Իվան Բոգդանով

ռուս նկարիչ

Իվան Պետրովիչ Բոգդանով (ռուս.՝ Иван Петрович Богданов, 17 (29) օգոստոսի, 1855, Մոսկվա, Ռուսական կայսրություն – 25 դեկտեմբերի, 1932, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ժանրային գեղանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[1]։

Իվան Բոգդանով
ռուս.՝ Иван Богданов
Ծնվել էօգոստոսի 17 (29), 1855
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1932(1932-12-25) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրժանրային նկարչություն
 Ivan Bogdanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվան Բոգդանովը ծնվել է 1855 թվականի օգոստոսի 17-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 29-ին) Մոսկվայում, դերձակի ընտանիքում[2]։ 1878 թվականից մինչև 1889 թվականը սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ Իլարիոն Պրյանիշնիկովի ու Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում, որոնք մեծ ազդեցություն են թողել ապագա նկարչի վրա[3]։

Ուսումնարանն ավարտելիս Վլադիմիր Մակովսկու հետ մասնակցել է Բորկիի Քրիստոս Փրկչի տաճարի որմնանկարների ստեղծմանը[3]։ 1891 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին, իսկ 1895 թվականին դարձել է ընկերության անդամ[4]։ Իվան Բոգդանովի «Հաշվելիս» (ռուս.՝ «За расчётом») և «Նորեկ» («Новичок» («В ученье») նկարները գնվել են Պավել Տրետյակովի կողմից։

Իր կյանքի մեծ մասն Իվան Բոգդանովն անցկացրել է քաղաքի աղքատության շրջանում՝ միայնակ դաստիարակելով որդուն[3]։ 1929 թվականին նա դարձել է Ռեալիստ նկարիչների միության (Объединение художников-реалистов) անդամ։

Իվան Բոգդանովը մահացել է 1932 թվականի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում։

  Ոմանք ասում են, որ արվեստում կարևոր է՝ ինչ նկարել, մյուսները՝ ինչպես նկարել։ Դուրս է գալիս այնպես, որ հազարավոր տարիներ մարդիկ նկարել ու մեզ թողել են գեղեցիկ ստեղծագործություններ, սակայն չեն իմացել՝ ինչ նկարել ու ինչպես նկարել։ Ահա միայն հիմա է այդ խնդիրը լուծվում։ Ու բոլորն իրենց արվեստի տեսության հիման վրա ներկայացնում են դեղատոմսեր, որպեսզի ամեն ինչ դուրս գա ըստ մտածածի։ Իսկապես, հավաքվել են ծնողներն ու քննարկում են, թե ինչ ժառանգներ լույս աշխարհ բերել՝ շիկահերներ, թե թխահերներ, ինժեներներ թե բանաստեղծներ։ Իսկ բնությունը նրանց հետ չի խորհրդակցում, և ծնվում են երեխաներ այնպիսին, ինչպիսին լինեն ըստ ժառանգականության ու այլ պատճառներով պիտի լույս աշխարհ գան։ Ահա ես, ասենք՝ արգանդում կրում եմ որևէ ստեղծագործություն, և այն լույս աշխարհ կգա հենց այնպիսին, ինչպիսին պիտի լինի իմ օրգանիզմից, խելքից, զգացմունքից ու իսնձ շրջապատող բոլոր պայմաններից, հետևաբար, և այն փակուղուց, որտեղ ես ապրում եմ։
- Ի. Բոգդանով
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БОГДАНОВ, Иван Петрович // Энциклопедический словарь / Под редакцией Б. А. Введенского. — Л: Большая советская энциклопедия, 1953. — Т. I. — С. 196. — 719 с. — 700 000 экз.
  2. Bogdanov Ivan Petrovich (1855—1932) // Передвижники = The Itinerants / Составитель А. К. Лебедев. — Л: Аврора, 1974. — С. 5. — 196 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Минченков Я. Д. Богданов Иван Петрович // Воспоминания о передвижниках. — М: АСТ-Пресс, 2010. — 454 с. — 3000 экз. — ISBN 978-5-462-01053-8(չաշխատող հղում)
  4. Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Богданов Иван Петрович в «Энциклопедии русской живописи»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  • «Богданов Иван Петрович в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն). Издательство «Белый город». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
  • «Богданов Иван Петрович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Բոգդանով» հոդվածին։