Իվան Հայրապետի Աթայան (1931, Ջրաղացներ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1998, Ավետարանոց, Ասկերանի շրջան, Արցախ), հայ մանկավարժ, ֆիզիկոս։ ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ (1984 թվականՂարաբաղյան շարժման գործիչ։ ԼՂԻՄ Ազգային խորհիդի և «Կռունկ» կոմիտեի անդամ։

Իվան Աթայան
Ծնվել է1931
ԾննդավայրՋրաղացներ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1998
Մահվան վայրԱվետարանոց, Ասկերանի շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1957)
Մասնագիտությունուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
People's Teacher of the USSR

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (1953 թվական) և Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտները (1957 թվական1953 թվականից աշխատել է ԼՂԻՄ-ի դպրոցներում։

1987 թվականին Կ. Դանիելյանի, Ա. Առուշանյանի և ուրիշների հետ Ասկերանում կազմակերպել է հանրահավաքներ և ստորագրահավաք։ 1988 թվականին ԼՂԻՄ-ի պատվիրակության կազմում (Ռ. Քոչարյան. Մ. Միրզայան և ուրիշներ) հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Ե. Լիգաչովի հետ։ Մասնակցել է ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ նիստի (1989 թվական) աշխատանքներն։ Ուսուցիչներ և բարձրագույն կրթության աշխատողներ համագումարում (Մոսկվա, 1989 թվական) տարածել է Արցախի պատմության, ժողովրդագրության մասին տեղեկատվական նյութեր։

Հեղինակ է «Լույսի տաճարում» և Ասկերանի շրջանի Ավետարանոցի ենթաշրջանի զոհված ազատամարտիկներին նվիրված «Ընդմիշտ մեզ հետ» գրքույկների։ Կրթության և մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ է տպագրել ԼՂ, ՀՀ և միութենական մամուլում։ Հետմահու 2001 թվականին պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ Ավետարանոցի միջնակարգ դպրոցը կոչվել է Աթայանի անունով, այնտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին։ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը սահմանել է «Իվան Աթայան» հուշամեդալը։

Երկեր խմբագրել

  • Լույսի տաճարում, Ստեփանակերտ, 1991։
  • Ընդմիշտ մեզ հետ, 1995։

Գրականություն խմբագրել

  • Զիլֆուղարյան Մ., Ժողովրդի ուսուցիչը, Երևան, 2000։
  • Հարությունյան Թ., Իվան Աթայան, Երևան, 2001։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։