որն ավարտել է 1924 թվականին[1]։ Սովորել է Խարկովի գյուղատնտեսության ինստիտուտի բանֆակում, 1934 թվականին ավարտել է Խարկովի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է ռազմական թղթակից, մասնակցել Օդեսայի, Սևաստոպոլի և Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը[2]։ Եղել է Ուկրաինայի ԳԱԱ Տ. Գ. Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի խմբագիր, Ուկրաինայի գրողների միության երիտասարդ հեղինակների բաժնի ղեկավար, գրողների միության ռազմա-գեղարվեստական գրականության բաժնի պատասխանատու քարտուղար։

Իվան Գոնչարենկոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բարեկամներ» վերնագրով լույս է տեսել 1930 թվականին[1]։

Ապրել է Կիևում։ Մահացել է 1989 թվականի հունիսի 5-ին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը (հատված № 52)։

Ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Բարեկամներ», լույս է տեսել 1930 թվականին։ Հետագայում հրատարակել է «Գարնան երգեր», «Հանուն մեր երջանկության», «Օդեսա-Սևաստոպոլ» և այլ ժողովածուներ։

  • «На риштованні» (1931)
  • «Пісні весни» (1933)
  • «За наше щастя» (1938)
  • «Краю рідний» (1940)
  • «Одеса, Севастополь» (1943)
  • «Заручини», поема (1950)
  • «На землі оновленій» (1951)
  • «Іду землею рідною» (1956)
  • «Матрос Гайдай» (1956)
  • «На клич життя» (1960)
  • «Літа ідуть» (1968)
  • «Обеліски» (1974)
  • «Сяйте, зорі яснії!» (1977)
  • «Твори. В двох томах» (1978)
  • «Поезії» (1983).

Իվան Գոնչարենկոն հայերեն խմբագրել

  • Հերոսական հող; Մամաև Կուրգան; Կոթողներ; Զինվորի հուշարձանի առջև; Այդ ի՛նձ չէիր տեսել դու, մայր...: Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 117-120։ Թարգմ.՝ Գ. Օհանյան։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան (2)

Գրականություն խմբագրել

  • Українська радянська енциклопедія ։ [в 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.։ О. К. Антонов та ін. - 2-ге вид. - Т. 3 ։ Гердан - Електрографія. - К. ։ Голов. ред. УРЕ, 1979. - С. 103.
  • Костенко В. К. Гончаренко Іван Іванович // Українська літературна енциклопедія. - Т. 1. - К., 1988. - С. 457.
  • Проценко Л. А. Київський некрополь ։ путівник-довідник / Людмила Проценко. - К. ։ Український письменник, 1994. - С. 149.
  • В. О. Жадько. «Український Некрополь». Київ. 2005. IBSN 966-8567-01-3, стор. 159.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 116։
  2. «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։