Իվան Իվանովիչ Բոնդարենկո (ռուս.՝ Иван Иванович Бондаренко, մայիսի 18, 1910(1910-05-18), Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 13, 1999(1999-09-13), Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, չեխովագետ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտի դոցենտ (1970)[1]։

Իվան Բոնդարենկո
ռուս.՝ Иван Иванович Бондаренко
Ծնվել էմայիսի 18, 1910(1910-05-18)
Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 13, 1999(1999-09-13) (89 տարեկան)
Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Հաստատություն(ներ)Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտ
Ալմա մատերՌոստովի պետական մանկավարժական համալսարան և Չեխովի գիմնազիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Իվան Իվանովիչ Բոնդարենկոն ավարտել է Տագանրոգի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և գերազանցությամբ Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը[1][2]։ Տագանոգի առաջին ռադիոլրագրողն է[1]։

1943-1948 թվականներին աշխատել է որպես «Տագանրոգսկայա պրավդա» թերթի պատասխանատու քարտուղար, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Տագանոգի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում (1949-1961), դասախոսել է Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում (1964-1979)[1]։

Բոնդարենկոն «Տագանոգսկայա պրավդա» թերթի խմբագրությանը կից գործած գրական միավորման կազմակերպիչն ու առաջին ղեկավարն էր, Ա. Պ. Չեխովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության թանգարանի հիմնադիրը։ 60 գիտահետազոտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անտոն Չեխովի մասին գրած «Նրա կյանքի հետքերը» գրքի համար արժանացել է Ռոստովի մարզային գրական մրցանակի դափնեկրի կոչման[1]։

Հրատարակել է «Տագանրոգում իմ, Տագանրոգում», «Առկայծումներ», «Տագանրոգյան սյուիտ» բանաստեղծական ժողովածուները, վրացի գրող Վանո Դարասելիի ստեղծագործությունների թարգմանությունները։ Բոնդարենկոն ժողովրդական լուսավորության գերազանցիկ էր, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Бондаренко Иван Иванович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Ревенко Л. Бондаренко Иван Иванович // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 610. — ISBN 978-5-88040-064-5.