Իվան Ակիմով

ռուս նկարիչ, մանկավարժ

Իվան Ակիմով (ռուս.՝ Ива́н Аки́мович Аки́мов, մայիսի 22 (հունիսի 2), 1755, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 15 (27), 1814, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, մանկավարժ։ Հեղինակ է պատմական, առասպելական, կրոնական թեմաներով նկարների։

Իվան Ակիմով
Ծնվել էմայիսի 22 (հունիսի 2), 1755
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 15 (27), 1814 (58 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1773) և Accademia di Belle Arti di Bologna?
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
 Ivan Akimov Վիքիպահեստում

Ծնվել է սենատի տպագրատան գրաշար Ա. Ֆ. Ակիմովի ընտանիքում։ Սովորել է Կայսերական գեղարվեստի ակադեմիայում՝ Գավրիիլ Կոզլովի և Անտոն Լոսենկոյի մոտ։ «Մեծ իշխան Իզյասլավ Մստիսլավովիչ՝ մարտի դաշտում վիրավոր» (1772) նկարի համար պարգևատրվել է արծաթե փոքր մեդալով։ «Մեծ իշխան Սվյատոսլավի համբույրը մորն ու երեխաներին Կիևից Դունայ վերադառնալու ժամանակ» (1773) կտավը ստեղծված էր կլասիցիզմի հիմնարար կանոններով, որի համար արժանացել է ոսկե մեծ մեդալի և Իտալիա ուղևորության։ 1773-1779 թվականներին ապրել է Բոլոնիայում և Հռոմում, որտեղ սովորել է ֆրանսիական ակադեմիայում՝ կատարելագործվելով մերկ բնություն նկարելուն և արտանկարելով հին վարպետների ստեղծագործությունները։ Եղել է Ֆլորենցիայում և Վենետիկում։

1777 թվականին նկարում է անտիկ առասպելների սյուժեներով՝ «Նարցիս», «Դիդոնե և Էնեաս՝ քարանձավում փոթորկից պատսպարված», «Ֆավն, այծերի հետ զվարճանալիս»։ Արտասահմանում գտնվելու տարիների համար որակավորման հաշվետվություն է ներկայացնում «Պրոմեթևսը Միներվայի հրամանով արձան է պատրաստում» (1775) նկարը։

1779 թվականից սկսում է դասավանդել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատմական գեղանկարչություն դասարանում։ 1782 թվականին «Հերկուլեսի ինքնահրկիզումը իր ընկերոջ՝ Ֆիլոկտետեսի ներկայությամբ» աշխատանքի համար ստանում է ակադեմիկոսի կոչում[1]։

Գրականություն խմբագրել

  • М. М. Ракова, Русская истореческая живопись середина девятнацатого века, М., 1979.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Русские живописцы (XVIII-XIX века), Санкт-Петербург, 2008, стр. 18-20.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ակիմով» հոդվածին։